Posted in Մայրենի

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ընկան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-տարածել

քող կապել-ծածկվել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը նկարագրում է աշնան գալուստը: Աշնանը երկիրը տխրում է, որովհետև սկսում են անձրևները, երկնքում ամպերը գոռում են, կայծակները խփում են, սկսում են ուժեղ քամիները և բոլորի տրամադրությունն ընկնում է:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։
Սևուկ ամպեր վար եկան,

Արյուն-ամպից քող կապեց։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Posted in Մաթեմատիկա 5.1

Մաթեմատիկա 09.28.2022

Կատարե՛ք գործողությունները:
97+85×30-294=2353
(120-84):(68:62)=6
(25+34)x(85-79)=300

Որքա՞ն ժամանակ է անցկացնում աշակերտը դպրոցում այն օրը, երբ ունի 4 դաս՝ յուրաքանչյուրը 40ր տեվողությամբ, իսկ դասամիջոցներից երկուսը 15 ր, մեկը՝20:
Լաւծում
4×40=160
15×2=30
30+20=50
160+50=210
Պատ.՝210 ր

Կայարանից միաժամանակ հակառակ ուղղություններով դուրս եկան երկու գնացքներ: Առաջին գնացքը 1 ժամում անցնում էր 60 կմ, երկրորդը՝ 90կմ: Ի՞նչ հեռավորություն կլինի նրանց միջև 14 ժամ անց:
Լուծում
90-60=30
30×14=420
Պատ.՝420

Դարբինը 14 օրում պիտի պատրաստեր 280 պատ.՝ ամեն օր պատրաստելով հավասար քանակներով պայտեր: Սակայն նա օրական 8 պայտով ավելի էր պատրաստում: Քանի՞ օրում դարբինը կատարեց պատվերը:
Լուծում
280:14=20
20+8=28
280:28=10
Պատ.՝10

Գտե՛ք այն թիվ, որը պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն:
95-10=85
81+32=113
14+62×2=300

375+5=380
269-25×7=94
777=1+776

120-53=67
857=1485-638
515=0+515