Posted in Բնագիտություն 6.10

Բնագիտության տարեկան հաշվետվություն

Սեպտեմեր
Քայքայման և միացման ռեակցիաներ
Նյութերի փոխակերպումը. Քիմիական և ֆիզիկական երևույթներ
Քիմիական ռեակցիաներ։ Դրանց ընթանալու պայմանները

Հոկտեմբեր
Այրում, Հրդեհի հանգցնելու միջոցներ. Վառելանյութ, Վառելանյութի տեսակներ.
Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:

Նոյեմբեր
Առանձգականության ուժ, ուժի չափումը
Երկրի ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ:
Ամփոփիչ գրավոր աշխատանք

Դեկտեմբեր
Մեխանիկական աշխատանք և էներգիա
Ամփոփիչ գրավոր աշխատանք

Հունվար
Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Փետրվար
Ջերմային երևույթների բազմազանությունը
Ջերմային էներգիայի աղբյուրները
Մարմինների էլեկտրականացում
Ամփոփիչ աշխատանք

Մարտ
Էլեկտրական հոսանք, Կայծակ
Հաստատուն մագնիսներ Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածում: Արեգակի և լուսնի խավարումներ:
Լուսնի անդրադարձումը: Հայլիներ
Լույսի բեկումը, ոսպնյակներ

Ապրիլ
Աչք և տեսողություն։ Տեսողության հիգենա։
Լույսը և գույնը բնության մեջ։ Ծիածան

Posted in Մաթեմատիկա 6.10

Տանորդական կոտորակների կլորացումը

Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:

Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8

Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:

Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8

Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:

Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:

Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:

Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:

Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով

2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով

Օրինակ

Կլորացնենք 892,7084 թիվը:

Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708

Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71

Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7

Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:

Օրինակ

Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 890

Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900

Առաջադրանքներ․

1) Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները․o
ա) 0,9382 ≈ 0,9

բ) 28,2897 ≈ 28,2

գ) 100,5621 ≈ 100,5

դ) 1,0625 ≈ 1

ե) 80,0388 ≈ 80

զ) 6,0999 ≈ 6

է) 200,18 ≈ 200,1

ը) 567,9111 ≈ 567,9

թ) 0,0008 ≈ 0

2) Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը․
ա) 93,6527 ≈ 93,65 = 100-րդ ական

բ) 734,82 ≈ 735 = միավոր

գ) 0,563891 ≈ 0,564 = 1000-րդ ական

դ) 0,563891 ≈ 0,6 =

ե) 0,7014 ≈ 1 =

զ) 0,102 ≈ 0 =

3) Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի․
ա) 2,66* ≈ 2,66

բ) 0,3* ≈ 0,3

գ) 18,6 ≈ 18,5*

դ) 25,03* ≈ 25,04

ե) 7,5 ≈ 7,5*

զ) 800,00* ≈ 800

4) Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․
ա) 0,377 + 3,409 — 2,1006 =

բ) 12,4589 — 6,27 + 1,395 =

գ) 4,5 + 0,3796 + 1,225 =

դ)0,1 — 0,01 — 0,001 =

Posted in Մաթեմատիկա 6.10

Տնային աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1) Խնձորի չրի զանգվածը թարմ խնձորի զանգվածի 25%-ն է։ Որքա՞ն խնձորի չիր կստացվի 200կգ, 360կգ, 4,5տ թարմ խնձորից։
Լուծում
25×200/100=50
25×360/100=90
4500×25/100=1125
Պատ․՝ 50, 90, 1125 չիր

2) Առաջին սենյակի մակերեսը 5,2 մ2-ով մեծ է երկրորդ սենյակի մակերեսից, իսկ նրանց մակերեսների գումարը 34,8 մ2 է։ Գտե՛ք յուրաքանչյուր սենյակի մակերեսը։
Լուծում

34,8 – 5,2 = 29,6
29,6 : 2 = 14,8
14,8 + 5,2 = 20
Պատ․՝ Առաջին սենյակ – 20
Երկրորդ սենյակ – 14,8

3) Գտե՛ք այն թիվը, որի 27%-ը տրված թիվն է․
ա) 540
540 × 100 ։ 27 = 2000

բ) 300
300 × 100 ։ 27 = 1111,11111

գ) 243
243 × 100 ։ 27 = 900

դ) 2727
2727 × 100 ։ 27 = 10100

Posted in Մաթեմատիկա 6.10

Դասարանական աշխատանք

Առաջադրանքներ․

1) Լուծե՛ք համեմատությունը․
ա) 3,5/4,9 = 1,5/2,1

բ) 1,8/16 = 0,36/3,2

գ) 2,7/25 = 0,135/1,25

դ) 1 : 4,2 = 1,5 : 6,3

ե) 1,6 : 3,8 = 0,8 : 1,9

2) Փիղը 0,7 տոննայով ծանր է գետաձիուց։ Իսկ նրանց ընդհանուր քաշը 8,3 տոննա է։ Որքա՞ն է յուրաքանչյուրի քաշը։
Լուծում
1տ = 1000 կգ
700 : 2 = 350
8,3 տ = 8300 կգ
8300 : 2 = 4150
4150 – 350 = 3800
4150 + 350 = 4500
Պատ․՝ Գետաձի – 3800 կգ
Փիղ – 4500

3) Գտե՛ք տրված թվի 27%-ը․
ա) 200
200 × 27 ։ 100 = 54

բ) 290
290 × 27 ։ 100 = 78,3

գ) 45
45 × 27 ։ 100 = 12,15

դ) 38
38 × 27 ։ 100 = 10,26

4) Հաշվե՛ք հետիոտնի շարժման արագությունը, եթե նա․

ա) 2,4 ժամում անցել է 10,8 կմ
10,8 : 2,4 = 4,5

բ) 1,8 ժամում անցել է 9,9 կմ
9,9 : 1,8 = 5,5

Posted in Մայրենի 6.10

Արփիի հավատքը Ձմեռ Պապիկին

Կար մի աղջիկ, որի անունը՝ Արփի էր։ Նա միշտ, երբ նույնիսկ փոքրիկ էր, միշտ հավատացել էր Ձմեռ Պապիկին։ Նա միշտ Նոր Տարուց առաջ Ձմեռ Պապիկին նամակ էր ուղարկում՝ որի վրա գրված էին լինում նրա ցանկությունները: Երբ գալիս էր Նոր Տարվա գիշերը, Արփին միշտ գնում էր պատուհանից նայեր թե՝ երբ է և ոնց է Ձմեռ Պապիկը գալիս։ Մի օր, երբ նա պատուհանից նայում էր, շատ երկար չմնաց և գնաց տեսնի թե՝ Տոնածարի տակ կան նվերներ թե չե։ Արփին տեսավ թե՝ ոնց է իր մայրիկը նվերները դնում Տոնածառի տակ։ Արփին այդ ժամանակ չհասկացավ թե՝ ինչ կատարվեց։ Նրա մայրիկը, հնարավորինս փորձեց բացատրել թե՝ Ձմեռ Պապիկը կա, բայց Արփին չհավատաց։ Այդ տխուր իրավիճակից հետո, Արփին հասկացավ, որ Ձմեռ Պապիկ էլ գոյություն չունի։

Posted in Մայրենի 6.10

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Posted in Русский 6.10

Классная работа

1. В каќом году была написана эта книга? (прошлый) – В прошлом году.

2. О каќом событии написали газеты? (важное)- На важном событии.

3. На каќих поездах можно доехать до крепости? (пригородные) – На природном поезде.

4. На каких инструментах он играет? (духовые) – На духовых.

5. На каком концерте вы были? (джазовый) – На джазовом.

6. На какой площади стоит памятник? (центральная) – На центральной.

7. В каких странах ты побывал? (европейские) – В европейской.

8. О каких журналах идёт речь? (научные) – О научных.

ЗАДАНИЕ 35. Раскройте скобки.
1. Она родилась в (маленький городок) в маленьком городке.

2. Он живёт в (большая квартира) в большой квартире.

3. Было так холодно, что ещё с утра он мечтал о (горячий суп) горячем супе.

4. Родители запрещают детям плавать в (холодная река) холодной реке.

5. Люди с давних времён мечтали о (космический корабль) космическом корабле, чтобы долететь до новых планет.

6. Критики много спорили о (последняя книга) последней книге известного писателя.

7. Комната была плохо видна в (слабый вечерний свет) слабом вечерном свете.

8. Дети играли на (мягкий ковёр) мягком ковре.

9. Машина остановилась на (соседняя улица) соседней улице.

Posted in Մայրենի 6.10

Գործնական քերականություն

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատման (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչությունը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորն (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատումը (շրջապատել):

2. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:
Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերուլթյունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

3. Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ “Հազարան բլբուլ”:

“Կիևյան” և “Հաղթանակ” կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները “Ապոլոն-11” տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան “Դունկան” զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

“Ջերմուկ” հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի “Աքսորականներն անտառում” արկածային վեպը:

4. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ, չարիք

Անարվեստ, անդեմ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ, ապարդյուն, ապերախտ, ապաշնորհ, ապուշ, տկար, տհաճ, տգեղ, չտես, չկամ։

5. Գտնել հոմանիշների հինգ եռյակ․
Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։
Մարգարե – նախագուշակ, կանխասաց

Քուն – նինջ, նիրհ

Պոզ – եղջյուր, կոտոշ

Խորխորատ – վիհ, կիրճ

Բաղձանք – ցանկություն, իղձ

6. Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։
Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի հիմար քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

7. Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:
ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Մի դարակի վրա կանգնած էր փոքրիկ կավե սափոր ջրի համար։ Սենյակի անկյունում անկողնու վրա պառկած էր հիվանդը՝ ում տանջում էր ծարավը։ «Ջուր-ջուր», – Ամեն րոպե խնդրում էր նա։ Բայց նա ամբողջովին միայնակ էր, և ոչ ոք չկար, որ օգներ նրան։ Հիվանդի խնդրանքը այնքան աղիողորմ էր, որ սափորը չդիմացավ։ Կարեկայանքը լրացրեց նրան։ Գործի դնելով աներևակայելի ահռելի ջանքեր, նա մոտեցավ հիվանդի անկողնուն, կանգնելով հենց նրա ձեռքի մոտ։ Հիվանդը բացեց աչքերը և նրա հայացքը ընկավ սարփորի վրա։ Հավաքելով իր ողջ ուժերը, մարդը վերցրեց սափորը, սեղմեց ծարավից վառվող շուրթերին։ Եվ հենց այդ պահին նա հասկացավ, որ սափորը դատարկ է։ Հավաքելով վերջին ուժերը, նա նետեց սափորը պատին։ Այն վերածվեց անօգուտ կավե կտորների։