Posted in Բարձրումքի հաղթահարում, Մայրենի

Հաշվետու-պատում. մայրենի

Ողջու՜յն…

Ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Հարավային դպրոցում: Ես սիրում եմ խաղալ ընկերներիս հետ, շփվել ծնողներիս հետ, համակարգչային խաղեր խաղալ և ուլունքագործություն անել: Ես նույնպես սիրում եմ տնային աշխատանքս անել, կարդալ։

Ես այս դպրոցում սովորում եմ հինգ տարի: Ես մայրենի լեզվից իմացել եմ այնքան բան, ինչքան, որ ես չգիտեի: Ես անցել եմ հայ հին գրողներից՝ Հովհաննես Թումանյան, Ղազարոս Ազայան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ: Այլ հին գրողներից՝ Ջանի Ռոդարի: Հիշում եմ Հ. Թումանյանի ՝ Իմ Թումանյանական բառարանըՀ. Թումանյանի բանաստեղծություն՝ <<Աշուն>> և այլն: Հիշում եմ Ղ. Աղայանի՝ Ղ. Աղյանի՝ երեք պատմվածքՂ. Աղյանի գրած՝ Նվարդի հուշերից և այլն: Հիշում եմ նաև Ե. Չարենցի՝ Իմ Չարենցյան բառարանըՃամփորդություն դեպի՝ Չարենցի հուշարձանի մոտ, Հետազոտական աշխատանը՝ Ե. Չարենցի մասին: Ես նաև հիշում եմ Հ. Շիրազի՝ Մեր ՀայաստանԻմ Սուրբ Հայրենիք: Նաև Ջ. Ռոդարիի՝ ՄասինԵրիտասարդ խեցգետինը:

13.03.1897-թ-ին Եղիշե Չարենցի ծննդյան օրն էր: Այս տարի նրա տարեդարձի օրը, ես իմ դասընկերների և ուսուցիչների հետ գնացել էինք Եղիշե Չարենցի հուշառձանի մոտ: Այն գտնվում է Երեվան քաղաքի Օղակաձև այգում: Այնտեղ մենք զբոսնել ենք, արտասանել ենք նրա բանաստեղծությունններից՝ Ես իմ անուշ ՀայաստանիԳիտե՞ք որ գարուն է արդեն: Այգում զբոսնելիս՝ տարբեր մարդկանցից հարցազրույց ենք վերցրել: Հարցրել ենք թե՝ ի՞նչ է Եղիշե Չարենցի իսկական ազգանունը, ե՞րբ է ծնվել, ի՞նչ բանաստեղծություններ է գրել և այլն: Մեր նախագիծը վերջացնելուց հետո մենք քայլեցինք դեպի Հանրապետության հրապարակի Տաշիր Պիցցա: Մենք այնտեղ հանգստացանք, զրուցեցինք, համեղ սնվոցինք և վերադարձանք դպրոց:

Մենք մայրենիի ժամանակ, ամեն ուրաբ ընթերցում ենք տարբեր գրքեր: Ես կարդում եմ Բալզակի <<Մի շան պատմություն>>-ը: Դա մի փոքրիկ շնիկի մասին է, որ նկարագրում է իր կյանքը իր տեսածով: Նա միշտ խաղում էր իր մայրիկի հետ՝ իր փոքրիկ թաթիկներից բռնում էր իր մայրիկի ականջը և իր փոքրիկ և սուր ատամներով սկսում էր կծմծել: Մի օր նա չգիտեր թե ի՞նչ վատ բան է արել: Նա ասում է, որ նա պատահական կծել է իր տիրոջ ոտքը և իր տերը սկսել է նրան ծեծել: Ճի՛շտ է դա այդ ամենը փոքրիկ շանը ընդանրապես դուր չեր գալիս և ան սկսում էր լացել մի փիքրիկ այնկյունում…

Նաև մենք ունենք առանձիմ մի դաս, որտեղ մենք Մայրենի լեզվի առաջադրանքների ենք անում:

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Posted in Բարձրումքի հաղթահարում, Մայրենի

Անճոռնի ճուտիկը

Հանս Քրիստիան Անդերսեն «Անճոռնի ճուտիկը» համառոտ

 

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:

Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները: Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում ապրում է ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց, ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:

Ճուտիկը հեռանում և բնակվում է լճում: Այստեղ էլ բոլորը ծիծաղում են նրա վրա: Մի օր նա տեսնում է կարապներին և շատ սիրում է նրանց այնպես, ինչպես ոչ ոքի չի սիրել: Continue reading “Անճոռնի ճուտիկը”