Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Գյումրի

05.04-ից մինչև 07.04-ը, ես, իմ դասընկերների և դասատուների հետ գնացել էին եռորյա ճամփորդության՝ դեպի Գյումրի։

Օր 1։ Ճանափարհի ընդացքում, մենք դասընկերներով զրուցեցինք, իրար խաղցրավենիքներով հյուրասիրեցինք, տարբեր խաղեր խաղացինք։ Սկզբում կանգ առանք Առուճի Եկեղեցու մոտ։ Մենք վերցրեցինք մեր քաղցրավենիքները և գնացին Եղկեղեցու բակում նստեցինք և հանգստացանք՝ ուտելով, խմելով և զրուցելով։ Հետո շարունակեցինք գնալ դեպի Գյումրի։ Հետո գնացինք Կարնուտի դպրոց, որը գտնվում էր՝ Գյումրիի մի փոքրիկ հատվածում։ Մենք ծանոթացանք այտեղի սովորողների հետ և շատ լավ ժամանակ անցակրեցինք՝ դպրոցով շրջելով, դասրանները ուսումնասիրելով և ուսուցիչների հետ ծանոթանալով։ Դպրոցից դուրս գալուց հետո, շարունակեցինք ճանապարհը։ Երբ մենք հասանք հյուրատուն, մենք ընտրեցինք մեր սենյակները և մահճակալները։ Տեղավորեցինք մեր իրարը և մի քիչ հանգստացանք։ Քիչ անդց մենք դուրս եկանք գայլելու և մտանք ՔՖՍ մի փոքր ուտելու համար։ Երբ վերջացրեցինք մենք հետ գնացինք դեպի համար։ Հանգստացանք, տարբեր խաղեր խաղացինք և պառկեցինք քնելու։

Օր 2։ Մենք արթնացանք, լվացվեցինք, հագնվեցինք և գնացինք առաջին հարկ նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո մենք գնացինք դեպի Գյումրի քաղաքի կենտրոն՝ շրջելու, քայլելու և ուսումնասիրելու համար։ Մենք գնացինք Պոնչիկ Մոնչիկ ռեստորանը։ Կերանք այնտեղի շատ համեղ և գեղեցիկ, յուրահատուկ դիզայնով պոնչիկները։ Պոնչիկի հետ նաև վերցրեցինք վանիլային պաղպաղակ։ Լավ ուտելուց և հանգստանալուց հետո, մենք նստեցինք ավտոբուս և գնացինք դարբիններ մոտ։ Նրանք մեզ սովորեցրեցին թե՝ ո՞նց և ի՞նչ պատրաստել հալացրած երկաթից։ Տղաները փորձեցին պատրաստել ինչ, որ մի բան, բան այդքան լավ չստացվեց։ Հետո շարունակեցինք քայլելը քաղաքով, և գնացինք ատրակցիոններ։ Մենք նստեցինք՝ ճոճորվող նավը, պտտվող նստարանները և այլ շատ բաներ։ Երբ հետ եկանք համար, մենք բոլորովս հավաքվեցինք և խաղացինք մաֆիա։ Շատ հետաքրքիր և ծիծաղելու ստացվեց։ Ուշ գիշերը պառկեցինք քնելու։

Օր 3։ Գյումրիի վերջին օրն էր։ Ես շատ տխրեցի, որ այս երեք օրը շատ արագ անցավ, բայց ամենա կարևորը, որ շատ հավես։ Մենք նույնպես արթնացանք, լվացվեցինք, հագնվեցինք և գնացինք առաջին հարկ նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո մենք գնացինք մեր սենյակները, որպեսզի հավաքենք մեր իրերը, մաքրենք մեր սենյակները, և անկողինները։ Այդ ամենը անելուց հետո մենք գնացինք դեպի ավտոբուս, տեղավորեցինք մեր իրերը ավտոբուսի հետևի մասում և սկսեցինք ճանապարհը հետ դեպի Երևան։ Ճանապարհին մենք դասընկերներով նույպես զրուցեցինք, իրար խաղցրավենիքներով հյուրասիրեցինք և խաղացինք մաֆիա։ Ավտոբուսում ավելի հոտաքրքիր էր խաղալը։ Շատ չխաղացունք քանի, որ արդեն հետաքրքիր չէր։ Մենք ուղղակի զրուցեցինք, պատւհանից դուրս նայեցինք և սպասեցինք թե՝ ե՞րբ կհասնենք տուն։ Բայց մենք սկզբու կանգ առանք Սակուռաների՝ դեղձերի ծարերի մոտ և հիացանք այդ գեղեցիկ բնությունով և ծառերի գեղեցկությունով։ Երբ վերադառձանք ավտոբուս, ուղիղ ճանապարհով հետ վերադառձանք դեպի Երևան՝ տուն։

Այսպիսի ճամփորդություն ենք ունեցել մենք այդ երեք օրերին։

Posted in Ճամփորդություն, Պատմություն 6.10

Ճամփորդություն դեպի Հայաստանի պատմության թանգարան

Այսօր՝ 29․11․2023-ին ես իմ դասընկերների և ուսուցիչների հետ գնացել էի Հայաստանի պատմության թանգարան։ Այնտեղ մենք տեսանք բրոնզից, տարբեր քարերից և այլ զանազան նյութերից պատրաստաված իրեր։ Մենք տեսանք կենդանիների ոսկորներից պատրաստված զարդեր, ասեղներ և այլ պարագաներ։

Մենք տեսանք նաև քարերի վրա  արամերեն լեզվով գրած շատ հին իրեր։ Նաև՝ հայերենի այբուբենը, որը ստեղծել էր Մեսրոպ Մաշտոցը։ Այնտեղ կային նաև տարբեր ժամանակների քանդակված մարդկանց արձաններ, կիսանդրիներ և շատ այլ հետաքրքիր ու պատմական արժեքավոր շատ իրեր։

 

Էքսկուրսավարն ամբողջ ընթացքում ներկայացնում էր թանգարանի բոլոր ցուցանմուշները և պատմում դրանց մասին։

Ամենից շատ ինձ հետաքրքրեցին տարբեր տեսարժան վայրերի մակետները։

Posted in Ճամփորդություն, Մայրենի

Ճամփորդություն

13.03.1897-թ-ին Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Այս տարի նրա տարեդարձի օրը, ես իմ դասընկերների և ուսուցիչների հետ գնացել էինք Եղիշե Չարենցի հուշառձանի մոտ: Այն գտնվում է Երեվան քաղաքի Օղակաձև այգում: Այնտեղ մենք զբոսնել ենք, արտասանել ենք նրա բանաստեղծությունններից՝ Ես իմ անուշ ՀայաստանիԳիտե՞ք որ գարուն է արդեն: Այգում զբոսնելիս՝ տարբեր մարդկանցից հարցազրույց ենք վերցրել: Հարցրել ենք թե՝ ի՞նչ է Եղիշե Չարենցի իսկական ազգանունը, ե՞րբ է ծնվել, ի՞նչ բանաստեղծություններ է գրել և այլն: Մեր նախագիծը վերջացնելուց հետո մենք քայլեցինք դեպի Հանրապետության հրապարակի Տաշիր Պիցցա: Մենք այնտեղ հանգստացանք, զրուցեցինք, համեղ սնվոցինք և վերադարձանք դպրոց:

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ

Ողջույ՜ն, ես Արփինե Հակոբյանն եմ:

19.01.2023 թ ես իմ դասընկերների և ուսուցիչների հետ գնացել ենք Հայաստանի ազգային պատկերասրահ: Այնտեղ մենք տեսել ենք Մարտիրոս Սարյանի նկարները, դիմանկարները և իր ինքնանկարը: Մենք նաև տեսել ենք Հիսուս Քրիստոսի նկարները: Պատկերասրահի աշխատակիցը մեզ պատմել է նկարների մասին, թե երբ է նկարվել, քանի տարի է նկարվել և ով է նկարել: Այնտեղ ինձ շատ հետաքրքիր էր: Ես ավելին իմացա նկարների մասին:

Հայաստանի ազգային պատկերասրհաից հետո մենք գնացինք KFC: Այնտեղ մենք կերանք բուրգերներ, կարտոֆիլ ֆրի, նագեթսներ: Այնտեղ մենք զրուցեցինք տարբեր բաների մասին, ծիծաղեցինք և ընկերներով հաճելի ժամանակ անցկացրեցինք:

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն

Ես, իմ դասարանցիների և մեր ուսուցիչների հետ հունվարի 24-ին գնացել էինք Սևաբերդ՝ ձմեռային խաղեր խաղալու, ձների մեջ թավալվելու և ձնագնդի խաղալու։  Ճանապարհին, ավտոբուսում զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ։

Երբ տեղ հասանք, նստեցինք բացօթյա սեղանի շուրջ, մի կտոր հաց կերանք և գնացինք ձնագնդի խաղալու։Մոտակայքւմ մի փոքրիկ բլուր կար։ Բարձրացանք այնտեղ և տարբեր տեսակի սահնակներով սահեցինք։

Ձյունը այնտեղ շատ էր, մաքուր և փխրուն։ Համարյա չէր լինում քայլել։ Երբ մրսեցինք, գնացինք նստեցինք ավտոբուսի մեջ, մի քիչ և վերադարցանք դպրոց։

Ես անցկացրեցի անմոռանալի, շատ ուրախ օր իմ ընկերների հետ։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ես և իմ դասընկերները 12.10.2021-ին գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Այնտեղ մեզ պատմեցին, թե Ավետիք Իսահակյանը, ինչպես է ապրել իր վերջին տասը տարին: Տունը երկու հարկանի էր և շատ մեծ: Մենք այնտեղ փոքրիկ գիրք պատրաստեցինք: Դա <<Արջն ու օձը>> առակի մասին էր: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կային երկու պատշգամբներ, մեկը՝ առաջին հարկում, մյուսը՝ երկրորդ: Մենք առաջին հարկի պատշգամբից դուրս եկանք և գնացին դպրոց:

Այնտեղ շատ հետաքրքիր անցավ:

Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն

Ես և իմ դասընկերները մեր ուսուցիչների հետ 24.11.2021-ին գնացել էինք ՙՙՄեկ օր Պոմպեյում՚՚ ցուցահանդեսը: Այն ցուցադրված էր Հայաստանի ազգային պատկերասրահում: Այնտեղ մեզ պատմեցին Պոմպեյ քաղաքի մասին: Այն Հին Հռոմի զարգացած քաղաքներից մեկն էր: Ցուցահանդեսից հետո մենք զբոսնելով գնացինք Սքեյթ-պարկ: Այնտեղ մենք վարեցինք սքեյթ, հեծանիվ, ինքնագլոր և չմուշք: Մենք այնտեղ համեղ հոթ-դոգ կերանք ու շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք: Մեր ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ:

Posted in Ճամփորդություն

ՄԵԿ ՕՐ ՊՈՄՊԵՅՈՒՄ

79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված և մինչև 18-19-րդ դարերը քարի բեկորների և մոխրի 3-6 մետր շերտի տակ թաղված հռոմեական հնագույն քաղաքի հնագիտական արտեֆակտների ծավալուն ցուցադրությունն ընդգրկում է Պոմպեյի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին նախքան ողբերգական վախճանը: Ցուցահանդեսում տեղ են գտել նաև ժայթքման որոշ զոհերի ծեփապատճենները, որոնք պահպա¬նում են նրանց ի¬րա¬կան ձևն ու շարժումները։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2022 թ. հունվարի 16-ը։
Մուտքը՝ Արամի փողոցից։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդութուն դեպի Բջնիի ամրոց ու եկեղեցի

Ես իմ դասարանի հետ 26.05.2021-ին գնացել էինք Բջնիի ամրոց ու եկեղեցի: Առաջինը մենք հաղաթահարեցինք բարձունքը,  և անտեղ մի կնոջ տեսանք: Նա մեզ համար պատմեց, թե ինչ են արել մարդիկ, երբ գյուղը չկար և ինչպես են կերել, խմել ու ապրել: Նաև պատմեց, որ երեք ուղիներ կային՝ մեկը տանում էր գյուղ, մյուսը՝ եկեղեցի, իսկ երրորդը՝ դեպի  Հրազդան գետը:

Հետո մենք գնացինք գաղտնի ապաստարանի մոտ, այնտեղ շատ երկար աստճաններ կային: Դարեր առաջ այնտեղ մարդիկ կարողանում էին պաշտպանվել թշնամիներից: Հետո վերադարձանք և գնացինք նախաճաշելու: Այնուհետև մենք գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Անտեղ մենք մոմ վառեցինք, աղոթեցինք ու երգեցինք: Հետո վերադարձանք դպրոց:

Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ: