Posted in Մաթեմատիկա

30.11.2020

1.Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

1-10

2.Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։

9

3.Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։

1 2 3 4 5 6 7 8 9

4.Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։

10-99

  1. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։

14 13 12 11 10

  1. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։

93 94 95 96 97 98 99

7.Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։

99

8.Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի
գումարը:

 

9.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը:

 

10.Ո՞րն  է ամենափոքր  եռանիշ   թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

100-999

11.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

199

12.Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի  տարբերությունը:

989

13.Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:

110

14.Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը:

199

  1. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։

 

 

Հաշվի՛ր:

26×7=182

38×9=232

42×5=300

87×3=450

63×4=360

36×5=350

55×8=800

 

300:6=5

640:80=8

480:8=6

630:70=9

240:3=8

420:60=7

320:4=8

 

 

1.Մոտորանավակի  մեջ 2 մարդ կարող է նստել, իսկ նավակի մեջ՝ 6 անգամ ավելի: Մոտորանավի ու նավակի մեջ ընդամենը քանի՞ մարդ կարող է նստել:

Լուծում

2 x 6 = 12

Պատասխան՝ 12

  1. Ձկնորսներն առաջին օրը 32 կգ ձուկ որսացին, երկրորդ օրը, առաջին օրից՝ 10 կգ-ով ավելի, երրորդ օրը, երկրորդ օրից 4 անգամ շատ որսացին: Երեք օրում ձկնորսները ընդամենը քանի՞ կիլոգրամ ձուկ որսացին:

Լուծում

32 x 10 = 320

320 + 4 = 324

Պատասխան՝ 324

 

Posted in Մայրենի

Ձյուն

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

 

Ծաղիկների անկողինը հողն էր:

 

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

 

Այն փափուկ և սպիտակ,

Հալվող է ու խաղալու:

Ի՞նչն է դա։

 

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

 

Ձյունը ձմռանն է լինում։ Այն սպիտակ է ու հալվող, նրանով կարող ես ձնեմարդ պատրաստել, ձնագնդիկ և այլ խաղեր խաղալ։

 

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

 

Ծաղիկները ցրտահար էին, քնքուշ։

 

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Քնքուշ Փաթիլը

 

Posted in Մաթեմատիկա

23.11.2020

  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

761

  1. 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

167

  1. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:

940

  1. 9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը:

 

409

  1. Օգտվելով գնացուցակի տվյալներից՝ պատասխանի՛ր հարցերին:

 

ապրանք   1 հատի արժեքը
մատիտ 80 : 8 x 5 50
գրիչ Մատիտից 10 դրամով էժան է 40
թուղթ Մատիտից 5 անգամ էժան է 10
կավիճ Թղթից 2 անգամ թանկ է 20
ռետին Գրիչից 20 դրամով թանկ է 60
սրիչ Գրիչից 2 անգամ թանկ է 80

 

Ա. Որքա՞ն գումար է հարկավոր 2 ռետին գնելու համար: 120 դր

Բ. Որքա՞ն գումար է հարկավոր 3 մատիտ գնելու համար: 150 դր

Գ. Որքա՞ն գումար է հարկավոր 5 թուղթ գնելու համար: 50 դր

Դ. Որքա՞ն գումար է հարկավոր 4 գրիչ գնելու համար: 160դր

Ե. Յուրաքանչյուր առարկայից մեկ հատ գնելու համար: 260 դր

Զ. Յուրաքանչյուր առարկայից երկու հատ գնելու համար: 520դր

 

Posted in Մայրենի

Ճնճղուկը

Հայ ժողովրդական հեքիաթ «Ճնճղուկը»

I

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝

-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:

Էս ճուտն էլ թե՝

-Դե լա՜վ, կտեսնես:

Ու թռչում գնում է:

Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.

-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մարդը թե՝

-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:

Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.

-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝

-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:

III

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.

-Փիսի՛կ, փիսի՛կ:

-Մյաո՜ւ, ի՞նչ…

-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս կատուն թե՝

-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:

-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:

Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:

Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.

Ծիտն եմ, ծիտն եմ,

Ծտի ճուտն եմ:

Մոր բերած եմ:

Հոր պահած եմ:

Անուշ քրոջ թռցրած եմ,

Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»:

2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:

Պոչատ Աղվեսը, Վարպետ Օհանը:

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում:

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Առաջադրանքներ՝

1.Հետևյալ  երկնիշ թիվը գրիր հայերեն տառով:

Պատասխանը գրիր հայերեն մեծատառով:

  70 թիվը հայերեն տառերով գրվում է  Հ

 

2.Քանի՞ հայերեն տառերի միջոցով է գրվում հետևյալ երկնիշ թիվը՝ 30:

Պատասխան՝ 30 թիվը գրվում է 1  1 3 2  հայերեն տառով:

 

3.Պարզիր, թե ո՞ր հայերեն տառն է ստացվում՝ Ե+Բ:

Պատասխան (հայերեն մեծատառը)՝   2+5=7

 

4.Հետևյալ թիվը գրիր հայերեն մեծատառերով:

Պատասխան՝ 15 = ԺԵ

 

5.Հետևյալ թիվը գրիր հայերեն մեծատառերով:

Պատասխան՝ 22 թիվ ը հայերեն տառերով գրվում է  ԻԲ :

 

6.Տրված թվերը քեզ կօգնեն կռահել համապատասխան տառերը: Վերծանիր ծածկագրերն  ու կտեսնես, թե որ մրգերն են թաքնված ծածկագրերի տակ:

Ծածկագիր՝ 400;7000;1000

Ծածկագիր՝ 4 ; 5; 90; 80

Ծածկագիր՝ 2000; 5; 5000; 60;և ;20; 30

Պատասխան՝  ՆՈՒՌ

Պատասխան՝  ԴԵՂՁ

Պատասխան՝  ՍԵՐԿևԻԼ

 

Posted in Մայրենի

Վագրի վրա մռնչացող տղան

Վագրի վրա մռնչացող տղան

Դոնալդ Բիսեթ

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Մռլտալ-մլավել, թափառել-աննպատակ ման գալ փողոցներում:

2.Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս

Լսել ու չանել:

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել

Սա ի՞նչ է մտածում իմ մասին:

գ. խելքը թռցնել

Գժվել, խենթանալ:

3.Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա:

Սադին վախենում էր վագրից:

4.Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:

Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
5.Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:

Մտածում էր մռնչա, որ վագրին վախացնի:

6.Հորինի՛ր պատում, մուտքագրի՛ր պատումդ, նկարի՛ր ջրաներկով կամ գուաշով, պատումիդ հետ միասին տեղադրի՛ր բլոգումդ:

Ժպտացող վագրը

Մի անգամ վագրը հանդիպեց առյուծին: Նրանք ընկերացան ու հաճախ իրար հանդիպում ու խաղում էին: Նրանք իրար ցույց էին տալիս իրենց ձագուկներին և ուրախանում:

 

Posted in Մայրենի

Աղվեսը

Աղվեսը           Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

 

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Խորոզ-աքաղաղ, հարցմունք-հարցում, լեղի-դեղնականաչավուն հեղուկ, ագի-պոչ, թառ- Փայտի հորիզոնադիր ձող, որի վրա հավերը թառում են, գոռոզ-մեծամիտ։

 

  1. Նշված բառերը դարձրու հոգնակի:

ծաղիկ-ծաղիկներ մարդ-մարդիկ

աղվես-աղվեսներ

մատ-մատներ

մկրատ-մկրատներ

դուռ-դռներ

ժպիտ-ժպիտներ

 

3.Լրացրու բաց թողնված բառերը:

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասեք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգաիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

 

  1. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել

Գլուխ տալ-խոնարհվել, ականջ դնել-լսել, հոգին հանել-չարչարել, վիզ ծռել-խնդրել:

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

 

Ամառվա մի օր ուղ­ևորները, կես­­­օրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

– Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:

Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.

– Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:

Այսպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

 

 

Posted in Հայաստան

Երևան-Շուշի

Ավտոմեքենայով՝ 5 ժամ 19 րոպե

Կմ. 317

1. Մարզերով՝ Արարատ-Վայոց ձոր-Սյունիք-Ստեփանակերտ

2. Երևան-Կոտայք-Գեղարքունիք-Վայոց ձոր-Սյունիք-Ստեփանակերտ

Posted in Հայաստան

Երևան-Գյումրի-128 կմ.

Ուղևորության տևողությնուը մեքենայով՝ 2 ժամ 26 րոպե

Մարզեր՝ Երևան-Արագածոտն-Շիրակ