Posted in Մաթեմատիկա 5.1

Տնային մաթեմատիկա

Կատարե՛ք գործողությունները
(22+163)x177=21645
(58+151)x19=3971
(98+15)x13=1339
(524-53)x38=17898
(294-180)x77=8162
(714-393)x123=39483

Գինում երկու կարաս կա։ Առաջինում կար 100 լ գինի։ Երբ նրանից վերցրին 30 լ գինի, նրա մեջ մնացա երկու անգամ պակաս գինի, քան երկրորդում եղածն էր։ Որքա՞ն գինի կար երկրորդ կարասում
Լուծում
100-30=70
70×2=140

Պատ․՝140 լ

Posted in Մաթեմատիկա 5.1

Մաթեմատիկա 09.12.2022

Մի գրքում կա 20 էջ, մյուսում՝ 56: Քանի: էջ կա այն գրքում, Քանի՞ էջ կա այն գրքու, որի էջորի քանակը 7 անգամ ավելի է, քան երկու գրքույկներինը միասին:
Լուծում
20+56=76
76×7=532
Պատ.՝532

Երկու կայարանների հեռավորությունը 350կմ է: Առաջին գնացքն այդ ճանապարհն անցնում է 2 ժամով պակաս ժամանակում, քան երկրորդը: 1 ժամում քանի՞ կմ է անցնում առաջին գնացքը եթե 1 ժամում անցնում է 50կմ:
Լուծում
350:50=7
7-2=5
350:5=70
Պատ.՝70կմ

Երկու նավամատույցների միջև եղած 120կմ ճանաարհը նավակն անցնում է 6 ժամում:
Եթե նավակը ճանապարհի միջակետում (ճանապարհի կեսն անցնելուց հետո) սկսի 1 ժամաում 10 կմ-ով ավելի անցել, քանի՞ ժամում մի նավամատույցից կհասնի մյուսը:
120:6=20
20+10=30
120:2=60
60:20=3
60:30=2
3+2=5

Պատ․՝5

Posted in Բնագիտություն

Երկրագունդ հարցեր և պատասխաններ

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:
Ներքին և արտաքին:

2. Ի՞նչ է քարոլորտը:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:
Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:

Posted in Բնագիտություն

Երկրագունդ

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի: Միջուկի ջերմաստիճանը հասնում է 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են: