Posted in Մայրենի

Սխալ առձաքանքը

Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:

— Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:

— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:

Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.

-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է   մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

-Լիճը,- պատասխանեց արձագանքը:

— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:

— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:

— Կեսարը,- բղավեց արձագանքը:

Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:

— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

— Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:

Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

Posted in Մաթեմատիկա

Matematika

 

1.Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։ Օրինակ՝ 12456=1տսհզ+2հզ+4հր+5տս+6մ

15495 – 1 տսհզ+5հզ+4հր+9տս+5մ

35410 – 3տսհզ+5հզ+4հր+1տս

64600 – 6տսհզ+4հզ+6հր

97801 – 9տսհզ+7հզ+8հր+1մ

654187 – 6հրհզ+5տսհզ+4հզ+1հր+8տս+7մ

485950 – 4հրհզ+8տսհզ+5հզ+9հր+5տս

2.Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

456  x 400 = Continue reading “Matematika”

Posted in Մայրենի

Հարցեր և Առաջադրանքներ

1.Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզեի ստեղծել մի հեռախոս, որը կօգներ դասերը անել, սովորեցնել առարկաներ և այլ բաներ։

2.Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Երիտասարդ, մեծ, երկար, խելացի, թանկ, սպիտակ։

3.Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Պանիր-մկան պանիր, անձրևանոց-գույնզգույն անձրևանոց, նավ-հսկա նավ, մեքենա-սև մեքենա, գնացք-մարդատար գնացք, տարի-երկար տարի, գիշեր-մութ գիշեր, ցերեկ-արևոտ ցերեկ, ջրաներկ-խիտ ջրաներկ:

Posted in Մայրենի

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

 

1.Տրված թվերը գրի՛ր տառերով։

60221 – Վաթսուն հազար երկու հարյուր քսանմեկ

35046 – Երեսունհինգ հազար քառասունվեց

57043 – Հիսունյոթ հազար քառասուներեք

68007 – Վաթսունութ հազար յոթ

600404 – Վեց հարյուր հազար չորս հարյուր չորս

2.Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

6545 + 3218 – 3 x 700 = 7663

3×700=2100

6545+3218=9763

9763-2100=7663

235 x 3 – 4200 : 60 = 635

235×3=705

4200:60=70

705-70=635

8100: 90 + (35×6): 7=120

35×6=210

210:7=30

8100:90=90

90+30=120

35000+ (240 x 10) : 8 = 38000

240×10=2400

2400:8=300

300+35000=38000

3.Ամսի քանի՞սն էր.

Continue reading “Մաթեմատիկա”

Posted in Մայրենի

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերածներներն էլ էին երևում, որովհետև հեղինակն ասում է, որ նա թափանցիկ է, նրա արյունը ու մարմինը երևում են և մնացածներն էլ կերևան։

2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Ոչ, որովհետև մարդիկ թափանցիկ չեն լինում։

3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր: Continue reading “Հարցեր և առաջադրանքներ”