Posted in Ես կարողանում եմ

Սովորողի Գնահատում

Ողջու՜յն

Ես Արփինեն եմ, 8 տարեկան։ Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրի Հարավային դպրոցի 3․1 դասարանում։

Ես վարում եմ իմ անձնական բլոգը։ Այն գործում է 2020 թ․ մայիսից։ Այս պահի դրությամբ ունեմ 73 հրապարակում։ Բլոգում հրապարակում եմ մաթեմատիկայի, մայրենիի, անգլերենի, ռուսերենի, տեխնոլոգիայի, բնագիտության առաջադրանքներ,  ինչպես նաև բանաստեղծություններ, հեքիաթներ, հորինկուկներ, տեղեկություններ և պատմություններ՝ այդ թվում իմ կատարած ճամփորդությունների մասին տեսանյութեր։

Ես օգտվում եմ` Paint, Power Point, Word, Outlook, Teams ծրագրերից և էլ․ հասցեից։ Դրանց միջոցով պատրաստում եմ տարբեր նյութեր և առաջադրանքներ, որոնք նույնպես տեղադրում եմ իմ բլոգում։