Posted in Ռուսերեն

Ответьте на вопросы

1. Где проживал заюшка?

А) в избушке
Б) в норке
В) в домике
Г) в теремке

2.Кто обидел зайку?

А) ёжик
Б) лиса
В) петух
Г) волк

3. Какая избушка была у заюшки?

А)лубяная
Б) деревянная
В)ледяная
Г) железная

Continue reading “Ответьте на вопросы”

Posted in Մաթեմատիկա

Զատկական Խնդիրներ

1. Գիտես, չէ՞, որ յուրաքանչյուր երկիր ունի իր մրգերն ու բանջարեղենները։Կարո՞ղ ես թվարել Հայաստանին բնորոշ մրգերն ու բանջարեղենը։

Բանջարեղենները՝

վարունգ, լոլիկ, կանաչի, կիտրոն, սմբուկ, կաղամբ, ծաղկակաղամբ, գազար, կարտոֆիլ, համեմ, սոխ, սխտոր։

Մրգերը՝

Խնձոր, ծիրան, բալ, կեռաս, սալոր, խաղող, արքայանարինջ, թութ, նուռ։

2. Զատկական ի՞նչ ուտեստներ են պատրաստում ձեր տանը։ Կարո՞ղ ես թվարկել։Ո՞րն է քո ամենասիրելի ուտեստը։
Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր, չամչով, բրնձով փլավ, փքաբլիթ, թխվացքաբլիթ։
Ինձ ամենաշատը դուր է գալիս ձուն։
3. Գիտե՞ս, թե ինչու են բոլորը պատրաստում բրնձով փլավ և ձուն ներկում կարմիր։ Փորձի՛ր իմանալ և պատմի՛ր մեզ։
Ձուն ներկում են կարմիր, որովհետև կարմիրը Հիսուս Քրիստոսի արյան գույնն է, ուրովհետև Զատիկը Սուրբ տոն է։  Իսկ բրնձով փլավը՝ բրինձը ժողովրդին, իսկ չամիչը հավատացիալներին։
Posted in Մայրենի

Գանձերի Կղզին դերերը

Դոկտոր Լիվսի, նավապետ, հեղինակի մայրիկ, հեղինակ

Դոկտոր Լիվսին բարի էր, հոգատար, ուշադիր:

Նավապետը չար էր, ջղայն:

Հեղինակի մայրիկը շատ հոգատար էր, ուշադիր, սիրալիր, բարի:

Հեղինակը բարի խելացի, ազնիվ, ուշադիր, հոգատար էր:

Posted in Մայրենի

Գանձերի կղզին, հեղինակ՝ Ռոբերտ Լուիս Ստիվենսոն, (ինձ դուր եկած հատվածը)

Այդ միոտանի ծովագնացը հետապնդում էր ինձ մինչև անգամ երազում։ Փոթորկալից
գիշերները, երբ քամին տատանում էր մեր տան բոլոր չորս անկյունները, իսկ
ալեկոծությունը մռնչում էր ծովախորշում, հասնելով մինչև վերին ժայռերը, նրան հազար
տեսակ տեսնում էի երազում, սարսափելի, հազար տեսակի սատանաների ձևով։ Նրա ոտը
կտրված էր երբեմն ծնկից, երբեմն մինչև ազդրը։ երբեմն նա ինձ թվում էր ինչ-որ
սարսափելի հրեշ, որի միակ ոտը բուսել էր մարմնի մեջտեղից։ Այդ միակ ոտով նա վազում
էր իմ ետևից, թռչելով ցանկապատերի և առուների վրայով։

Posted in Մայրենի

Գանձերի Կղզին

ԾԵՐ ԾՈՎԱՀԵՆԸ Գլուխ I։ Ծեր ծովային գայլը «Ծովակալ Բենբոու» պանդոկում Ազնվական կալվածատեր Տրելոնին, Բժիշկ Լիվսին և ուրիշ ջենտլմեններ խնդրել են ինձ գրել այն բոլորը, ինչ որ գիտեմ Գանձերի Կղզու մասին։ Նրանք ցանկանում են, որ ես պատմեմ ողջ պատմությունն սկզբից մինչև վերջ, չթաքցնելով ոչ մի մանրամասնություն, բացի կղզու աշխարհագրական դիրքից։ Մատնանշել, թե որտեղ է գտնվում այդ կղզին, ներկայումս դեռ անկարելի է, որովհետև կան գանձեր, որ մենք այնտեղից դեռ չենք դուրս բերել։ Եվ ահա ներկա 17… թվին ես գրիչ եմ վերցնում և մտքով վերադառնում դեպի այն ժամանակը։ երբ հայրս «Ծովակալ Բենբոու» անունով պանդոկ ուներ և այդ պանդոկում բնակվեց մի ծեր արևակեզ ծովային, երեսին՝ սրի սպի։ Ես հիշում եմ, կարծես այդ երեկ էր, թե ինչպես նա ծանր քայլերով հասավ մեր դռանը, իսկ նրա սնդուկը բերում էին ձեռնասայլով։ Դա մի բարձրահասակ, ուժեղ, ծանրամարմին, մութ շագանակագույն դեմքով տղամարդ էր։ Կուպրոտ ծամիկը կախ էր ընկած նրա յուղոտ կապույտ բաճկոնի օձիքի վրա։ Ձեռները խորդուբորդ էին, վրան՝ ինչ-որ կտրվածքներ և քերծվածքներ, եղունգները սև, կոտրտված, իսկ դեմքի սպին կեղտոտ, բոսորասպիտակագույն։ Հիշում եմ, ինչպես անծանոթը շվշվացնելով նայեց մեր ծովախորշը և հանկարծ բարձր ձայնով երգեց մի հին նավաստիական երգ, որը հետո այնքան հաճախ երգում էր. Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա, Յո-խո-խո և մի շիշ ռոմ։ Նրա ձայնը ծերունու ձայնի նման էր, խռպոտ, վնգվնգան, ինչպես նավի խարիսխի ճռնչացող լծակները։ Նրա ձեռնափայտն էլ երկաթե լծակի նման էր։ Այդ ձեռնափայտով նա խփեց մեր դռանը, և երբ հայրս դուրս եկավ ու կանգնեց շեմքին, նա կոպիտ կերպով մի բաժակ ռոմ պահանջեց։ Continue reading “Գանձերի Կղզին”