Posted in Ես և շրջակա աշխարհը

Հրդեհի մասին

Հրդեհների կանխարգելում և պայքար

Հրդեհին արագ արձագանքելու համար օգտագործում են տարբեր տեսակի հրշեջ ահազանգեր։

Հրդեհի մարումը բաղկացած է երկու մասից` հրդեհի տեղայնացում, այսինքն կրակի տարածման դադարեցում և չորացում, այսինքն հրդեհի օջախի վերացում։ Այրման և հրդեհների մարման առավել մատչելի միջոցներն են ջուրը, ավազը, ձեռքի կրակմարիչները, ասբեստային և բրեզենտ ծածկոցները, ինչպես նաև ծառերի ճյուղերը և հագուստը։ Continue reading “Հրդեհի մասին”

Posted in Ես և շրջակա աշխարհը

Ականջների գանգատը

Մի անգամ ականջները իրար հետ զրուցելիս ինչ որ աղմուկի ձայներ լսեցին: Ականջները ասացին.

– Ո՞վ է այդպես բարձր խոսում ու աղմկում, – հարցրեցին ականջները:

Հարցին պատասխանող չկար…

Ու ականջները շարունակում են զրուցել:

Այս անգամ ինչ որ կատվի ու շան ձայներ են լսում: Ու նորից հարցնում են՝

–  Ո՞վ է այդպես աղմկում:

Դարձյալ հարցին պատասխանող չկար…

Քիչ անց լսվում են այլ կենդանիների՝ փղի, կապիկի, վագրի, առյուծի ձայներ: Ականջները բարկանում են, որովհետև չեն հասկանում ինչ է կատարվում: Վերջապես լսվում են կրկեսի քայլերգի հնչյունները ու նրանք վերջապես գլխի են ընկնում, որ հայտնվել են կրկեսում:

Posted in Ես և շրջակա աշխարհը

Լրացուցիչ աշխատանք

Միլանը  Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր քաղաքը, Լոմբարդիա մարզի Միլան գավառի վարչական կենտրոնը, Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը։ Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ, մինչդեռ արվարձաններով հանդերձ շուրջ 5, 2 միլիոն, Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքը Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն շնորհիվ մի շարք միջազգային միջոցառումների, այդ թվում «Միլանի Նորաձևության և «Միլանի կահույքի ցուցահանդեսը» որոնք այժմ աշխարհում ամենաշատ այցելվող, ամենաեկամտաբեր և աճ գրանցող միջոցառումների թվին են դասվում։

Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գտնվում նաև մի շարք շքեղ հյուրանոցներ՝ հանդիսանալով աշխարհում հինգերորդ ամենաշատ աստղ ունեցողն աշխարհում։ Քաղաքը հանդիսանում է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը։

 

 

 

Posted in Ես և շրջակա աշխարհը

Ծիծեռնակի մասին

Արտաքին կառուցվածք

Ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը՝ 14-22, 5 գ, թևի երկարությունը՝ 105-130 մմ։

Բնադրում

Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձու։

Սննդառություն

Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

Կենսակերպ

Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։

Տարածվածություն

Տարածված է Իռլանդիայից և Պիրենեյան թերակղզուց մինչև ՀիմալայներԱֆրիկայումԵգիպտոսումՀյուսիսային ԱմերիկայումՌուսաստանի հյուսիսում, Պեչորայի միջին հոսանքներում, ԵնիսեյիԼենայի ափերին, ՅակուտիայումԿամչատկայումԿուրիլյան կղզիներումՀարավային Կովկասում։