Posted in Մաթեմատիկա 5.1

Տնային մաթեմատիկա

Հետևյալ գրառումներից յուրաքնչյուրում աստղանիշի փոխարեն գրե՛ք թվանշաններից մեկը այնպես, որ ստացվի հավասարություն:Հետևյալ գրառումներից յուրաքնչյուրում աստղանիշի փոխարեն գրե՛ք թվանշաններից մեկը այնպես, որ ստացվի հավասարություն:
10-3+7
98-82+16
85-33=52

Բրուտը 1 օրում պատրաստում էր 5 կճուճ: Նոր չարխ տողադրելուց հետո նա սկսեց 1 օրում 3 կճուճով ավել պատրաստել: Քանի՞ կճուճ կկատարի բրուտը 7 օրում
Լուծում
5+3=8
8×7=56

Երկու արտերից ցորեն հավաքեցին. առաջին արտից՝ 3200 կգ, երկրորդից՝ 8800կգ: Ապա ամբողջ բերքը տարան սայլերով: Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանցից յուրաքանչյուրում տեղավորվում էր 400կգ ցորեն:
Լուծում
3200+8800=12000
12000:400=30

Posted in Ուսումնական փաթեթ 2022-2023

Բառագիտություն

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարագույր

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որովսնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսըսափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:
Վարսավիր

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգակ

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք-դա այն առարկան է, որը բաղկացած է շատ թղտյա էջերից, որոնց վրա գրված են տարբեր հեքիաթներ, վիպակներ, առակներ, բանաստեղծություններ, պատմվածքներ և այլ տարբեր բաներ:

դիմակ-դիմակը դա այն իրն է, որը ունի տարբեր պատկերներ և դա կրում են դեմքին: Օրինակ՝ դրանք կարող են լինել կենադնիների, մուլտհերոսների, կինոհերոսների, խաղային հերոսների պատկերներով:

դերասան-դրանք այն մարդիկ են, որոնք խաղում են իրենց դերերը թատրոններում և ֆիլմերում. նրանք կարող են խաղալ մարդու դերը, կենդանիներ և այլ բաների:

ընկույզ-դա միրգ է, որի միջուկը շատ նման է մարդու ուղեղին, այն արտաքինից պատված է փայտանման կեղևով:

ժպիտ-այն լինում է մարդու դեմքի վրա, ժպիտըառաջանում է այն ժամանակ, երբ մարդը տեսնում կամ լսում է ինչ որ զվարճալի մի բան: Մարդիկ ժպտում են շուրթերով կամ աչքերով:

երեխա-դա տարիքով փոքր մարդն է:

35.Ի՞նչ է նշանակում՝

հեռախոս-կապի միջոց

դպրոցական-երեխաները որոնք հաճախում են դպրոց դպրոցականները։

ձայնագրիչ-մարդու խոսքը ձայնագրելու միջոց

ականջ-մարդու գլխի մի մաս որով մարդիկ լսում են։

աղմուկ-բարձր ձայն արձակել

36.Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր ևպարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ:այստեղ սովորական բառեր են։

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ:Իսկայստեղ այդ նույն բառերն են,բայց նրանց տառերըխառնել են և տեղափոխել։

Ա խմբում բոլոր բառերը նորմալ վիճակում են, իսկ Բ-ում ոչ`բոլոր բառերը խառնված են ու տեղաշրժված։

37.Քո կարծիքով տրված հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդպատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:
Ես ընտրել եմ այս բառերը, որովհետև դրանք նշանակություն ունեն:

38.Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:

Բառը այն է, ինչը մենք կարողանում ենք արտահայտել լեզվի միջոցով։

39.Բացատրի´ր, թե գլուխ բառը ամեն մի նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց: առջը իր գլուխը բարձրացրեք

Սարի գլխին/կատարին ինչ–որ բան է փայլում: Կատարում

Այս մարդը գլուխ/խելք չունի: Խելք

Գրքի առաջին գլուխը/մասը շատ հետաքրքիր էր: Մաս

–Իսկ ո՞վ էր ձեր գլուխը/ղեկավարը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին: Ղեկավար

Ինչ–որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին/վրա: վրա

Գերանի գլխից/ծայրից բռնի՛ր: Ծայր

Posted in Մաթեմատիկա 5.1

Մաթեմատիկա 09.19.2022

Հետևյալ գրառումներից յուրաքնչյուրում աստղանիշի փոխարեն գրե՛ք թվանշաններից մեկը այնպես, որ ստացվի հավասարություն:
438-213=225
959-331=628
578-456=122
388-221=167
927-504=423
654-435=219

Սկյուռը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ: Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ:
Լուծում
40:10=4
4×8=32
Պատ.՝32 րոպե

Երկու հոտում կա 120 ոչխար: Եթե երկրորդ հոտին ավելացնեն 40 ոչխար, ապա երկու հոտերում ոաչխարների քանակնաերը կհավասարվեն: Քանի՞ ոչխար կա աեմն մի հոտում:
Լուծում
120-40=80
80։2=40
40+40=80

Պատ.`80, 40

Posted in Բնագիտություն

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա րնդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որր տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է բնությունը:
Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:

Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ: