Posted in Բնագիտություն 6.10

Լույսի բեկումը, ոսպնյակներ

Լույի բեկում
Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր: Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում: Մենք գիտենք, որ երկու միջավայրի բաժանման մակերևույթին տարված ուղղահայացի և ընկնող ճառագայթի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն: Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն:
Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից: Լույսի բեկմամբ են բացատրվում բնության մեջ տեղի ունեցող մի շարք երևույթներ:

Օրինակ՝
Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա,կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Օրինակ՝
Լույսի բեկմամբ է պայմանավորված նաև օդատեսիլ (միրաժ) կոչվող երևույթը: Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնում են լճեր, ծովի ափերից օդում դիտում են նավերի պատկերներ: Դրանք իրականում կեղծ պատկերներ են: Նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում ծառի կեղծ պատկերն անապատում: Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով լույսի ճառագայթը, անընդհատ բեկվելով, ընկնում է դիտողի աչքի մեջ: Վերջինիս թվում է, թե ծառի տակ ջրային մակերևույթ է: Իրականում դա երկնքի արտացոլումն է:

Ոսպնյակներ
Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում: Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Օրինակ՝
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները: Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող: Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։ Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:
lens-a2.gif

Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:

Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։

Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկու կեղծ կիզակետ:
lens-b2.gif

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Լրացուցիչ աշխատանք
1. Ե՞րբ է լույսը բեկվում:
Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:

2. Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը
ա) փոքր է լինում անկման անկյունից
Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից:
բ) մեծ է լինում անկման անկյունից
Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

4. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

5․ Ոսպնյակները քանի՞ տեսակներ են լինում:
Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող (2 հատ):

Posted in Մայրենի 6.10

Սպիտակ ջրաշուշան

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Գուժել
– Վատ լուր հաղորդել։
Պրեիրա – Հարավային Ամերակայում գտնվող ազատ դաշտ։
Ցախսարեկ – Խիտ մացառներում ու թփերում ապրող փոքրիկ երգեցիկ թռչուն:

2․ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր հեքիաթը։
Ճամբարի երկնքի Աստեղրը միշտ ուեցել էին իջնել դեպի գյուղ, բայց Լուսնին այդ ամենը ընհանրապես դուր չէր գալիս։ Բայց մի գիշեր երբ Լուսինը կլոր էր՝ Ատղերը հնարավորություն ունեցան իջնեն դեպի երկիր մինչև առավոտ։ Նրանք կարող էին մնալ մինչև առավոտ քանի, որ առավոտյան Արևը իր պայծառ լույսով կսպաներ Աստղերին։ Գյուղում բոլորը քնած էին, միայն մի տղա կար, որը քնաց չէր և քայլում էր։ Տղան նկատեց, որ մի աստղ ընկել է գետնին և որոշեց տանել իր վրանը, որտեղ պահեց աստղին երկար ժամանակ։ Մի քանի օր անց տղան նկատեց, որ վրանի վեջի աստղը դարձել է մի գեղեցիկ աղջիկ։ Օրվա վերջը աղջիկը դառավ մի գեղեցիկ սպիտակ ջրաշուշան։ Աղջիկը խնդրեց տղային որ տանի նրան դաշտ բայց տղան չհաստատեց ասելով․ Ոչ, այնտեղ վտանագվոր և ազատ վայր է։ Տղան տարավ սպիտակ ջրաշուշանին լճի մոտ։ Այդ օրվանից սկսաց հնդակիցիները աղջկանով հիացած անվանում էին Սպիտակ Ջրաշուշան։

3․ Ո՞րն է հեքիաթի արժանիքը: Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը):

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

4․ Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝ մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ ինչի մասին ուզում եք։
Խորը գիշեր էր։ Աստղերը փայլփլում էին երկնքում և հիաանում աշխարհով։ Կար մի աստղ, որ երկնքից ընկեր էլ և չէր կարողանում հետ վերադառնալ դեպի տիեզերք։ Պառկել էր գետնին և սպասում էր թե՝ ե՞րբ մի բարի մարդ կգա և կօգնի նրան։ Եկավ առավոտ։ Մարդիկ սկսեցին դուրս գալ տներից, փողոցներով քայլել։ Մի բարի տղա տեսավ աստղիկին և տարավ իր տուն։ Նա սիրեց աստղկիկին ինչպես նրա սիրելի խաղալիք արջուկին։ Նա խնամեց նրան՝ լողացրեց, խաղաց նրա հետ, գնաց զբոսնելու և շատ լավ ժամանակ անցկացրեց։ Անցավ մի քանի տարի։ Տղան մոռացել էր աստղկիկի մասին։ Նա որոշեց գտնել իր մանկության խաղալիքները և նկատես այն աստղիկին որը նա գտել էր և բերել էր տուն։ Այդ ժամանակ նա հիշեց իր շատ բարի, լավ մանկությունը։

Posted in Մայրենի 6.10

Գործնական քերակություն

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։
Ալոճ, ակնակապիչ, ակնակապիճ , աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիճում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազ-րյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

Ծաղրուծանակից նեղացած  հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին:

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

Որոշել էր անպայման սեփականացնել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կառուցելու խճրւյ:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

Posted in Մաթեմատիկա 6.10

Տասնորդական կոտորակների գումարումը և հանումը

Առաջադրանքներ․

1) Հաշվե՛ք․
1,56 + (-8,28) = -1,72

-7,53 — 6,48 = -14,01

-13,75 — 5 = -18,75

12,51 — 17,23 = -4,72

12,285 — 13,999 = -1714

13,4 — 17,48 = -4,08

2) Համեմատեք կոտորակները․
3,59 < 7,1

6,28 < 6,9

0,4 < 0,51

72,7 > 7,27

4,1234 > 4,1231

12,39 > 1,2399

3) Զբոսաշրջիկը ավտոբուսով անցավ 48,4 կմ։ Դա 25,8 կմ-ով ավելի է, քան նա անցել էր ոտքով։ Ընդամենը ի՞նչ հեռավորություն անցավ զբոսաշրջիկը։
Լուծում
48 – 25,8 = 22,6
48, + 22,6 = 71
Պատ․՝ 71 կմ

4) Անդրանիկը հավաքեց 12,6 կգ տանձ։ Դա 2,8 կգ-ով ավելի էր, քան հավաքել էր Ալեքսանդրը և 1,4 կգ-ով պակաս՝ հայրիկի հավաքածից։ Քանի՞ կգ տանձ էին հավաքել երեքը միասին։
Լուծում
12,6 – 2,8 = 9,4
12,6 + 1,4 = 14
12,6 + 9,4 + 14 = 36
Պատ՝․ 36 կգ

Posted in Մաթեմատիկա 6.10

Տնային աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1) Հաշվե՛ք
ա) 7,48 + 3,19 + 1,12 + 6,81 = 18,60

բ) 6,2 + 7,49 + 1,8 + 1,29 = 16,78

գ) 16,28 + 5,395 — 1,18 — 4,305 = 16,188

դ) 7,358 + 8,24 — 6,458 — 2,84 = 6,300

2) Մի սենյակի մակերեսը 16,3 մէիսկ մյուսինը՝ 1,9 մ2 — ով փոքր։ Որքա՞ն է երկուսենյակների ընդհանուր մակերեսը։

3) Հաշվե՛ք
ա) 5,236 + 4,664 — 2,6 = 7,300

բ) 4,756 — 2,395 + 1,244 = 3,605