Posted in Դաշնամուր

Բեթովենի Մասին

Բեթհովենը դասական երաժշտության մեջ կլասիցիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջանների կարևորագույն գործիչներից է և համարվում է ամենահայտնի ու ազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։ Նրա լավագույն ստեղծագործությունների շարքն ընդգրկում է 9 սիմֆոնիա, 5 դաշնամուրային կոնցերտ, 1 ջութակի կոնցերտ, 32 դաշնամուրային սոնատ, 16 լարային կվարտետ, մեկ օպերա՝ «Ֆիդելիո»։

Բեթհովենի երաժշտական տաղանդն ի հայտ է եկել վաղ հասակից։ Ցանկացած վայրում բնակվելիս, ծնված լինելով Բոննում, այնուհետև տեղափոխվելով Քյոլն, հետո Սրբազան Հռոմեական կայսրություն, ամենուրեք նա աչքի է ընկել իր երաժշտական ունակություններով։ Բեթհովենի առաջին ուսուցիչներն են եղել Յոհան վան Բեթհովենը՝ նրա հայրը և կոմպոզիտոր, խմբավար Քրիստիան Գոթլոբ Նեֆը:

21 տարեկանում կոմպոզիտորը տեղափոխվել է Վիեննա և ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջ։ Վիեննայում նա կոմպոզիցիայի դասերի է հաճախել ավստրիացի երգահան Յոզեֆ Հայդնի մոտ և որոշ ժամանակ անց հասել վիրտուոզ դաշնակահարի ճանաչման։

20 տարեկանում սկսում է վատանալ կոմպոզիտորի լսողությունը, իսկ կյանքի վերջին տասնամյակում նա գրեթե ամբողջովին խլանում է։ 1811 թվականին թողնում է խմբավարական աշխատանքն ու այլևս չի ներկայանում հանրության առջև, սակայն շարունակում է ստեղծագործել․ իր լավագույն ստեղծագործությունների մեծ մասը Բեթհովենը ստեղծել է կյանքի վերջին 15 տարիներին։

Մահացել է Վիեննայում լյարդի հիվանդությունից։ Նրա շիրիմը գտնվում է այնտեղ, իսկ տուն-թանգարանը՝ Բոննում։

Posted in Դաշնամուր

2020 Ավարտական համերգ Մոցարտ

ՎՈԼՖԳԱՆԳ ԱՄԱԴԵՈՒՍ ՄՈՑԱՐՏ

Վոլֆգագնգ Ամադեուս Մոցարտը ծնվել է 1756թ. Հունվարի 27- ին Զալցբուրգում (Ավստրիա)։

Նա մանկուց նվագել է տարբեր երաժշտական գործիքների վրա՝ ստեղնաշարային գործիքներ ու ջութակ:

Մոցարտն առաջին անգամ ստեղծագործել է 5 տարեկանում և իր ամբողջ կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություններ։