Posted in Մաթեմատիկա 5.1

Տնային մաթեմատիկա

Մի արտադրամասում կար 53 հաստոց, իսկ մյուսում՝ 12ով ավելի: Երկրորդ արադրամասում ավելացրին ևս 17 հաստոց: Ընդամենը քանի՞ հաստոց եղավ երկու արտադրամսերում: Կփոխվի՞ արդյոք հաստոցների այդ քանակը, եթե հաստոցներն ավելացնեն առաջին արտադրամասում:
Լուծում
53+12=65
65+17=82
82+53=135
Պատ.՝ 135, այո, կփոխվի

Երկու գումարելիներիցմեկը մեծացրել են 18-ով: Ինչպե՞ս պետք է փոխել մյուս գումարելին, որպեսզի գումարը մեծանա 45-ով:
ԼՈւծում
54-18=36
Պատ.՝36

Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի: Քանի՞ էջ կա երրորդ գրքում: Խնդրիը լուծեք երկու եղանակով:
Լուծում
256+80=336
336+112=448
Պատ.՝ 488 էջ

Posted in Ուսումնական փաթեթ 2022-2023

Գործնական քերականություն

48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ(հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛րհոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:
Մազ-վարս-հեր-հյուսք-ծամ
Դեպք-իրադարձություն-եղելություն-պատահար-միջադեպ
Արշալույս-լուսաբաց-ծեգ-այգաբաց
Երկիր-պետություն-թագավորություն-կայսրություն-տերություն

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրումեն, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս/անցնելիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են/նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականներըգնացել են նրանց հետևից/հետապնդել են նրանց և գտել են/հայտնաբերել նրանց բնակարանը/կացարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավայինմարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են/գործածում են վայրիկենդանիների մորթիները: Սնվում են/կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է/առատ է: Քաղաքակիրթմարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով/սարսափով ու ծայրաստիճան զարմանքով:

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք, ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում/Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են/ուղում են այնքան բարձր աշտարակ կառուցել/շինել, որ կատարը/գլուխը երկինք հասնի: Աստված զայրանում/բարկանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները/ազգերը: Մարդիկ այլևս/էլ մեկմեկու/իրար խոսքը չեն ընկալում/հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները սփռվում են/ցրվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում/գործածվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն: