Posted in Երգ

Քամանչա՝ Սայաթ-Նովա

Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա,Նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի` դուն նըրա պասն իս, քամա՛նչա,Ղա՛ստ արա` է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա,Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի` աշուղի բասն իս, քամա՛նչա:
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն,Յիփ քաղցըր ձայնըդ վիր կ’օնիս` բաց կու’լի հիդըդ խաղողըն.Խալխին էս իլթիմազն արա` ասին. «Ա՛պրի քու ածողըն»:Քանի սաղ է Սայաթ-Նովէն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա:
Posted in Երգ

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։

Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները[10]։ Երգչի առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում։ Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները[2]։

Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։

Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին[11]։

Ծննդավայր

Սայաթ-Նովան իր տաղերում մեկ իրեն թիֆլիսեցի է կոչել, մեկ՝ հալեպցի կամ ադանացի։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ միջին դարերում և մինչև 20-րդ դարի սկզբները, հատկապես Արևելքի ու Կովկասի մարդիկ իրենց ծննդավայրը համարել են ոչ այնքան իրենց, որքան իրենց հոր և պապի ծննդավայրը[11]։ Սայաթ-Նովան մի քանի տաղերում հիշատակել է, որ ինքը հալեպցի պանդուխտ Կարապետի և Թիֆլիսի արվարձան Հավլաբարի բնակիչ Սառայի որդին է[2]։ Նախնյաց հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր՝ մահտեսի Կարապետի ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից՝ քաղաքային արհեստավորներից էր[12]։

Posted in Երգ

Մեդիաուրբաթի ծրագիր

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
Քեզնով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր

Ժամանակով Բաղդադ քաղաքում
նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։
Էս թագավորը սովորություն ուներ՝
շորերը փոխած ման էր գալիս իմանալու,
թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։
Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած,
անցնելիս է լինում մի խուլ փողոցով։
Մի աղքատ տնակից երգի ու
նվագի ձայներ է լսում։
Կանգ է առնում, հետաքրքրվում է ու ներս մտնում։
Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու
մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի
վրա նստած տանտերն ու երաժիշտները։
Աղքատ ընթրիքի շուրջը նվագում են,
երգում ու զվարճանում։

Реклама
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Էկեք  բռնեք  էս  պարը

Էկեք  բռնեք  էս  պարը,

Գտնեք մեր սրտի յարը,
….
Թև-թևի տանք ու պարենք,

Սեր ու օրհնանք վայելենք:
….
Զուռնեն ածի մենք խաղանք,
Շորով զարկենք, շորոր զարկենք ճկանանք…

պար….

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Լորկե պար՝ 2-րդ դասարան

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

 

— Իմ անունը Հասան է։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր,
ի՞նչ արհեստի տեր ես դու,
ի՜նչքան փող ես աշխատում,
որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ 

— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,
Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։
Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում,
օրը մի չնչին բան եմ վաստակում։
Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս,
մյուս մասն էլ էս երաժիշտներին։
Նստում ենք, ուրախանում։
Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ
աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան,
բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ
աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․
հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,
այժմ քնենք, դերվիշ բաբա։
Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։

Աշնան գիշեր— ծոցվորների համույթ

Էս գիշեր, աշնան գիշեր
Շաղն իջեր` զգետին նըխշեր,
Առնոսա նախշուն հավքեր
Յարիս խետ քուն են մըտեր:

Իմ յարոջ կապա կարեք,
Արևից երեսն արեք,
Լուսնակից աստառ ձևեք,
Աստղերից կոճակ շարեք:

Հաջորդ առավոտ խեղճ
Հասանի ձեռքից բիզը խլում են,
վզակոթին տալով դուրս անում իր
նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշը անցնում է
էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։
Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։

«Յար միտքդ ծուռ է» պարերգ՝ 4-5-րդ դասարաններ

Աղջիկ
Այ տղա, հալ ու մաշ եմ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Երեք տարի քեզ կաշեմ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Սիրտս սուփրա չէ՝ բանամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Ես ո՞ր դարդին դիմանամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Աղջիկ
Կաքավ եմ, սար ման կուգամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Բլբուլ եմ,բաղ ման կուգամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Բարակ ես, բարդու ծառ ես,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Կրակ ես, մարդ կվառես,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Աղջիկ
Կրակն էրա մահանա,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Արի, մեր տունը մնա,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա.
Պագիկ մը հալալ էրա,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Դուռ ու դրկից չիմանա,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Փափուրի պար՝ 3-րդ դասարանի սովորողներ

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։
Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։
Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի,
մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

Ազգային պարերգ՝ «Ջուր կուգեր վերին սարեն»

Ջուր կուգեր

Ջուր կուգեր վերին սարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր վերին սարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։ Հոպ-հոպ…

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝
էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,
այժմ քնենք, դերվիշ բաբա։
Աստված ողորմած է: Քեֆ անողին քեֆ չի պակսիլ։

Ազգային պարերգ՝ Մեր տան իտև

Մեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Ձեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Ձիանք ինի կըխըրխընջան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Հավար տարեք տեքեր կընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Առնոսա սար ցանած կյարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Առտոսա սար ցանած կյարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Առավոտը վաղ թագավորն էսպես է հրամայում.
-ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի ծախելու։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի
շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։
Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։
Դարձյալ ուրախության ու երգի ձայներ է լսում:

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։

Այ տղա, ջան տղա,
Ձեռիս կուժը քեզ ընծա,
Սերս առ սերդ տուր,
Երազիս եկած տղա։

Կարմիր վարդ, կանաչ թուփ,
Այ համով նազով աղջիկ,
Գիշերը դուրս արի,
Իջնենք ձորը վարդերի։

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Լաչին պար՝ 1-ին դասարան

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի,
ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը,
ճշմարի՞տ է արդյոք։

— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։
Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։
Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։
Գնացի մի գործատիրոջ մշակ մտա,
օրական մի բան է տալիս, բերում եմ
մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս:

— Արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

Հաջորդ առավոտյան ուղիղ պալատը տարան Հասանին։
Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը
ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։
Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։
Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն,
թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
ՔեՆով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր…

 Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի,
արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց,
թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։
Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել,
որ դարձյալ քեֆ ես անում։

— Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

Շավալի. խոշ բիլազիգ պարեր՝ 4-5 դասարաններ

Մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,
ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։

— Ես քեզ հրամայում եմ, եթե մի վայրկյան էլ ուշացրիր,
գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։
Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր,
որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը,
իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Հասանը դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։
Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։
Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը

փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ,
պատմեց իր պալատականների առջև։
Շատ ծիծաղեցին պալատականները ու

շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։


Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը,

որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։
Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը,
իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր

սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու
լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս
ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
ՔեՆով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր…

Ազգային պար՝ Բուլուլ

Posted in Երգ

Առաջին ուսումնական ջրջանի ամփոփում. երգ

Ազգային պարերգ

Ձյուն

Զար Զընգը

Ամանորյա բարեմաղթանքներ

Ամանորյա համերգ-դասարանական երգչախմբեր

Ազգային կատակերգ

Պարերգ

Հոդորական

Փափուռի

Մեր Հայաստան

Եղնիկ

Իմ սիրելի Երևան

Աշխատանքային երգեր

Երի երի երի ջա՛ն

Շիխրանի

Հոյ Նազան իմ Նազան իմ

Posted in Երգ

Հոյ Նազան իմ Նազան իմ

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,Հո~յ Նազան իմ, Նազան իմ,Ինձ համար աղունիկ ես,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:Գըլխիս վըրով պըտիտ տուր,Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,Նախշուն թև թիթեռնիկ ես,Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,Կանաչ սարերով եկար,Խոր-խոր ձորերով եկար:

Posted in Երգ

Շիրխանի

Շիրխանի

Թաք բալա շիրխանի

Նանան քեզի հեյրան ի
Փայանջուկի տեր ըլի
Հարութի տան խեր ըլի
Թագավորին բարամբար, շիրխանի
Նանայի մինուճարն ի, շիրխանի
Թաք բալա շիրխանի Բաբան ջոջ բազրգյանի
Նանան էր  խանմ զարի
Կակոն գեղի տերտերնի
Տմբլա քոլոզ իմ բալա ,շիրխանի
Թաղթի քոլոզ իմ բալա, շիրխանի
Թաք բալա շիրխանի
նանան քեզի ղուրբան ի
Սոլեր արծաթե շինած
Շապիկ սուրմա թել նախշած
Կարմիր երես իմ բալա շիրխանի

Էրգեննա վըր իմ բալա, շիրխանի

Posted in Երգ

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

 Ելել էր ուխտ էր գալի,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրացանը` դուսը տեսա:

Երի’, մարալո ջեյրա~ն:

Արև էր ամպի տակին,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Սուրբ Հակոբ ճամփի տակին,

Երի’, մարալո ջեյրա~ն:

Մի էնպես աղբեր ունեմ,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Հրեղեն ձին թամբի տակին:

Երի’, մարալո ջեյրա~ն:

Էս գիշեր լուսը տեսա,

Երի~, երի~, երի~ ջա~ն,

Իմ յարը դուսը տեսա,

Երի’, մարալո ջեյրա~ն:

Posted in Երգ

Աշխատանքային երգեր

Բաղը քաղինք
Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:
Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:
Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:
Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա:

Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:
Էսօր ուրբաթ է 

Էսօր ուրբաթ է պաս է.

Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Սըրտիկ արծաթէ թաս է։
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:
Սըրտիկ մալուլ մի մընա—
Աշխարհ մարդու չի՛ մնա։
Աշունն եկաւ ցօղալէն,
Ծառի թըփեր դողալէն.
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի՛ մընա։
Կըռունկ կանչեց սարերուն,
Ղարիբ տըղէն երերուն,
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի մնա։

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
1.Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկներգ
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
2.Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկներգ 2 անգամ
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ադեն մածուն մերել է

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:
Հարի, հարի, խնոցի
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Posted in Երգ

Իմ սիրենլի Երևան

Իմ սիրելի Երևան
Խոսք  և երաժշ. Առնո Բաբաջանյան
Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:
Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,

Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք…

Posted in Երգ

Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել: