Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

Անուն
Արփինե

Ազգանուն
Հակոբյան

Դասարան
առաջին
երկրորդ
երրորդ
չորրորդ
հինգերորդ
վեցերորդ
յոթերորդ
ութերորդ
իններորդ
տասներորդ
տասնմեկերորդ
տասներկուերորդ
ուսանող
ծնող
այլ

Դպրոց
Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Միջին դպրոց
9-րդ դասարանի մեկամյա կրթություն
Ավագ դպրոց
Քոլեջ
Այլ

Էլեկտրոնային հասցե
arpine.hakobyan@mskh.am

1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:
Подпись отсутствует
13+2=15

2. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար քայլ, իսկ Դավիթը՝ 17: Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:
Նարեի

3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:
2+4+6+10=22
5+8=13

4. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:
Դավիթը

5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո:
18

6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:
1+2+3+4+5=15

7. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15: Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:
15+9=24
40-24=16
16:2=8
9+8=17

8. Արամը չորսերով (4, 8, 12 և այլն ) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 50-ից իջավ հինգերով (50, 45, 40 և այլն) մինչև 0-ն: Քանի՞ թիվ երկուսն էլ նշեցին:
1 (20)

9. Ամառային ճամբարը սկսվում է 2022թ. մայիսի 30-ից և տևելու է 12 օր: Շաբաթվա ի՞նչ օր կլինի ճամբարի վերջին օրը:
Ուրբաթ

10. Մեկ կիլոգրամ ելակի գնով կարելի է գնել երկու կիլոգրամ լոլիկ: Մեկ կիլոգրամ լոլիկի գնով կարելի է գնել երեք կիլոգրամ վարունգ: Քանի՞ կիլոգրամ վարունգ կարելի է գնել երկու կիլոգրամ ելակի գնով:
6

Posted in Մայրենի

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:
Մեր դասասենյակը։

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:
Արսինեն իմ ամենալավ ընկերուհին է, որը ինձ միշտ օգնել է, իսկ Վահանը իմ ամենալավ ընկերն է։

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։
Ճամփորդություն դեպի Սևաբերդ։

Ի՞նչ գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։
Ես կարդացել եմ՝ Փոքրիկ շրջմոլիկը, Պիտեր Պենը, Երկարագուլպա Պիպին և Թումանյանի շատ հեքիաթներ։

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
Սև ամպը

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։
Ես շատ եմ սիրում բոլոր առարկաները բայց ամենաշատը ես սիրում եմ մաթեմատիկան, որովհետև մաթեմատիկան շատ հետաքրքիր է, ուսուցիչն է լավը։

Ո՞ր օտար լեզվին ես ավելի լավ տիրապետում ։
Ես բոլոր լեզուներին էլ լավ եմ տիրապետում, բայց ես ամենալավ խոսում եմ ռուսերեն։

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:
Բոլորը

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։
Գնացել եմ Մատենադարան, Սեևաբերդ, Փարաջանովի անվան տուն-թանգարան, Ռուսական արվեստի թանգարան, Սքեյթ-պարկ, Սահադաշտ։

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։
Իմ ծննդյան օրը մայիսի իննը։

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։
Չկա այդպիսի օր։

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
Հովհաննես Թումանյան, որովհետև այդ նյությում Թումանյանը պատմում է իր կյանքի հետաքրիքիր դվագների մասին։

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
Չկա այդպիսի նյութ։

Ի՞նչ կանես 5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:
Կգնամ ամառային ճամբար և ավելի շշատ գրքեր կկարդամ։

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:
Ես դպրոց եմ գալիս, որ լավ սովորեմ, կրթություն ստանամ։

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Posted in Մաթեմատիկա

Մայիս ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

<a href="http://02.17.2022“>Հղում 1

<a href="http://Test 6“>Հղում 2

<a href="http://Again math 3“>Հղում 3

<a href="http://Test 7“>Հղում 4

<a href="http://Test 8“>Հղում 5

<a href="http://Test 9“>Հղում 6

<a href="http://Test 10“>Հղում 7

<a href="http://05.20.2022“>Հղում 8

<a href="http://Kotorakner“>Հղում 9

Posted in Անգլերեն

HomeWork

1. Посмотри на картинки и заполни пропуски нужной степенью сравнения.
1. Zahra is taller than Kelly.
2. It is colder in Finland than in England.
3. John is younger than his brother Peter.
4. The brown sweater is more expensive than the blue one.
5. Buddy is thinner than Blackie.
6. The pink rabbit is more hungry than the yellow one.
7. My sandwich is bigger than yours.
8. The Glamour hotel is more modern than the Grand hotel.

2. Прочитай и заполни пропуски, используя present continuous.
This is my family. We are at the park. My sister is painting a picture. Can you see my two brothers? They are riding their bikes. My mum is sitting on a bench. She is reading a book. Look at my dad. He is writing an email. Can you see me? I’m under the tree. I am playing my guitar.

Posted in Uncategorized

Բնագիտության հաշվետվություն

Պարարտանյութեր և դրանց տեսակները

Կենդանիների Բազմությունը

Կենդանիների Բազմությունը

Բակտերիաներ

Ջերմաստիճան: Ջերմաչափ

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Երկրի օդային հագուստը

Աղեր

Ապարներ և օգտակար հանածոներ

Ճահիճներ

Արևածաղկի սերմեր

Ջուրը բնության մեջ

Դեղաբույսեր

Ջուրը պետք է մաքուր լինի

Խնձոր

Մանդարին

Նարինջ

Վարդենիս (գետ)

Բնագիտության հաշվետվություն

Արաքս գետ

Սևանալիճի մասին

Posted in Մայրենի

Բլոգավարություն

Ես Արփինե Հակոնյանն եմ: Ես իմ բլոգը վարում եմ երկրորդ դասարանից: Այն բաղկացած է տարբեր բաժիններից: Յուրաքանչյուր բաժնում տեղադրում եմ համապատասխան նյութեր: Ես իմ բլոգում ունեմ հրատարակած՝ 750 փոստ:

Կրթահամալիրի կայքը՝ https://mskh.am/
Հղում կրթական ծրագրի ենթակայքին` https://south.mskh.am/
Հղում դասավանդողների բլոգներին՝

Մայրենիի դասավանդող՝
https://susannahayrapetyan.wordpress.com/

Մաթեմատիկայի դասավանդող՝
https://lyovasargsyanblog.wordpress.com/

Անգլերենի դասավանդող՝
https://anulganjalyan.wordpress.com/

Ռուսրենի դասավանդող՝
https://viktoriahovsepyan.wordpress.com/

Երգի դասվանդող՝
https://mariammnatsakanyanmskh.wordpress.com/

Բնագիտության դասավանդող՝
https://shalexsanyan.wordpress.com/

Դասղեկ՝
https://lenaghazaryan.wordpress.com/

Հղում դասընկերների բլոգներին
https://vahanarushanyan1.edublogs.org/
https://kainabalasanyan.edublogs.org/
https://rafayelbaghiryan.edublogs.org/
https://grigorbaghdasaryan.edublogs.org/
https://vahagngrigoryan.edublogs.org/
https://arsendallaqyan.edublogs.org/
https://danieltumasi.edublogs.org/
https://arpinehakobyan.edublogs.org/
https://arevikkhachatryan.edublogs.org/
https://semhovhannisyan.edublogs.org/
https://mishamatevosyan.edublogs.org/
https://erikmosinyan.wordpress.com/
https://angelinamkrtumyan.edublogs.org/
https://arshaksargsyan.edublogs.org/
https://nareksargsyan.edublogs.org/
https://erikvanyan.edublogs.org/
https://taisiagrikurova1.edublogs.org/
https://tigrangrigoryan.edublogs.org/
https://arsinehakobyan.edublogs.org/
https://lanaorduxanyan.edublogs.org/

Բաժիններ՝
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a1%d6%80%d6%87%d5%a5%d5%ac%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a1%d6%80%d6%87%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%a5%d6%80/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a4%d5%a1%d5%b7%d5%b6%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d6%80/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a5%d5%ac%d6%84-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a5%d5%bd-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b4/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a5%d5%bd-%d6%87-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a5%d6%80%d5%a3/
https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%a8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a5%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%a5%d6%80/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%ab%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%ac%d5%b8%d5%b2/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%b6%d6%84/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%b6/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%ba%d5%a1%d6%80/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%bc%d5%a1%d5%a4%d5%ab%d5%b8/

https://arpinehakobyan.edublogs.org/category/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/

Posted in Հայրենագիտություն

Մուսալեռան հերոսամարտ

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:

1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:

Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:

Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:

1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:

Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:

Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:

Չհավատալով թուրքերի խոստումներին ` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:

Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:

Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:

Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:

Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:

Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:

Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:

Սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:

Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:

Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):

Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:

Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:

Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):

Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:

1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ:

1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:

Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:

Կոթողի հեղինակները` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյան:

Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

Posted in Ռուսերեն

Чья помощь лучше?

Жил-был король. И было у него три дочери —
Алина, Полина и Эвелина. Однажды король созвал
дочерей и сказал:
— Сегодня я прошёлся по дворцу. Книжки валяются на полу, а одежда на кроватях! И вот я решил
сегодня же заняться уборкой. А вас хочу спросить:
как вы мне будете помогать?
Старшая Алина сказала:
— Когда ты начнёшь уборку, я включу твою любимую песенку «Всё могут короли». С весёлой песней
ты быстро сделаешь уборку!
— А я лучше включу телевизор, — сказала средняя дочь Полина. — Я буду смотреть передачу «В гостях у сказки» и всё тебе пересказывать. И ты сказочно быстро уберёшь весь дворец!
— А ты что включишь? — спросил отец младшую
дочь.
— А я включу пылесос, — ответила Эвелина, —
но сначала разложу вещи по своим местам.
— Ну что же, — сказал король. — Теперь
я вижу, что у меня есть только одна настоящая помощница!

Posted in Մայրենի

Բարոն Մյունհաուզենի արկածներից հատված

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/
Նա բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին:

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
Ա) Լուսին հասավ հրթիռով
Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա
Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին
Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
Նա իր եղունգներով աստիճան պատրաստեց և փոսից դուրս եկավ:

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/
Լուսինն էլ էր արծաթից կացինն էլ: Այդ պատճառով էլ չէր տեսնում:

5․ Տեքստից դուրս գրեք մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

6․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրեք։ /1 միավոր/
Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

Շուտով հաստ և կարճ պարանը պրծավ, և խեղճ Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և հսկա երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դուրս գրեք 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/
Բռնել, աճել, անցկացնել, հյուսել, կապել:

2․ Շարունակեք ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/
Փորել – փորել գետինը
Դուրս գալ – դուրս գալ բակ
Աճեցնել – աճենել բակլա
Տեսնել – տեսնել լուսին

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ 1 միավոր
Հիշեցի- վերհիշեցի
Իսկույն- վայրկենապես
Ուրախ-ուրախ- զվարդ-զվարդ

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ 1 միավոր
Բարեբախտաբար- դժբախտաբար
Երկար-կարճ
Բարձրանալ-իջնել
Վերև-ներքև