Posted in Իմ գրադարանը

Իմ կարդացած գրքերը

Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
Թոմ Սոյեր, գրքի հեղինակը՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Գրիգոր Քեշիշյան

Արեգնազան կամ Կախարդական աշխարհ, գրքի հեղինակը՝ Ղազարոզ Աղայան:

Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
Թոմ Սոյերի հերոսները՝ Թոմ Սոյեր, Հեքլբերրի և մորաքուր Պոլի:

Թոմը մի չարաճճի տղա էր: Նա ապրում էր ԱՄՆ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Նա ուներ մի ընկեր որի անունը՝ Հեքլբերրի էր: Նրանք միշտ չարաճճիություններ էին անում, ուրախանում: Մի օր նրանք որոշեցին գնալ քարանձավ, որտեղ կային շատ շատ գանձեր: Այդ գանձերը պահել էին եկու ավազակներ: Շատ շատ դժվարություններ հաղթահարելով նրանք կարողացան գնտել և քաղաք բերել գանձերը: Նաև նրանք բացահայտեցին ավազակներին և ոստիկանները ձերբակալեցին նրանց:

Արեգնազանի հերոսները՝ Արեգնազանը, իր հայրը և երեք քույրերը:

Արեգնազանը մի երեխա էր: Նա ոչ Աղջիկ էր ոչ տղա: Նա ուներ հայր և երեք քույր: Հայրը աշխատել էր իրենց երկրի, թագավորի մոտ, բայց կնոջ մահից հետո վերաբնակվել էր մի խուլ անտառումև և խնամում էր իր երեխաներին: Մի օր Արեգնազանը որոշեց ծառաել իրենց թագավորին: Մի օր Արեգնազանը գնաց զբոսնելու, լսեց ինչ-որ ձայն: Նա տեսավ մի մարդու, որը քարացած էր, բայց կարողանում էր խոսել: Հետո Արեգնազանը պարզեց, որ մի կախարդ այդ քաղաքի բոլոր մարդկանց քարացրել էր բացի այդ մարդուց, որովհետև այդ մարդը այդ քաղաքի թագավորն էր: Արեգնազանն իմացավ թե ինչպես կարող է օգնել այդ մարդկանց և հանեց կախարդանքը: Արեգնազանը և թագավորի աղջիկը սիրահարվել էին իրար: Նրանք ամուսնացան և երջանիկ ապրեցին:

Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
Իմ կարդացաց գրքերը ինձ շատ դուր եկան և ես կուզենայի առաջարկեի իմ ընկերներին, որ նրանք էլ կարդան իմ կարդացած գրքերը, որովհետև շատ հետաքրքիր էին, ուսուցողական և շատ հետաքրքիր արկածների էին:

Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:
Առաջարկում եմ Արեգնազան գիրքը որը մի երեխայի մասին էր, Արեգնազանը մի երեխա էր: Նա ոչ Աղջիկ էր ոչ տղա: Նա ուներ հայր և երեք քույր: Հայրը աշխատել էր իրենց երկրի, թագավորի մոտ, բայց կնոջ մահից հետո վերաբնակվել էր մի խուլ անտառումև և խնամում էր իր երեխաներին: Մի օր Արեգնազանը որոշեց ծառաել իրենց թագավորին: Մի օր Արեգնազանը գնաց զբոսնելու, լսեց ինչ-որ ձայն: Նա տեսավ մի մարդու, որը քարացած էր, բայց կարողանում էր խոսել: Հետո Արեգնազանը պարզեց, որ մի կախարդ այդ քաղաքի բոլոր մարդկանց քարացրել էր բացի այդ մարդուց, որովհետև այդ մարդը այդ քաղաքի թագավորն էր: Արեգնազանն իմացավ թե ինչպես կարող է օգնել այդ մարդկանց և հանեց կախարդանքը: Արեգնազանը և թագավորի աղջիկը սիրահարվել էին իրար: Նրանք ամուսնացան և երջանիկ ապրեցին:

Posted in Իմ գրադարանը

Թե ինչ է լինում երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

 

Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Հեղինակը Վիլյամ Սարոյանն է:

Ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում 1908 թվականի օգոստոսի 31-ին Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում: 1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի, և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Վիլյամ Սարոյանը գրել է՝

Հայ մուկը

Հինգ հասուն տանձերը

«Իմ անունը Արամ է»

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Ուղևորություն դեպի Հանֆորդ

Նռնենիները

Նա, կարելի է ասել, մեր ապագա բանաստեղծն է

Հիսուն յարդանոց վազքը

Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով

Իմ զարմիկ հռետոր Տիգրանը

Երիցական եկեղեցու երգիչները

Կրկեսը

Կրթված նպարավաճառը լողորդ երեք տղայի առջև

Լոկոմիտիվ—38 օջիբվեյը

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին

Խեղճուկրակ արաբը

Ուղերձ չնչահավատներին պատմվածքները:

Վիլայմ Սարոյանը Մահացել է 1981 թվականին:

 

Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Հերոսը՝ Կույրն էր: Նա շատ անշնորհակալ և դժգոհ մարդ էր:

 

Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Ես սովորեցի, որ ամեն ինչից չպտեք է դժգոհ լինել, այլ եթե քեզ լավ բաներ են անում պետք է գոհ լինել:

 

Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Այն ինձ դուր եկավ: Այս առակը մի կույր մարդու մասին էր: Նրան անընդհադ լավություններ էին անում, անընդհատ հոգ էին տանում, բայց կույրը միշտ դժգոհ ու անշորհակալ էր մնում: