Posted in Պատմություն 6.10

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայրՄովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ`«նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները:
Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

2. Ինչու՞ Արտաժես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:
Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ`«նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:
Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով:

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը։
Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:
Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

6. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:
Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով:

Posted in Մաթեմատիկա 6.10

Տանորդական կոտորակների բազմապատկումը

Երկու տասնորդական կոտորակներ բազմապատկելու համար պետք է՝

1) թվերը բազմապատկել`  անտեսելով ստորակետները

2) արտադրյալում աջից ստորակետով անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու կոտորակներում միասին

Բազմապատկենք 11,1 և 0,2 թվերը: Թվերը բազմապատկում ենք՝ անտեսելով ստորակետները: Ստանում ենք՝ 111⋅2=222: Ստորակետով աջից անջատենք երկու թվանշան (յուրաքանչյուր կոտորակում ստորակետից հետո կա մեկական թվանշան՝ միասին կա երկու թվանշան)՝ 11,1⋅0,2=2,22:

Դիտարկենք ևս երկու օրինակ՝

753,4⋅0,01=7,534

0,3⋅20,1=6,03

Եթե արդյունքում ստացվում է ավելի քիչ թվանշան, քան պետք է անջատել ստորակետից հետո, ապա արտադրյալի վերջում կցագրում են զրո կամ մի քանի զրոներ:

753,4 ⋅ 0,001 = 0,7534

41,37 ⋅ 0,001 = 0,04137

0,25 ⋅ 0,03 = 0,0075

Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը՝

231,2 ⋅ 4,5 = 1040,40 = 1040,4

Առաջադրանքներ․

1) Կատարե՛ք բազմապատկում․
ա) 3,81 • 2,95 = 11,2395

բ) 16,387 • 0,29 = 4,75223

գ) 0,782 • 0,55 = 0,4301

դ) 17,32 • 896,1 = 15,520

ե) 1,11 • 0,32 = 0,3552

զ) 0,92 • 10,03 = 9,2276

է) 0,1 • 0,001 = 0,0001

ը) 23,57 • 8,192 = 193,08544

թ) 17,17 • 17,17 = 294,8089

2) Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները․
ա) 3,76 • 0,1 > 10,26 • 0,03

բ) 5,71 • 23 > 2,8 • 45

գ) 1,92 • 8,4 > 17,5 • 0,8

դ) 4,25 • 11,1 > 56,8 • 0,2

ե) 0,705 • 9,43 > 8,99 • 0,77

զ) 0,006 • 1000 < 100 • 0,083