Posted in Ճամփորդություն

Ճամփորդութուն դեպի Բջնիի ամրոց ու եկեղեցի

Ես իմ դասարանի հետ 26.05.2021-ին գնացել էինք Բջնիի ամրոց ու եկեղեցի: Առաջինը մենք հաղաթահարեցինք բարձունքը,  և անտեղ մի կնոջ տեսանք: Նա մեզ համար պատմեց, թե ինչ են արել մարդիկ, երբ գյուղը չկար և ինչպես են կերել, խմել ու ապրել: Նաև պատմեց, որ երեք ուղիներ կային՝ մեկը տանում էր գյուղ, մյուսը՝ եկեղեցի, իսկ երրորդը՝ դեպի  Հրազդան գետը:

Հետո մենք գնացինք գաղտնի ապաստարանի մոտ, այնտեղ շատ երկար աստճաններ կային: Դարեր առաջ այնտեղ մարդիկ կարողանում էին պաշտպանվել թշնամիներից: Հետո վերադարձանք և գնացինք նախաճաշելու: Այնուհետև մենք գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Անտեղ մենք մոմ վառեցինք, աղոթեցինք ու երգեցինք: Հետո վերադարձանք դպրոց:

Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ:

 

Author:

Ողջու՜յն: Ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում: Ունեմ շատ ընկերներ: Ես շատ եմ սիրում իմ ուսուցիչներին, սիրում եմ բոլոր առարկաները: Նաև շատ եմ սիրում սպորտով զբաղվել, շատ ճամփորդել, խաղալ նաև երգեր լսել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *