Posted in Պատմություն 6.10

Տիգրան Մեծի տերությունը

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքակաբ ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքա ղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:
Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

2. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:
Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

3. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:
Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը:

4. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը:

Հայաստանը Հռոմի դեմ պառերազմի տարիներին

Հռոմեա–հայկական
պատերազմը:
 Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:
Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Յռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին:

Արտաշատի պայմանագիրը։ Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի: Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև: Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն:

Մեծ տիրակալի դասերը: Ինչո՞ւ Տիգրան Մեծը գնաց նման զիջումների: Չէ՞ որ նա հաղթել էր հռոմեացիներին Ք. ա. 69-68 թթ. լուկուլլոսյան պատերազմում, Պոմպեոսի հետ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական անգամ պարտության էր մատնել Ք. ա. 66 թ.։

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:
Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից:

2. Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը: Համեմատե՛ք դրանք:
Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից:

3. Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:
Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:

4. Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:
Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը։

5. Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:
Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից:

6. Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:
Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Posted in Ճամփորդություն, Պատմություն 6.10

Ճամփորդություն դեպի Էգմիածնի գանծատուն-թանգարան

2024 թվականի, Ապրիլի 19-ին ես, իմ դասընկերնարի և ուսուցիչների հետ գնացել ենք Էջմիածին քաղաքի, գանձատուն-թանգարան։ Մենք այնտեղ տեսել ենէժք շատ հին, մթա մնացած իրեր, որոնք պահպանվել են մինչև հիմա։ Մենք տեսանք այն գեղարդը, որով խաչել էին Հիսուս Քրիստոսին, տեսանք մյուռոն, որով կնքում էին արդկանց։ Ամենա հետաքրքիր իրերը այդ թանգարանում դա՝ Նոյան տապանի մի կտորն էր և փայտե մի փոքրիկ կտոր, որի վրա խաչել էին Հիսուս Քրիստոսին։ Նոյան տապատնի այդ փայտե կտորը՝ գտել էր Հայկը, երբ բարձրացել էր Արարատ լեռը։ Վերջում մենք տեսանք մի դիմանկար որը նկարվել էր 8 ամիս, բայց դա սովորական չէր քանի, որ այդ նկարը նկարված էր և միաժամանակ գրված էր այդ դիմանկարի վրա նկարված մարդու կենսագրությունը։ Այն մգացված էր այն երանգներով, ինչես թե սովորական նկար էր։

Posted in Բնագիտություն 6.10

Ամփոփիչ աշխատանք

1. Ի՞նպես է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:
Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Շանթարգելը հիմնականում տան վրա են դնում,որպեսզի կայծակը չվնասի այն: Նաև կարող ենք շանթարգելը նկատել մեքենաների վրա:

3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

4. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Այն մարմինները, որոնք երկար  ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

5. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։

6. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային):

7. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է:

8. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:

9. Ի՞նչ է ոսպնյակը:
Թափանցիկ միասեռ նյութից կազմված դետալ, որը երկու կողմից սահմանափակված է լույսի ճառագայթները բեկող ողորկ մակերևույթներով։

10. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Ոսպնյակի կարևոր բնութագրերից է նրա կիզակետը:Ցանկացած ոսպնյակ ունի երկու գլխավոր կիզակետ. ամեն կողմից մեկական, ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքի վրա:

11. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։

12. Նշի՛ր հայելիների տեսակները:
Հայելիները լինում են` հարթ, ուռուցիկ և գոգավոր:

13. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:

14. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

15. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
1. Եղջերաթաղանթ

2. Ծիածանաթաղանթ

3. Բիբ

4. Ակնաբյուրեղ

5. Ակնապատյան

6.Ցանցաթաղանթ

7.Տեսողական նյարդ

8.Ապակենման մարմին