Posted in Մայրենի 6.10

Գարնան իրավիճակները

Գարնային մի գեղեցիկ պայծառ օր արև սկսեց շողալ։ Երեխաները դուրս եկան բակ խաղալու, զվարճանալու և վայելելու այս հրաշալի օրը։ Այդ ամենը շատ կարճ ժամանակ տևեց երբ սկսվեց անձրևը։ Սկզբում կամաց-կամաց, կաթիլ-կաթիլ կաթիլները կաթում էին։ Հետո սկսվեց ուժեղ անձրև։ Դա էլ երկար չտևեց։ Անձրևը կտրվեց, իսկ պայծառ արևը հետ եկավ։ Երեխաները նորից իջան դուրս խաղալու և հենց այդ րոպեին սկսվեց ուժեղ քամի։ Քամին իր ճանապարհին ինչ տեսնում էր փչու՜մ տանում էր։ Դա նույնպես երկար չտևեց ինչպես մյուս իրավիճակները։ Հետ եկավ պայծառ արևը։ Փողոցներում դատակր էր։ Ոչ ոք չկար։ Եղանակը ժամանակի ընթացքում փոփոխվում էր։ Սա է իսկական գարունը։

Author:

Բարի գալուստ իմ փոքրիկ, դպրոցական բլոգ, որտեղ ես ամեն օր տեղադրում եմ տարբեր նյութեր իմ դասերի հետ կապված։ Ներկայանամ։ Ես Հակոբյան Արփինեն եմ։ Սովորում եմ կրթահամալիրի միջին դպրոցի 6-րդ դասարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *