Posted in Արևմտահայերեն

Բարեկենդանը

Ժամանակին այր ու կին մը կային: Այս այրն ու կինը զիրար բնաւ չէին հաւներ:
Մարդը կնոջը կ’ըսէ յիմար, կինը՝ մարդուն, եւ ﬕշտ կը կռուէին: Օր մըն ալ մարդը իւղ
ու բրինձ կ’առնէ, մշակի մը շալակը կու տայ եւ տուն կը տանի:
Կինը կը բարկանայ.
– Երբ որ կ’ըսեմ յիմար ես, չես հաւատար. այդքան իւղ եւ բրինձ ինչո՞ւ համար
առեր բերեր ես. հօրդ տարելի՞ցը կ’ընես, թէ՞ տղուդ հարսանիքը:
-Ի՞նչ տարելից, ի՞նչ հարսանիք, կնի՛կ, ի՞նչ կը խօսիս, տար պահէ,
բարեկենդանի համար է:
Կինը կը հանգստանայ եւ կը տանի կը պահէ մարդուն բերածները:
Ժամանակ կ’անցնի. կինը կը սպասէ ու կը սպասէ, բարեկենդանը չի գար: Օր
մըն ալ սեﬕ ն նստած կ’ըլլայ, կը տեսնէ մարդ մը, որ արագ-արագ փողոցէն կ’անցնի:
Ձեռքը ճակտին կը դնէ ու կը կանչէ.
– Ախպէ՜ր, ախպէ՜ր, կեցիր:
Մարդը կը կենայ:
– Ախպէ՜ր, բարեկենդանը դո՞ւն ես:
Անցորդը կը տեսնէ, որ այս կնկան ծալը պակաս է, կը մտածէ հա ըսեմ, նայիմ
ի՞նչ կ’ըլլայ:
– Հա, ես եմ բարեկենդանը, քոյրիկ ջան, ի՞նչ կայ:
– Ի՞նչ պիտի ըլլայ. ﬔնք քու ծառա՞դ ենք, որ քու իւղդ եւ բրինձդ պահենք. ինչքան
որ պահեցինք, չի՞բաւեր… չե՞ս ամչնար. .. ինչո՞ւ չես գար ապրանքդ տանելու…
– Ինչո՞ւ կը բարկանաս, քոյրիկ ջան, ես ճիշդ ատոր համար եկեր եմ, ձեր տունը
կը փնտռէի, չէի գտներ:
– Դէ եկուր տար:
Մարդը ներս կը մտնէ, իւղն ու բրինձը կը շալկէ, եւ կրցածին չափ արագ կը սկսի
վազել դէպի իրենց գիւղը:
Մարդը տուն կու գայ. կինը կ’ըսէ.
– Հա, էդ բարեկենդանը եկաւ, իր բաները շալակը տու ի գնաց:
– Ի՞նչ բարեկենդան … ի՞նչ բաներ …
– Էդ իւղն ու բրինձը … մէկ ալ տեսայ վերէն կու գայ, ﬔր տունը կը փնտռէր, լաւ
մը խայտառակ ըրի, շալակը տուի տարաւ:
– Վայ քու անխելք տունը քանդուի. երբ կ’ըսեմ յիմար ես, յիմար ես… ո՞ր կողմ
գնաց:
– Էդ կողմ: Մարդը ձին կը նստի եւ բարեկենդանի ետեւէն կ’իյնայ: Ճամբուն վրայ
բարեկենդանը ետեւ կը նայի, կը տեսնէ որ ձիաւոր մը կու գայ. կը գիտնայ որ այդ կնոջ
ամուսինը ըլլալու է:
Կու գայ կը հասնի իրեն.
– Բարի օր, ախպէրացու:
– Աստծու բարին:
– Այս ճամբայէն մէկը չանցա՞ւ:
– Անցաւ:
– Ի՞նչ կար շալակին:
– Իւղ ու բրինձ:
– Հա, ճիշդ այդ կ’ըսէի, որքա՞ն ժամանակ եղաւ անցնելուն:
– Բաւական եղաւ:
– Եթէ ձին քշեմ, կը հասնի՞մ:
– Ինչպէ՞ս պիտի հասնիս, դուն ձիով, ինքը՝ ոտքով. ﬕնչեւ ձիդ չորս ոտքերը
փոխէ՝ մէկ, երկու , երեք, չո՜րս, ան երկու ոտքով՝ մէ՛կ-երկո՛ւ, մէ՛կ-երկո՛ւ, մէ՛կ-երկո՛ւ,
շու տ-շու տ կ’երթայ կ’անցնի:
– Հապա ի՞նչ ընեմ:
– Ի՞նչ պիտի ընես. կ’ու զես ձիդ քովս ձգէ, դուն ալ իրեն պէս ոտքով վազէ, թերեւս
հասնիս:
– Հա՜, ճիշդ կ’ըսես:
Վար կ’իջնէ ձիէն, ձին կը ձգէ ասոր քով, եւ ոտքով ճամբայ կ’իյնայ: Կը հեռանայ
թէ չէ, բարեկենդանը շալակը կը բարձէ ձիուն, ճամբան կը շեղէ, կը քշէ: Մարդը ոտքով
կ’երթայ, կ’երթայ, կը տեսնէ չի հասնիր, ետ կը դառնայ: Ետ կը դառնայ, կը տեսնէ ձին
ալ չկայ: Տուն կու գայ եւ կրկին կը սկսին կռուիլ, մարդը՝ իւղ ու բրինձին համար, կինը՝
ձիու ն … Մինչեւ այսօր ալ այս այր ու կինը դեռ կը կռուին: Մարդը կնոջ կ’ըսէ յիմար,
կինը մարդուն կ’ըսէ յիմար, իսկ բարեկենդանը կը լսէ ու կը ծիծաղի

Posted in Արևմտահայերեն

Անխելք մարդը

Ժամանակին աղքատ մարդ մը կար. որքան կ’աշխատէր, որքան կը չարչարուէր,
նորէն ալ նոյն աղքատը կը մնար: Յուսահատ, օր մը որոշեց երթալ Աստուծոյ մօտ եւ
հասկնալ, թէ ե՞րբ այս աղքատութենէն պիտի ազատէր, եւ ինքն իրեն համար բան մը
խնդրէր: Ճամբան գայլի մը կը հանդիպի.
– Ճամբադ բարի, մարդ-եղբայր, ո՞ւր կ’երթաս,- կը հարցնէ գայլը:
– Աստուծոյ մօտ,- կը պատասխանէ աղքատը,- տարտ ունիմ պատﬔլիք:
– Երբ որ հասնիս Աստուծոյ մօտ,- կը խնդրէ գայլը,- ըսէ որ շատ անօթի գայլ մը կայ,
գիշեր-ցերեկ սար ու ձոր կը պտըտի, ուտելու բան չի գտներ, հարցո՛ւր՝ ﬕնչեւ ե՞րբ
անօթի պիտի մնայ. ըսէ՛ եթէ զինք ստեղծեր ես, ինչո՞ւ ուտելիք չես հասցներ իրեն:
– Լա՛ւ,- կ’ըսէ մարդը եւ կը շարունակէ ճամբան: Շատ կ’երթայ թէ քիչ, կը հանդիպի
սիրուն աղջկայ մը:
– Ո՞ւր կ’երթաս, եղբայր,- կը հարցնէ աղջիկը: – Աստծոյ մօտ:
– Երբ որ տեսնես Աստծուն,- կ’աղաչէ սիրուն աղջիկը,- ըսէ որ երիտասարդ, առողջ,
հարուստ աղջիկ մը կայ, բայց չի կրնար ուրախ ըլլալ, բախտաւոր զգալ ինքզինք. Ի՞նչ
պիտի ըլլայ անոր վիճակը:
– Կ’ըսեմ,- կը խոստանայ ճամբորդը եւ կ’երթայ ու կը հանդիպի ծառի մը, որ թէեւ
ջրափին կանգնած էր, բայց չոր էր:
– Ո՞ւր կ’երթաս, ով ճամբորդ,- կը հարցնէ չոր ծառը: – Աստծոյ մօտ կ’երթամ: – Կեցի՛ր, ես
ալ ըսելիք մը ունիմ,- կը խնդրէ չոր ծառը,- Աստծուն կ’ըսես՝ այս ի՞նչ բան է, բուսեր եմ
զուլալ ջուրի ափին, բայց ամառ-ձﬔռ չոր կը մնամ, ե՞րբ պիտի կանաչիմ: Աղքատը այս
խնդրանքն ալ լսեց եւ շարունակեց ճամբան: Այնքան գնաց, ﬕնչեւ գտաւ Աստծուն:
Բարձր ժայռի մը տակ, ժայռին կռթնած, ծեր մարդու կերպարանքով նստած էր
Աստուած:
– Բարի օր,- ըսաւ աղքատը եւ կեցաւ Աստուծոյ առջեւ:
– Բարով եկար- պատասխանեց Աստուած,- ի՞նչ կ’ուզես:
– Այն կ’ուզեմ, որ բոլորին հաւասար նայիս, մէկուն աւար չտաս, մէկուն՝ խաւար, ես
այնքան կը տանջուիմ, այնքան կ’աշխատիմ, նորէն ալ չեմ կրնար կուշտ փորով հաց
գտնել. իսկ շատերը, որ իմ կէսիս չափ ալ չեն աշխատիր, հարուստ ու հանգիստ
կ’ապրին:
Գնա,- Աստուած ըսաւ,- բախտ տուի քեզի, գնա՛ վայելէ՛…

Posted in Անգլերեն

English

Lind lives in a big house.
Linda has got a lot of toys and always plays with them.
Rover is a little and clever dog.
Linda and Rover is good friends.
Rover always helps Linda.

Posted in Երգ

Մեդիաուրբաթի ծրագիր

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Ծրագրում՝

Հ. Թումանյան՝ Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.

Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է,

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Ռիթմիկ ընթերցանություն՝ Հ. Թումանյան

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մտքի
Ետևից ընկած լսում է նրան։

ՈԻստի՞ց կուգաս հուշիկ, հուշիկ,
Ոտդ ա մտել վարդի փուշիկ։
Շատ խորոտ ես, պարդ անուշիկ։
Շատ խորոտ ես, պարդ անուշիկ։

Հարայ, իմ թառլան աղջիկըս,
Հարայ, իմ ջեյրան աղջիկըս,
Հարայ, իմ անուշ աղջիկըս,
Հարայ, իմ պուպուշ աղջիկըս։

Դուլ, դուլ ու դուլը դուլ,
Դուլ, դուլ ու դուլը ջան,
Դուլ, դուլ ու դուլը դուլ,
Դուլ, դուլ ու դուլը դուլ։

ՈԻստի՞ց կուգաս հուշիկ, հուշիկ,
Շատ խորոտ ես, պագդ անուշիկ,
Շատ խորոտ ես, աչդ անուշիկ,
Շատ խորոտ ես, աչդ անուշիկ…

Հարայ, իմ թառլան աղջիկըս,
Հարայ, իմ ջեյրան աղջիկըս,
Հարայ, իմ անուշ աղջիկըս,
Հարայ, իմ պուպուշ աղջիկըս։

Դուլ, դուլ ու դուլը դուլ,
Դուլ, դուլ ու դուլը ջան,
Դուլ, դուլ ու դուլը դուլ,
Դուլ, դուլ ու դուլը դուլ։

Ծափ-դոմփ-ռիթմ

Անբան Հուռին (երգ)

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Ծափ-դոմփ-ռիթմ

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Ծափ-դոմփ-ռիթմ

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք
Անբան Հուռիին գովենք

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Անբան Հուռիին գովենք,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Լիդրը գզող, լիդրը մանող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Հա՛մ խճճող, հա՛մ հանող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Հունցող-թխող, եփող-թափող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Մի խոսքով՝
Հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…
Հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի՞
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Էլ ինչ վա՜յ-վա՜յ, էլ ինչ վու՜յ-վու՜յ
Տարա՜ն-տարա՜ն, Հուռուն տարան
-Ու՞ր տարան
—Հարս տարան

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Փեսեն եկավ տեղ չըկա:

Ծափ-դոփ-ռիթմ

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն բամբակ կա,
Հուռուն հեչ հավես չկա,
Բամբակը գզաղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն բամբակ կա,
Հուռուն հեչ հավես չկա,
Բամբակը գզաղ չըկա:

Ծափ-դոփ-ռիթմ

Բա՜ բամբակը ո՞վ կգզի…

— Ասում եմ, բա բամբակը ո՞վ կգզի…

— Ընկեր Աչեր․․․ — Ընկեր Աչեր․․․

— Բաբմբակը որ բերենք, կգզե՞ք
— Բե՜րեք, բե՜րեք…

Երաժշտության ընտրությամբ գործունեություն՝ Աչեր Բաստաջյան և ընկերներ՝ «Խուտուտ-մուտուտ»

Խուտուտն եկավ, խուտուտն եկավ
Մանրիկ-մանրիկ ու անտես:
Քրքիջ բերող նրա ձեռքից
Ո՞նց ազատվեմ հիմա ես:

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա…
Կորիր, թե չէ՝ հենց հիմա…
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի…

Խուտուտ աջից, խուտուտ ձախից,
Չի նվազում նա բնավ:
Ոչ թողնում է նստել հանգիստ,
Ոչ վեր կենալ ու գնալ…

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա…
Կորիր, թե չէ՝ հենց հիմա…
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի…

Հնար չկա ու ճար չկա,
Էլ չեմ կարող դիմանալ:
Քրքջումեն ահա ինձ հետ
Երկինք արև տուն ու ծառ…

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա…
Կորիր, թե չէ՝ հենց հիմա…
Հա-հա-հա, հի-հի-հի, Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի…

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,

Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն…

Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ,
Թառլան ջան, քեզ՝ ուտելու
Սեր ու կարագ հազըրել եմ:

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն…

— Ընկեր Հուրի, էս ի՞նչ ոսկի է։
— Բան մը չես ըսէր, բամբակը, փեփելի եւ կեկելին ծախեցի, բամբակին փողն է:

Զուլո

Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կըմեռնեմ քեզի համար:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ջուխտակ գութան արտ կըբանի,
Զուլոն էլե, հաց կըտանի,
Աչք ու ունքով մարդ կըսպանի:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

-Բըզզզզզզզ, բըզզզզզզզ, բըզզզզզզզ…

Բարի եկար, մօրքուր ջան, ինչպէս ես, ու՞ր ես այսքան ժամանակ չես երեւիր…
Քեզի ո՞վ ըսաւ որ այդքան բան ընես, որ այս օրերու հասնիս:

Փեսան կը մնայ զարմացած: կ’ըսէ.

-Ա՜յ մայրիկ, խենթացա՞ր, ի՞նչ պատահեցաւ քեզի, այդ բզեզին ի՞նչ կ’ըսես, մօրքուրս ո՞րմէկն է…

Զոքանչը թէ.

Ա՜յ որդի, քեզմէ ինչ պահեմ, դուն ալ իմ որդին ես:
Չես ըսէր՝ այս բզեզը իմ մօրքուրն է:
խեղճը շատ աշխատասէր կնիկ էր:
Ամբողջ օրը կ’աշխատէր, շատ աշխատելէն կծկուեցաւ, պզտիկցաւ, եւ դարձաւ բզէզ:
Մեր ցեղը այսպէս է:
Շատ աշխատասէր ենք:
Բայց աշխատելէն կը պզտիկնանք, բզէզ կը դառնանք:

Պզան, պզան, պզպզան,
Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։

Հ. Թումանյան՝ Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ

Ծիրանի ծառ, բար մի՛ տա,
Ճղներդ իրար մի՛ տա,
Ամեն մեջդ ման գալիս
Ցավերս իրար մի՛ տա:

Հա՛, տվե՛ք, ետ տվեք, սարե՛ր, հովն ընկավ,
Սրտիս խնդում ծովն ընկավ.
Գնա, էլ ետ չգա էս տարվա տարին, —
Սև դարդն իմ վզով ընկավ:
Հո՛վ, հո՛վ, հովն ընկավ, —
Սրտիս խնդում ծովն ընկավ:

Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չմնաց
Դարդիս դարման տանելեն:

Սև ամպը գցել ա հով,
Մութը տվել ա իմ քով,
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:

Նստած տեղիս քար չունիմ,
Էրված սրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,
Բաղ ունիմ ու բար չունիմ: