Posted in Երգ

Ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Posted in Երգ

Խնկի ծառ

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլու՜մ ջան,
Ձեր դըռանը խընկի ծառ,
Գյուլու՜մ ջան,
Խընկենին ա բերել բար,
Գյուլու՜մ ջան,
Իմ խորոտիկ պըզտիկ յար,
Գյուլու՜մ ջան:

Մեր դըռանը խընկի ծառ,
Նախշուն բըլբուլ վըրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար:

Մեր դըռանը խնկի ծառ,
Մարջան բըլբուլ վըրեն թառ,
Գընար ու գար, շըվին տար,
Անուշ յարի թևին տար:

Մեր դըռանը խընկի ծառ,
Ոսկի բըլբուլ վըրեն թառ,
Կարմիր խընձոր անել տար,
Ալվան ծաղիկ անել տար:

Posted in Երգ

Զա՛րկ, բոլոճիկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Ճաշիկ, դու պաղի,
Սարակ դու քաղի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,
Նավակատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Posted in Երգ

Յալալի

Յալալի, Տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարին,
Յալալի, շնորհավոր ձեր Զատիկ,
Յալալի, ձեր Զատիկ ու մեր Զատիկ: