Posted in Հայրենագիտություն

Մեսրոպ Մաշտոց

Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում:Ստացել է հունական կրթություն: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սերել է ազնվականի ընտանիքից:

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցն Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն: Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադառնում է հայրենիք՝ Վաղարշապատ/այժմյան Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է, որը նաև անվանում են Թարգմանությունների թագուհի: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենն ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Author:

Բարի գալուստ իմ փոքրիկ, դպրոցական բլոգ, որտեղ ես ամեն օր տեղադրում եմ տարբեր նյութեր իմ դասերի հետ կապված։ Ներկայանամ։ Ես Հակոբյան Արփինեն եմ։ Սովորում եմ կրթահամալիրի միջին դպրոցի 6-րդ դասարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *