Posted in Երգ

Երգ

Երնե՜կ, թե այս Նոր տարինՎերջ տար հայի ցավերուն․Չարը կորչեր, ու բարինԲուն դըներ մեր սըրտերուն։Երնե՜կ, թե այս Նոր տարինԱզատ շընչեր Հայաստան,Եվ շուրջ Մասիս մեր սարինՓայլեին արտ-անդաստան։Երնե՜կ, թե այս Նոր տարինՈտքի կանգներ Հայաստան,Եվ կիսաքանդ մեր ԿարինԼիներ քաղաք մեր ոստան[1]։Երնե՜կ, թե այս Նոր տարինՀայ սըրտի մեջ ուժ հոսեր,Ապավինած յուր սըրին,Հայը քյուրդեն չի սարսեր։Երնե՜կ, թե այս Նոր տարինՀայ ազգ ի մի գումարվեր,Ի գլուխ Կարնո հայ ամրին,Հայի դրոշակ ծածաներ։Հայե՛ր, երբեք չերկմըտենք,Կըկատարվի այդ ամեն,Եթե իսպառ մենք հանենքՓոքրոգություն մեր սըրտեն։

Author:

Բարի գալուստ իմ փոքրիկ, դպրոցական բլոգ, որտեղ ես ամեն օր տեղադրում եմ տարբեր նյութեր իմ դասերի հետ կապված։ Ներկայանամ։ Ես Հակոբյան Արփինեն եմ։ Սովորում եմ կրթահամալիրի միջին դպրոցի 6-րդ դասարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *