Posted in Մայրենի

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:
Նրա մահից հետո` 1958 թվականին, Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես. Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են` թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը:

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական – երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների ‹‹իսահակյանցի›› օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները:
Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող ‹‹թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային, որի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: Միջոցառումներին մասնակցում են բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց համար սովորական օրը դառնում է տոն՝ ընդմիշտ մնալով նրանց հիշողության մեջ:

Posted in Մայրենի

Ավետիք Իսահակյանի մասին

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ – 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:

Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:

XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:

Posted in Բնագիտություն

Մեզ սնող հողը առաջադրանքներ

Ի՞նչ է հումուսը։

Հումուսը մահացակ կենդանիների և մհացած բույսերի նյութն է:

 

Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

Հողը նրա համար է, որ բույսերը աճացնել, որ գեղեցիկ լինի, թթվածին լինի:

 

Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Ամենալավ հողերը սևահողն է,

 

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

Մանրէնն հողի միկրոբներն են, որոնք փչացնում են հողը և դարցնում են հումուս:

Posted in Անգլերեն

English

  1. I’m rading a book.
  2. I’m not reading a book.

 

  1. Bill’s playing a computer game.
  2. Bill’s not playing a computer game.

 

  1. The boy’s running.
  2. The boy’s not runinng.

 

  1. Your dad’s driving his car.
  2. Your dad’s not driving his car.

 

1. We’re watching TV.

2. We’re  not watcing TV.

 

1. The boys are writing in their notebooks.

2. The boys are not writing in their notebooks.

 

1. It’s snowing now.

2. It’s not snowing now.

 

1. Helen is laughing at the moment.

2. Helen is not laughing at the moment.

1. Grandpa is sleeping.

2. Fathimah is listening to music.

3. Anna and Jose are cooking.

4. Sally is crying.

5. Jane and Nora are dancing.

6. Father is digging in the garden.

 

playing he’s violin the.

He’s playing the violin.

 

school going we’re to.

We’re going to school.

 

aren’t they the playing in park.

They aren’t playing in the park.

 

me aren’t listrning you to.

You aren’t listening to me.

 

playing is he the guiter.

He is playing the guitar.

 

isn’t he sleeping.

He isn’t sleeping.