Posted in Ռուսերեն 5.1

Незнайка в нашей школе

Если бы я встретила Незнайку в нашей школе, я бы показала ему все. Я бы сперва показала, всю школу, как она выглядит, а потом я бы ему показала наш двор, футбольное поле. Потом мы пошли бы на кухню. Я бы там показала что мы едим. Я бы его угостила яблоком, мандарином, апельсином и печением. А потом мы пошли бы в наш класс, я там ему познакомила с моими друзьями, они с Незнайкой подружились бы и мы пошли играть. Незнайка у нас в школе есть много учителей.

-Незнайка, тебе нравится наша школа?

-Да, она мне очень нравится. Я бы хотел тут учится.

-Да?

-Да, она очень хорошая и красивая!

-Это хорошо. Ты наконец-то научишься писать, читать, считать.

-Да, я бы хотел, но мне уже пора к моим друзьям. Пока!

-Пока Незнайка.

Posted in Մայրենի

Ամենապիտանի բանը

Ամենապիտանի բանը
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Posted in Մաթեմատիկա 5.1

Մաթեմատիկա 11.02.2022

497. Կատարե՛ք մնացորդով բաժանում.

13 ։ 2=5(3մն)

83 ։ 6=13(5մն)

29 ։ 2=11(1մն)

38 ։ 14=2(10մն)

81 ։ 30=2(21մն)

17 ։ 3=5(2մն)

34 ։ 5=6(4մն)

24 ։ 15=1(9մն)

53 ։ 7=7(4մն)

93 ։ 47=1(44մն)

499. Գտե՛ք բաժանելին, եթե՝

ա) բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1,

բ) թերի քանորդը 4 է, բաժանարարը՝ 8, մնացորդը՝ 3,

գ) մնացորդը 7 է, բաժանարարը՝ 9, թերի քանորդը՝ 2։

510. Կատարե՛ք գործողությունները.

(291 – 138 ։ 23) ⋅ (374 + 1287 ։ 33)=

 

(71 + 132342 ։ 14) + (1546 – 847 ։ 121)=

Skip to toolbar