Posted in Ճամփորդություն

Ճամփորդութուն դեպի Բջնիի ամրոց ու եկեղեցի

Ես իմ դասարանի հետ 26.05.2021-ին գնացել էինք Բջնիի ամրոց ու եկեղեցի: Առաջինը մենք հաղաթահարեցինք բարձունքը,  և անտեղ մի կնոջ տեսանք: Նա մեզ համար պատմեց, թե ինչ են արել մարդիկ, երբ գյուղը չկար և ինչպես են կերել, խմել ու ապրել: Նաև պատմեց, որ երեք ուղիներ կային՝ մեկը տանում էր գյուղ, մյուսը՝ եկեղեցի, իսկ երրորդը՝ դեպի  Հրազդան գետը:

Հետո մենք գնացինք գաղտնի ապաստարանի մոտ, այնտեղ շատ երկար աստճաններ կային: Դարեր առաջ այնտեղ մարդիկ կարողանում էին պաշտպանվել թշնամիներից: Հետո վերադարձանք և գնացինք նախաճաշելու: Այնուհետև մենք գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի: Անտեղ մենք մոմ վառեցինք, աղոթեցինք ու երգեցինք: Հետո վերադարձանք դպրոց:

Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ:

 

Posted in Անգլերեն

The Children In The Forest

Two children, a brother and a sister go to school. There is a forest on their way to school. Suddenly the boy says to his sister: «We have much time, let’s go to the forest and play there».

The girl wants to go into the forest too. So they put their books on the grass and go into the forest. They see a squirrel. The boy says:

«Little squirrel, come and play with us”.

«I have no time”, says the squirrel. “I must get nuts. I must get ready for the winter. I cannot play with you.”

Then the children see a bee. The boy says:

“Little bee, come and play with us”.

“I have no time”, says the bee. “I must make honey. I cannot play with you.”

The dove says: “ I cannot play with you. I have no time. I must make a nest for my babies.”

Nobody wants to play with the children.

So they go to the river. They say to the river,”You don’t work. You come and play with us”.

But the river says: “I cannot play with you.  I work all day. I give water to the fields. I give water to the flowers. I give water to the squirrel, to the bee,  to the dove and to girls and boys like you. Go away. You go to school.”

The children go to school. On the way home, they go into the forest again.

The squirrel says to the children:

“Work is over. School is over. Let’s play now.”

The bee says,”Work is over. School is over. Come and play with me now.”

Posted in Մայրենի

Մազերից բռանծ

Առհասարակ պատերազմի ժամանակ ինձ շատ արկածներ պատահեցին։

Մի անգամ, թուրքերի մոտից փախչելու ժամանակ, ձի հեծած փորձեցի թռչել ճահճի վրայով։ Բայց ձին մինչև ճահճի մյուս ափը թռչել չկարողացավ, և մենք ընկանք տիղմի մեջ։

Ընկանք և խրվեցինք։ Պրծում չկար։

Մենք արագությամբ խորասուզվում էինք։

Ահա ձիուս մարմինն անհայտացավ գարշահոտ տիղմի մեջ, ահա իմ գլուխն էլ սկսեց խորասուզվել և մնաց միայն իմ կեղծամի հյուսը։ Ի՞նչ անեի։

Մենք անպատճառ կկորչեինք, եթե իմ ձեռքերի զարմանալի ուժը չլիներ։ ես շատ ուժեղ եմ։ Կեղծամի հյուսից բռնելով, ամբողջ ուժով վեր քաշեցի և դուրս բերեցի ճահճից և՛ ինձ, և՛ ձիուս, որին զույգ ոտքերով ունելու նման կպել էի։

Այո՛, ես դուրս քաշեցի և՛ ինձ, և՛ ձիուս։

եթե կարծում եք, թե դա հեշտ բան է, ինքներդ փորձեք։

Posted in Մայրենի

Կես ձին

Պատերազմում, իհարկե, աչքի ընկա իմ քաջությամբ և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ էի գնում։

Մի անգամ, թուրքերի հետ կատաղի կռիվ մղելուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը։ Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քշելով բոլոր թուրքերին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու։ Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում ծարավը հագեցնել։ Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում։ Սա ի՞նչ հրաշք է։ Ես ապշեցի։ Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի։

Ետ նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ։

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է, և ջուրը, որ խմում է, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորում չի մնում։ Այդ պատճառով ետևից մի մեծ լիճ էր գոյացել։ Ես ապշեցի․ ի՜նչ տարօրինակ բան է։

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց։

Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, թուրքերը հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են, և ձիուս կեսը կտրվել էր։ Կարծես կես են արել։ Ետևի մասը միառժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել թուրքերին, հետո վազել մոտիկ դաշտը։

― Նա այնտեղ արածում է,– հայտնեց զինվորս։

― Արածո՞ւմ է։ Չի՛ կարող պատահել։

― Ինքներդ տեսեք։

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը։ Այնտեղ իսկապես տեսա ձիուս երկրորդ կեսը։ Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր։

Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ։

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին, և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա։

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի։

Posted in Մայրենի

Ձին սեղանի վրա

Կարծեմ իմ ձիերի մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել։ Սակայն նրանց հետ էլ ինձ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Ինչ որ պիտի պատմեմ, պատահել է Լիտվայում։ Ես հյուր էի գնացել իմ մի ծանոթի մոտ, որը ձիեր շատ էր սիրում։

Եվ, ահա, երբ հյուրերին ցույց էր տալիս իր ամենալավ ձին, որով նա շատ էր պարծենում, ձին սանձը կտրեց, չորս ձիապանների գլորեց ցած և սկսեց գժի նման բակում վազել։

Երկյուղից բոլորը փախան։

Մի համարձակ մարդ չգտնվեց, որ մոտենա կատաղած կենդանուն։

Ե՛ս միայն գլուխս չկորցրի, որովհետև զարմանալի քաջ լինելով, փոքրուց կարողանում եմ սանձահարել ամենակատաղած ձիերին։

Մի ոստյունով թռա նրա մեջքին և մի վայրկյանում սանձահարեցի։ Ձին միանգամից զգալով իմ ուժեղ ձեռքը՝ փոքրիկ երեխայի նման հնազանդվեց ինձ։

Հանդիսավոր կերպով պտտվեցի ողջ բակով և հանկարծ ցանկացա ցույց տալ իմ արվեստը կանանց, որոնք այդ ժամանակ սեղանի շուրջը նստած թեյ էին խմում։

Ինչպե՞ս անեի։ Շատ հասարակ կերպով։

Ձիու գլուխն ուղղեցի դեպի պատուհանը և քամու արագությամբ սեղանատուն թռա։

Կանայք սկզբում շատ վախեցան։ Բայց ես ստիպեցի ձիուն թռչել թեյի սեղանի վրա, և բաժակների ու պնակների արանքով այնպես շրջեցի, որ ոչ մի բաժակ, ոչ մի պնակ անգամ չկոտրեցի։

Այս բանը կանանց շատ դուր եկավ։ Նրանք սկսեցին ծիծաղել ու ծափահարել, և ծանոթս իմ ճարպկությունից հիացած, խնդրեց ընդունել այդ հրաշալի ձին իբրև նվեր։

Այդ նվերով ես շատ ուրախացա, որովհետև պատրաստվում էի պատերազմ գնալ և վաղուց ուզում էի այդպիսի ձի գտնել։

Մի ժամից հետո, նոր ձին նստած, սլանում էի դեպի Թուրքիա, որտեղ այդ ժամանակ սարսափելի պատերազմ էր։

Posted in Մայրենի

Ութոտանի նապաստակը

Այո, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի Նրա հետևից։

Posted in Մայրենի

Կատաղած մուշտակը

Ասենք, իմ կյանքում ավելի սարսափելի դեպքեր են պատահել, քան գայլերի հանդիպելը։

Մի անգամ Պետերբուրգում իմ հետևից մի կատաղած շուն ընկավ։

Ես սկսեցի փախչել։

Բայց իմ ուսերին մի ծանր մուշտակ կար, որ խանգարում էր ինձ փախչել։

Մուշտակը դեն գցեցի, վազելով տուն մտա և դուռը ծածկեցի, իսկ մուշտակը մնաց փողոցում։

Կատաղած շունը հարձակվեց մուշտակի վրա և սկսեց կծոտել։

Ծառաս դուրս եկավ և մուշտակը բերեց կախեց այն պահարանում, որտեղ կախված էին իմ շորերը։

Հետևյալ օրը վաղ առավոտյան ծառաս ներս մտավ իմ ննջարանը և վախեցած ձայնով գոչեց.

― Վե՜ր կացեք, վե՜ր կացեք։ Ձեր մուշտակը կատաղել է։

Ես վեր եմ թռչում անկողնուց, բաց անում պահարանը և ի՜նչ տեսնում…

Բոլոր շորերս կտոր-կտոր է արված։

Ծառաս ճշմարիտ էր ասել, իմ խեղճ մուշտակը կատաղել էր, որովհետև երեկ նրան կատաղած շուն էր կծել։

Մուշտակս կատաղությամբ հարձակվեց համազգեստիս վրա և կտոր-կտոր արավ։

Ես վերցրի ատրճանակս և արձակեցի։

Կատաղած մուշտակս իսկույն հանգստացավ։ Այն ժամանակ ծառաներիս հրամայեցի կապկպել մուշտակը և կախել առանձին պահարանում։

Այդ օրվանից մուշտակս այլևս ոչ ոքի չի կծել, և ես աներկյուղ հագնում եմ։

Posted in Մաթեմատիկա

Matematika

  1. Լուծի՛ր խնդիրները։

 

Ա․ Տիգրանը 8 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Տիգրանից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:

Լուծում

8+1=9

8-1=7

8+7+9=24

Պատ՝․ 24

 

Բ․ Խզբզ  ձիու համար երեխաները բերեցին 20 խնձոր: Ամեն օր նա ուտում էր երկու խնձոր: 11-րդ խնձորը Խզբզը կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր խնձորները:

Պատ․՝ Հինգշաբթի

 

Գ․ Եվան որոշեց թելերով երկգույն թևնոցներ հյուսել իր ընկերուհիների համար։ Քանի՞ տարբեր թևնոց կստացվի, եթե Եվան ունի սպիտակ, դեղին, կարմիր և կապույտ գույնի թելեր։

Պատ՝․ 6 թևնոց

 

Դ․ Տուփում կա 5 կանաչ, 2 կարմիր, 7 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչ քանի՞ մատիտ հանենք, որ գոնե մեկ կապույտ մատիտ դուրս գա։

Պատ՝․ 8 մատիտ

 

2 Պատմի՛ր  206 400 թվի մասին:

  1. Թիվը գրի՛ր տառերով. Երկու հարյուր վեց հազար չուրս հարյուր
  2. Ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով 200000+6000+400
  3. Հարևան թվերն են 206.401, 206.399
  4. Հաջորդող թիվն է 206.401
  5. Նախորդող թիվն է 206.399
  6. Մեծացրո՛ւ 112.014-ով, 78013-ով.
  2 0 6 4 0 0
+ 1 1 2 0 1 4
  3 1 8 4 1 4

 

  2 0 6 4 0 0
+   7 8 0 1 3
  2 8 4 4 1 3

 

  1. Փոքրացրո՛ւ 104938-ով, 23472-ով.
  2 0 6 4 0 0
1 0 4 9 3 8
  1 0 1 4 6 2

 

  2 0 6 4 0 0
  2 3 4 7 2
  1 8 2 1 2 8

 

  1. Մեծացրո՛ւ 10 անգամ.

20640000

  1. Փոքրացրո՛ւ 100 անգամ.

2064

  1. Թվի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր վեցանիշ թիվը.

200046

  1. Թվի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը.

6402000

  1. Թվի թվանշաններով կազմի՛ր 5 հատ վեցանիշ թիվ.

426000, 642000, 246000, 264000, 462000:

  1. Կազմածդ թվերը դասավորի՛ր աճման կարգով.

246000, 264000, 426000, 462000, 642000:

 

3 Հաշվի ՛ր արտահայության արժեքը։

 

600 ։ 60 + 2400 ։ 600 + 500 x 4 = 2014

480 : 80 + ( 54 – 240 : 60 ) : 50 = 7

  • : 9 – 50 x ( 360 – 40 x 9 ) = 10