Posted in Մայրենի

Արտասովոր եղջերուն

Ասենք, ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել։

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը։

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ։ Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու։

Իսկ մոտս՝ ոչ մի գնդակ։

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է։

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և հրացանս բալի կորիզով լցրի։ Այո՛, այո՛, մի ծիծաղեք։ Հրացանս լցրի սովորական կորիզով։

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց։ Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց։ Մի վայրկյանում նա անհայտացավ թավ անտառում։

Ես շատ ափսոսեցի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռքիցս բաց թողի։

Մի տարի հետո նորից որսի էի գնացել։ Իհարկե այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի։

Ինչպես զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ գլխին մի մեծ ծառ։

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը աճել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա։

Այս անգամ գնդակի պակասություն չունեի։ Նշան բռնեցի, կրակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ։

Այդպիսով, մի զարկով միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով։

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ կյանքումս չեմ կերել։

Posted in Մայրենի

Թե ինչպես վարազ բռնեցի

Մի ուրիշ անգամ անտառում մի վարազի պատահեցի։

Նրան հաղթելը դժվար էր, մինչև անգամ հրացան էլ չունեի։

Ես սկսեցի փախչել, բայց վարազը խելագարի նման վազում էր իմ հետևից և անպատճառ իր ժանիքներով փորս կծակեր, եթե առաջին պատահած կաղնու հետևը չպահվեի։

Խոզն արագ վազելով՝ դիպավ կաղնուն, և նրա ժանիքներն այնքան խոր մտան ծառի բնի մեջ, որ հանել չկարողացավ։

― Բռնվեցիր, հա՞, սիրելիս,– ասացի ես կաղնու հետևից դուրս գալով։― Սպասի՜ր, հիմի դու իմ ձեռքից չես պրծնի։

Եվ մի քար վերցնելով, սկսեցի խփել խոզի գլխին, որ ժանիքներն ավելի խոր մտնեն ծառի մեջ ու հանել չկարողանա։ Հետո պարանով ամուր կապելով, գցեցի սայլի մեջ և առոք-փառոք տուն տարա։

Ա՜յ թե զարմացան մյուս որսորդները, նրանք երևակայել էլ չէին կարող, որ այդպիսի սարսափելի գազանին, առանց մի հատիկ գնդակ ծախսելու, կարելի է ողջ-առողջ բռնել։

Posted in Մայրենի

Բջնի

Բջնիի ամրոցը միջնադարյան կառույց է, որը գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Ամրոցի պատերը կարելի է տեսնել միայն գյուղի արևմտյան կողմից: Բջնի ամրոցը տեղակայված է ծովի մակարդակից 1,504 մետր բարձրության վրա (4,934 ֆտ): Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԲՋՆՈՒ ԲԵՐԴԻ ՄԱՍԻՆ
  • 1
    Ենթադրվում է, որ այստեղ պահպանված են Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրեր, XII-XVII դարերի պատճենված հայերեն ձեռագրեր: Բջնին եղել է միջնադարում հայ գեղարվեստի կարևորագույն կենտրոններից մեկը:
  • 2
    Ասում են, որ ստորգետնյա երթուղին կապում է բերդը և Բջնու վանքը, որի միջոցով չորս անիվներով սայլերով սնունդ և խմիչք էր տեղափոխվում պաշարված քաղաքի բնակիչներին: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է ստորգետնյա անցման մի մասը, բայց ճանապարհի առկայությունը մասնագետների շրջանում կասկած է հարուցում: Նրանք հակված են հավատալ, որ ստորգետնյա ճանապարհի մասին պատմությունները պարզապես առասպել են, որոնք ստեղծվել են Բջնու ամրոցի պաշտպանների կողմից ՝ իրենց շահերը պաշտպանելու համար:
Posted in Մայրենի

Բջնիի բերդ

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Posted in Մայրենի

Բարոն Մյուխհաուզենի արկածները

Ձին տանիքի վրա

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։

Ձմեռ էր, ձյուն էր գալիս։

Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում հոգնածությունից ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։

Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։ Continue reading “Բարոն Մյուխհաուզենի արկածները”