Posted in Մայրենի

Աղվեսն ասեղի վրա

Այո, հնարամտությունը կյանքում ամենից գլխավոր բանն է, և աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի հնարամիտ մարդ չի եղել։

Մի անգամ ռուսական անտառում մի սև աղվեսի պատահեցի։

Այդ աղվեսի մորթին այնքան լավն էր, որ գնդակով կամ կոտորակով փչացնելն ափսոս էր։

Ոչ մի րոպե չկորցնելով, գնդակը հրացանի փողից հանեցի, հրացանը կոշկակարի երկար ասեղով լցրի և արձակեցի։

Որովհետև աղվեսը կանգնած էր ծառի մոտ, այդ պատճառով ասեղը նրա պոչն ամուր մեխեց ծառի բնին։

Ես առանց շտապելու մոտեցա աղվեսին և սկսեցի մտրակել։

Նա ցավից նեղվելով, հավատո՞ւմ եք, դուրս թռավ իր մորթուց և տկլոր փախավ։

Իսկ մորթին որ վերցրի, անվնաս էր. գնդակով կամ կոտորակով ծակված, փչացած չէր։

Author:

Բարի գալուստ իմ փոքրիկ, դպրոցական բլոգ, որտեղ ես ամեն օր տեղադրում եմ տարբեր նյութեր իմ դասերի հետ կապված։ Ներկայանամ։ Ես Հակոբյան Արփինեն եմ։ Սովորում եմ կրթահամալիրի միջին դպրոցի 6-րդ դասարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *