Posted in Մայրենի

Անծանոթ բառեր <> հեքիաթից (1-4 գլուխներ)

Գրչահատ- Փետուրի կամ եղեգի գրիչը սրելու փոքրիկ դանակ, զմելին:

Ձեղնահարկ- Ձեղունի և առաստաղի միջի հարկը:

Նավատորմ- Ռազմական նավերի միավորում:

Ընկղմվել- Խոր տեղում տեղավորվել։

Ծաղրական- Ծաղրանքի տեղիք տվող, ծաղրի առիթ տվող, ծաղրելի:

Սուգ- Մեկի մահվան կամ հասարակական որևէ աղետի առթիվ արտահայտվող մեծ վիշտ, որ դրսևորվում է ընդհանուրի կողմից ընդունված արարողություններով, նշաններով ևն:

Շիվան- Ողբ, լացուկոծ:

Կոծոծ- Այդ բույսի փշոտ պտուղները, որոնք կպչում են շորին:

Խուծուծ- Գզելու ժամանակ վուշի՝ կանեփի ևն թելերի թափթփված մանրուք՝ մնացուկ:

 

Posted in Մայրենի

Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն

Գլուխ առաջին

Քեռի Ֆեոդորը

Մի հայրիկ ու մայրիկ մի տղա ունեին, անունը՝ Քեռի Ֆեոդոր։ Քեռի Ֆեոդոր էին ասում, որովհետև նա շատ լուրջ ու ինքնուրույն տղա էր։ Չորս տարեկանում կարդալ էր սովորել, իսկ վեցում արդեն ինքն իր համար ապուր էր եփում։ Մի խոսքով, շատ լավ տղա էր։ Ծնողներն էլ էին լավը՝ հայրիկն ու մայրիկը։

Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե մայրը կենդանիներ սիրեր։ Հատկապես ամեն տեսակ կատուներ։ Իսկ Քեռի Ֆեոդորը կենդանիներ սիրում էր ու այդ պատճառով հաճախ էր վիճում մայրիկի հետ։

Մի անգամ այսպիսի բան պատահեց։ Քեռի Ֆեոդորը ինքն իր համար բարձրանում է աստիճաններով ու բուտերբրոդ ուտում։ Մեկ էլ տեսնում է պատուհանին մի կատու է նստած։ Մի մեծ շերտավոր կատու։ Կատուն Քեռի Ֆեոդորին ասում է․

— Բուտերբրոդը ճիշտ չես ուտում, Քեռի Ֆեոդոր։ Դու երշիկը հացի վրա ես դրել, այնինչ պետք է այնպես դնես, որ լեզվով շոշափես։ Այդպես ավելի համեղ կլինի։

Քեռի Ֆեոդորը փորձում է՝ այդ ձևով իսկապես համով էր։ Նա հյուրասիրում է կատվին և հարցնում․

— Իսկ ի՞նչ գիտես, որ իմ անունը Քեռի Ֆեոդորը է։

Կատուն պատասխանում է․

— Ես ձեր տնեցիներին բոլորին էլ ճանաչում եմ։ Ձեղնահարկում եմ ապրում և ամեն ինչ տեսնում եմ։ Ով է լավ, ով է վատ։ Միայն թե հիմա իմ ձեղնահարկը նորոգում են, և ես ապրելու տեղ չունեմ։ Վերանորոգումից հետո էլ, երևի, ընդմիշտ կկողպեն դուռը։ Continue reading “Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն”