Posted in Ճամբար

Հունվարի երկրորդ շաբաթվա ճամբարը

Այս ամսվա՝ հունվարի երկրորդ շաբաթվա ճամաբարը շատ հետաքրքիր է անցնում: Մենք կարդում ենք <<Քեռի ֆեոդորը, շունը և կատուն>> հեքիաթը: Մենք հասել ենք մինչև 16-րդ գլուխը: Այն շատ հետաքրքիր է և ծիծաղելի: Այս տարի շատ ձյուն է եկել: Մեր բակում էլ շատ ձյուն կա: Մենք բակ ենք իջնում. խաղում ենք ձնագնդիկ, ձնեմարդ ենք պատրաստում, թավալ ենք տալիս ձյան վրա և այլ խաղեր: Մենք ազատ ժամանակ տարբեր խաղեր ենք խաղում, նկարում և այլն: Մենք դասարանում նաև անում ենք տարբեր բնագիտական փորձեր: Մենք հաճախ մարզվում ենք տարբեր ձևերով: Մենք ճամբարի ժամանակ նաև գնացել ենք զուլանդիա: Այնտեղ շատ հետաքրքիր կենդանիներ կային: Նաև կար մի փոքրիկ նապաստակ. նա շատ փափուկ էր, գեղեցիկ բայց ծանր:  Մեր ճամբարում՝ առօրյան շատ հետաքրքիր է անցնում: