Posted in Մայրենի 6.10

Իմ ամառային արձակուրդը

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը:

Ողջույն. ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի Միջին դպրոցում: Այս տարի ես փոխադրվեցի 6-րդ դասարան: Ես իմ ամառը շատ լավ եմ անցկացրել: Ես ամառային արձակուրդի ընդացքում կարդացել եմ գրքեր, դիտել եմ ֆիլմեր:

Այս ամառվա ընդացքում ես նաև ճամփորդել եմ: Ես գնացել եմ Վրաստան, այնտեղ ես նստել եմ նավ, նաև օդապարիկ: Այն շատ մեծ և վախենալու էր: Նաև նստել եմ զիփ-լայն

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը
Իսկ հիմա անդրադառնանք գրքերին:
Գրքերից ես կարդաել եմ փողերի և բիզնեսի մասին մի հետաքրքիր գիրք, Լևոն Նեսսի <<Բալզակ>> գիրքը, Բիլլ Գեյթսի և Սթիվ Ջոբսի մասին գրքեր:

Փողերի և բիզնեսի մասին գիրքը ինձ սովորեցրեց թե՝ ինչպե՞ս ես կարող եմ աշխատել փողեր և վաստակել գումար, ինչպե՞ս կարող եմ ծախսել դրանք, ո՞ր ավանդն է լավը և այլ շատ բաներ:

Իսկ <<Բալզակի>>- գիրքը մի շան պատմություն էր: Այդ շունը սկզբում ուներ շատ խիստ և վատ տեր: Բայց նա ապրում էր մի  մեծ ու գեղեցիկ տան մեջ: Տերը շան հետ վատ էր վարվում՝ ծեծում էր, չեր թողնում ազատ շարժվեր: Բայց մի օր այդ շունը որոշեց փախչել տնից և գնաց օտար փողոցներով զբոսնելու: Հետո նա հանդիպեց իր նման մի ուրիշ շան: Նրանք ծանոթացան և սկսեցին զրուցել, խաղալ: Բայց հետո Բալզակը տեսամ մի ծեր մարդու, որը՝ նստած եր տան տանիքին և ուշադիր նայում էր մարդկանք: Բալզակն էլ բարձրացավ և նստեց պապիկի մոտ: Նա էլ սկսեց նայել գեղեցին մայրամուտին և մարդկանց: Հետո պապիկը սկսեց խոսել շան հետ, նրանք ընկերացան և պապիկը որոշեց Բալզակին իր տուն տանել:  Նրանք գնացին տուն, և Բալզակը չեր հասկանում ուր է եկել: Նա ուր գնում էր դռներ էր տեսնում, գնում էր դռներ էր տեսնում և նա մտածում էր, որ դրանք անվերջ են: Բայց վեջը գտավ: Պապիկը գնաց խանութ շան և իր համար շատ ուտելիք գնեց և եկավ տուն: Նա կերակրեց շանը և գնաց ննջասենյակ ու պառկեց: Շունը դեռ տունն էր ուսումնասիրում: Վերջ ի վերջո նա հասավ հյուրասենյակ և սեղանին տեսավ մի բաժակ, որի մեջ գույնզգույն տերևներ էին (ծաղիկներ): Նրանք լավ ապրում էին մինչև իր տերը ավելի ծերացավ: Բալզակը այդ ժամանակ չորս տարեկան էր: Բալզակի տիրոջ (Մինասի) ընկերները գալիս էին իրեն խնամելու, օգնելու, նաև Բալզակի հետ խաղալու: Բայց մի օր Երբ Մինասը մահացավ Բալզակը չեր կարողանում լքել Մինասին, նա մնում էր իր կողքը և չեր հաշտվում այն մտքի հետ, որ կարուղանում կորցնում նրան:

Բարեբախտաբար, Մինասի մահից հետո, նրա որդին՝ ւԽաչիկը խնամում է Բալզակին և նրանք դառնում են լավ ընկերներ:

Վերջ այսքանը. ցտեսություն:

Author:

Բարի գալուստ իմ փոքրիկ, դպրոցական բլոգ, որտեղ ես ամեն օր տեղադրում եմ տարբեր նյութեր իմ դասերի հետ կապված։ Ներկայանամ։ Ես Հակոբյան Արփինեն եմ։ Սովորում եմ կրթահամալիրի միջին դպրոցի 6-րդ դասարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *