Posted in Մայրենի

Մայրիկատոն

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին…
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ,
Արևի դեմ մի ճրագ:

Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ՝
Այն խեղճ ճրագն է ցրում:

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտի մեջ,
Գիշեր ու զօր արեգակ:

Posted in Անգլերեն

HomeWork

1.Մենք ապրում ենք 5-րդ հարկում: Մեր բնակարանը մեծ է և հարմարավետ:
We live on the fifth floor. Our flat is large and comfortable.

2.Կա մի մեծ պահարան ննջասենյակի անկյունում:
There is a wardrobe in the corner of the room.

3.Սառնարանը լվացարանի կողքն է:
The fridge is next to the sink.

4.Կա սուրճի սեղան հեռուստացույցի դիմաց:
There is a coffee table opposite the TV.

5.Արամը նստած է հայրիկի և մայրիկի մեջտեղում:
Aram is sitting between his mother and father.