Posted in Պատմություն 6.10

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Արտաշես II–ի գահակալումը: Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով Պարթևստանից՝ Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստան վերադարձնելու իր եղբայրներին, սակայն հաջողություն չունեցավ:
Արտաշես II-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը: Նա հատեց դրամներ` իր պատկերով ու «Արքայից արքա» մակագրությամբ:

Իր ներքին հարցերը կարգավորելուց հետո Հռոմը կրկին ուշադրությունը սևեռեց Արևելքի վրա: Ք. ա. 20 թ. հռոմեական զորքերով Հայաստան ուղարկվեց Արտավազդ II-ի պատանդ տարված որդիներից Տիգրանը: Նա 14 տարի ապրել էր հռոմեացիների մեջ, ուստի Հռոմում կարծում էին, որ Հայաստանի գահին նա կլինի հռոմեասեր գործիչ: Երբ հռոմեական զորքը հատում էր Հայաստանի սահմանը, Արտաշես II–ն անհայտ հանգամանքներում սպանվեց: Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:

Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։
Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ է թագավորել Արտաշես II-ից հետո: Ներկայացրե՛ք նրա գահակալումը:
Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց պատերազմի. գահ բարձրացավ Տիգրան III–ը:

2. Հռոմեացիներն ո՞ւմ գահ բարձրացրին Ք. ա. 20 թ.։
Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։

3. Ի՞նչ գիտեք Տիգրան III–ի մասին:
Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

4. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին:
Տիգրան IV և նրա քույր Էրոտա:

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայ ժողովրդի պայքարը անկախության պահպանման համար: I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:

Վերջին Արտաշեսյանների օրոք Հռոմեական կայսրությունը ուժեղացրել էր ճնշումը Հայաստանի վրա: 2 թ. Օգոստոս կայսեր թոռան` Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, շարժվեց դեպի երկրի խորքը: Հասնելով Արշարունյաց գավառը` հռոմեացիները պաշարում են Արտագերս բերդը: Հայ պաշտպանները հերոսաբար դիմադրում են հռոմեական լեգեոններին:

Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:

Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.)։

Նրա թագավորության տարիները խաղաղ էին, և հայ ժողովուրդը նրան սիրով կոչում էր Զենոն-Արտաշես: Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները:

Հռոմը ծրագրել էր նվաճել Հայաստանը և այն վերածել կայսերական նահանգի: Իսկ Պարթևները, մրցակցելով Հռոմի հետ, ցանկանում էին ձեռք բերել հուսալի դաշնակից: Ուստի հայ ժողովուրդը դաշնակցեց պարթևների հետ՝ ընդդեմ հռոմեացիների նվաճողական քաղա- քականության:

Հայոց արքա Աբգար: I դարի առաջին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով: Մեկն Արտաշատում էր, իսկ մյուսը Հյուսիսային (Հայկական) Միջագետքում գտնվող Ուռհա-Եդեսիայում։

Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը: Դրա ամենանշանավոր ներկայացուցիչն էր Աբգար V թագավորը (4-7 թթ., 13–50 թթ.): Նրա թագավորության տիրույթների մեջ էին մտնում նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները:

Հայոց արքա Աբգարը, իմանալով իր պարթև ազգականների միջև ծագած խռովության մասին, մեկնում է Պարթևստան: Խռովությունը հարթելուց հետո նա ծանր հիվանդանում է և վերադառնում Եդեսիա: Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: Եդեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին: Աբգարից հետո նրա թագավորությունը երկու մասի է բաժանվում: Մեծ Հայքի հարավում գահակալում է նրա քրոջ որդին` Սանատրուկ 1-ը, իսկ Եդեսիայում` Աբգարի որդին:

Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստանում հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց խաչ վայրում: Նրանց քարոզչությամբ հիմնվում է Հայ առաքելական եկեղեցին:

Պայքար Հռոմի դրածոների դեմ։ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատին հայերը վտարում են երկրից: Սակայն Միհրդատը հռոմեական ուժերի օգնությամբ կրկին բռնազավթում է Մեծ Հայքի գահը: Այդ դաժան անձնավորությունը առաջացրել էր հայ ժողովրդի ատելությունը: Միհրդատի եղբորորդին` Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, 51 թ. Արտաշատում զավթում է գահը: Դա առաջացնում է հայ ժողովրդի ցասումը:

Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք: Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր: 52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան: Հռադամիզդը, փախչում է Վիրք: Սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք իրավիճակը Հայաստանում I դարի առաջին կեսին:
I դարի առաջին կեսին Հայաստանում գահակալական լուրջ պայքար էր ծավալվել:

2. Պատմե՛ք Ադդոնի սխրագործության մասին:
Հռոմեական հրամանատարին՝ վերացնելու նպատակով հայ բերդապահ Ադդոնը դիմում է ռազմական խորամանկության: Բանակցությունների պատրվակով նա ժամանում է հռոմեական ճամբար և Գայոս Կեսարի հետ հանդիպման ընթացքում դաշույնով ծանր վիրավորում նրան: Գայոսի թիկնապահների հետ մենամարտում Ադդոնը հերոսաբար զոհվում է, իսկ Արտագերսի պաշտպանները շարունակում են դիմադրությունը:

3. Արտաշեսյան արքայատոհմից հետո ո՞վ էր Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը:
Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն էր (18-34 թթ.)։

4. Որտե՞ղ էր թագավորում Աբգարյանների արքայատոհմը:
Այդ ժամանակաշրջանում Ուռհա-Եդեսիայում գահակալում էր Հայկազուն-Երվանդյաններից սերող Հայոց Աբգարյանների արքայատոհմը:

5. Ինչո՞ւ էր Աբգար V–ը Քրիստոսին Եդեսիա հրավիրում, ի՞նչ պատահեց հետո:
Լսելով Քրիստոսի մասին` Աբգարը նամակով՝ խնդրում է Քրիստոսին գալ Եդեսիա և բուժել իրեն: դեսիա է գալիս Քրիստոսի աշակերտներից Թադեոս առաքյալը: Նա քարոզում է Ավետարանը և բուժում Աբգարին:

6. Ի՞նչ նպատակ ուներ Վաղարշ I Արշակունին:
Պարթևստանի թագավոր Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.) Հռոմեական կայսրության դեմ որոշում է ստեղծել դաշինք: Նա մտադիր էր իր եղբայրներից մեկին ` Տրդատին, դարձնել Հայաստանի, իսկ մյուսին` Բակուրին` Ատրպատականի թագավոր:

7. Ե՞րբ առաջին անգամ Վաղարշը և Տրդատը զորքով մտան Հայաստան:
52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան:

Posted in Մաթեմատիկա 6.10

Տնային աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1) Կատարե՛ք գործողությունները․
ա) -6 ⋅ (-5) — (-40) : 8 = 35
-6 x (-5) = 30
-40 : 8 = -5
30-(-5)=35

բ) (-9 + 31) : (-11) — 5 = -7
-9 + 31 = 22
22 : (-11) = -2
-2 – 5 = -7

գ) 27 : (-27) — (-35) : 7 =4
27 : (-27) = -1
(-35) : 7 = -5
-1 – (-5) = 4

դ)-40 + (-4 — 5 + 6) : (-3) =-39
(-4 – 5 + 6) = -3
-3 : (-3) = 1
-40 + 1 = -39

2) Նարեկը մտապահեց մի թիվ, այն մեծացրեց 7 անգամ։ Արդյունքին ավելացրեց 5,3 և ստացավ -72,4: Գտե՛ք Նարեկի մտապահած թիվը։
Լուծում
-72,4 – 5,3 = -77,7
-77,7 : 7 = -11,1
Պատ․՝ -11,1

3) 23; -18; 0; 2/23; -12,6; 4,8; -741; 525; 3/4; -14; 12,14 թվերից ընտրեք
ա) բնական թվերը
23, 525

բ) դրական թվերը
23, 2/23, 4,8, 525, 3/4, 12,14

գ) ամբողջ թվերը
23, -18, 0, -741, 525, -14

դ) կոտորակային ոչ բացասական թվերը
2/23, 3/4, 4,8, 12,14

Posted in Մաթեմատիկա 6.10

Դասարանական աշխատանք

Առաջադրանքներ․

1) Գտե՛ք տրված թվերի թվաբանական միջինը և կլորացրեք մինչև հարյուրերորդականների կարգը․
ա) 43,25; 41,64; 38,24; 47,82

43,25 + 41,64 + 38,24 + 47,82 =170,95
170,95 : 4 = 42,7375
42,74

բ) 7,126; 5,364; 3,275; 1,932
7,126 + 5,364 + 3,275 + 1,932 = 17,697
17,697 : 4 = 4,42425
4,42

2) Գտե՛ք արտահայտության արժեքը՝
ա) 2a — 3 ⋅ Ic — 2I , եթե a = -2, c = -3
2 x (-2) – 3 x I-3 – 2I = -19
2 x (-2) = -4
I-3 – 2I = 5
5 x 3 = 15
-4 – 15 = -19

բ) 3m — 8 ⋅ In — 4I , եթե m = -1, n = -2
3 x (-1) – 8 x I-2 – 4I = – 51
3 x (-1) = -3
I-2 – 4I = 6
6 x 8 = 48
-3 – 48 = -51

3) Աշակերտը կարդաց 105 էջ, որը կազմում է գրքի բոլոր էջերի 21%-ը։ Քանի՞ էջ ունի գիրքը։
Լուծում
105 × 100 : 21 = 500
Պատ․՝ 500 էջ

4) Այգում տնկեցին 500 կակաչ, որի 36%-ը կարմիր են, մնացածը սպիտակ և դեղին։ Սպիտակ կակաչները 1,5 անգամ շատ են դեղին կակաչներից։ Յուրաքանչյուր գույնի քանի՞ կակաչ տնկեցին։
Լուծում
500×36/100=180
500-180=320
1 + 1,5 = 2,5
320 : 2,5 = 128
320 – 128 = 192
Պատ․՝ Կարմիր 180
Դեղին 128
Սպիտակ 192

Posted in Մաթեմատիկա 6.10

Դասարանական աշխատանք

1) Գտե՛ք այն x թիվը, որի համար ճիշտ է հավասարությունը․
0,2 : x = 0,7 : 0,105

x=0,03

6,8 : 0,5 = x : 0,3
x=,08

0,6/0,7 = x/3,5
x=3

11,7/6,3 = 14,3/x
x=7,7

2) Աղցանի պատրաստման համար օգտագործվեց 0,8 կգ միս, 0,35 կգ գազար, 0,55 կգ կարտոֆիլ, 0,65 կգ թթու վարունգ և 0,15 կգ ոլոռ։ Յուրաքանչյուրից քանի՞ տոկոս վերցրեցին աղցան պատրաստելու համար։
Լուծում՝
0,8 + 0,35 + 0,55 + 0,65 + 0,15
0,8 x 100/2,5
0,35 x 100/2,5
0,55 x 100/2,5
0,65 x 100/2,5
0,15 x 100/2,5
Պատ.` 32% միս, 14% գազար, 22% կարտոֆիլ, 26% թթու վարունգ և 6% ոլոռ։

3) Ըստ գծագրի տվյալների գտեք x-ի արժեքը։
ա)


x = +5

բ)

x = -6

գ)

x = 1

դ)

x = 4

4) Հաշվե՛ք արտահայտության արժեքը․
ա) 68,973 : 8,31 + 61,71 : ((18,61 — 17,93) ⋅ 1,5)=68,8

բ) 64,124 : 7,82 + 73,32 : ((22,34 — 21,69) ⋅ 1,6)=78,7

5) Դպրոցում սովորում են 700 աշակերտ։ Վեցերորդ դասարանում սովորում են աշակերտների 10%-ը նրանց 40%-ը տղա է։ Քանի՞ տղա և քանի՞ աղջիկ է սովորում վեցերորդ դասարանում։
Լուծում
700 x 10/100
70 x 40/100
70 – 28 = 42
Պատ.` 28 տղա, 42 աղջիկ։

6) Ուղղանկյան երկարությունը 35 սմ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 2/5 մասը։ Գտեք ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
Լուծում
35 ։ 5 x 2
S = 35 x 14
P = 2 x 35 + 2 x 14
Պատ.՝ 490սմ2, 98սմ

Posted in Մաթեմատիկա 6.10

Դասարանական աշխտանք

1) Երկու թվերից մեկը հավասար է 6,4։ Ինչի՞ է հավասար երկրորդ թիվը, եթե դրանց թվաբանական միջինը հավասար է 3,25:
Լուծում՝
3,25 × 2 – 6,4 = 0,1
Պատ.՝ 0,1

2) Տուփում կա 400 գրիչ։ Գրիչների 1%-ը կանաչ գույն են, 5%-ը՝ կարմիր։ Որքա՞ն կանաչ և որքա՞ն կարմիր գրիչ կար տուփի մեջ։
Լուծում՝
400 × 1 : 100 = 4
400 × 5 : 100 = 20
Պատ.՝ 4 կանաչ, 20 կարմիր։

3) Տակառում կար 450 լ ջուր։ Այգին ջրելու համար օգտագործեցին 60%-ը։ Քանի՞ լիտր ջուր մնաց տակառում։
Լուծում՝
100 – 60 = 40
450 × 40 : 100 = 180
Պատ.` 180լ

4) Մեկ օրվա ընթացքում այգուց հավաքեցին 2420 կգ սալոր, որի 5%-ը ուղարկեցին մանկապարտեզներ, իսկ մնացած մասը՝ պահածոյի գործարան։ Քանի՞ կիլոգրամ սալոր ուղարկեցին պահածոյի գործարան։
Լուծում՝
100 – 5 = 95
2420 × 95 : 100
Պատ.` 2299 կգ

5) Սենյակի մակերեսը 18մ2, որը կազմում է ամբողջ տան մակերեսի 40%-ը։ Որքա՞ն է տան մակերեսը։
Լուծում՝
18 × 100 : 40 = 45
Պատ.`45մ2

6) Չրի խառնուրդը կազմված է 130գ սալորաչրից, 270գ ծիրանաչրից և 300գ խնձորի չրից։ Քանի՞ տոկոս խնձորի չիր է պարունակում խառնուրդը։
Լուծում՝
130 + 270 + 300 = 700
300 : 700 × 100 = 300/7
Պատ.` 300/7

7) Հաշվե՛ք արտահայտության արժեքը․
ա) (7,3 ⋅ 1,5 — 7,31) : 2,8 + 0,7 = 2

բ) (27,93 — 4,2 ⋅ 5,6) : 2,1 — 0,1 = 2

Posted in Մաթեմատիկա 6.10

Տնային աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)  Գտե՛ք այն x թիվը, որի համար ճիշտ է հավասարությունը․

x ⋅ 3/5 = -4/15
x=-4/9

-2/3 ⋅ x = 4/7
x=-6/7

x : 1/2 = -1/4
x=-1/8

2/7 : x = -22/21
x=-3/11

2) Կրճատե՛ք կոտորակը․

= 1/8


= 2/5


= 2/21


=6/7


=2/7


=9/16

3) Հաշվե՛ք արտահայտության արժեքը․

-11/10


10/15

Posted in Մաթեմատիկա 6.10

Դասարանական աշխատանք

1) Գտե՛ք այն x թիվը, որի համար ճիշտ է հավասարությունը․
-6/8 + 1/8 = -5/8

1/7 + (-4/7) = -3/7

– 1/4 — 1/4 = -1/2

1/2 — 1/6 = 1/3

2/3 — 17/21 = -1/7

1/6 —11/18= -4/9

2) Կրճատե՛ք կոտորակը․


= 2254 / 1449


= 35/ 36


= – 9 / 25


= 9 / 52


= – 40 / 63

3) Հաշվե՛ք արտահայտության արժեքը․

5/3


– 1 / 36

Posted in Մայրենի 6.10

Գովք Հայաստանի

ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Հայրենիքիս
Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ
Ցորեն արտով ծփո՜ւն։

Կանչում ես ինձ լուսաբարբառ
Քո սիրազեղ կոչով,
Դեմքդ եմ տեսնում նոր ու պայծառ
Քո հնագեղ ոճով։

վառ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու, հավերժո՛ղ իմ Հայաստան,
Անուն քա՜ղցր ու վսեմ։