Posted in Մայրենի

Թեստային աշխատանք

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Զվարճ, իջավ, վերադարձել, քաղցր,
2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):
Դեպք-դիպված
Ուրախ-զվարթ
Վայրկյան-ակնթարթ
Զիլ-սուր

Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:
Օրինակ՝ ծառ-ծառեր
Կատու-կատուներ
Բույն-բույներ
Ծիծեռնակ-ծիծեռնակներ
Կերակուր-կերակուրներ

7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ծիծեռնակները բույն են շինում և ամեն գարուն վերադարնում են իրենց բները։ Մայր ծիծեռնակը իր բնում ձու է դնում և սպասում մինչև ճտերը դուրս գան։ Երբ որ ճտերը դուրս են գալիս ձվերից մայրը նրանց կերակուր է բերում։ Ծիծեռնակները շատ են ծղրտում:

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/ թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Երեխաները չկարողացան օգնել ճտին, որովհետև կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր, սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ, խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին, ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա, անգետի հետ փլավ մի կեր

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր։

Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին։

Անձրևն ինչ կանի քարին,խրատն ինչ կանի չարին։

Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի։

13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

Posted in Հայրենագիտություն

Լոռու մարզ

Տարածք՝ 3789 կմ²

Մարզկենտրոնը՝ Վանաձոր

Հարևան մարզեր՝ Շիրակ, Տավուշ, Կոտայք Արգածոտն

Բնակչությունը՝ 392․300 մարդ

Քաղաքներ՝ Սպիտակ, Ալավերդի, Ախթալա,Շամլուղ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան

Լեռներ՝ Թեժ/3101 մ/, Լալվար/2543մ/

Լեռնաշղթաներ՝ Վիրահայոց, Գուգարաց, Բազումի, Փամբակի

Տեսարժան վայրեր՝ Ախթալա, Բարձրաքաշ, Կուրթան, Հաղպատ, Հնեվանք, Հոռոմայր, Ջգրաշեն, Սանահին, Սրբանես, Քառասնից Մանկանց, Քոբայր, Օձուն, Լոռի Բերդ, Տորմակավանք, Մանստև, Սեդվի, Շնող, Դորբանդ, Դենդրոպարկ, Դսեղ

Գետեր՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ

Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Posted in Ռուսերեն

Три товарища

Витя потерял завтрак. На большой перемене все ребята завтракали, а Витя стоял в сторонке.

– Почему ты не ешь? – спросил его Коля.

– Завтрак потерял…

– Плохо, – сказал Коля, откусывая большой кусок белого хлеба. – До обеда далеко ещё!

– А ты где его потерял? – спросил Коля.

– Не знаю… – тихо сказал Витя и отвернулся.

– Ты, наверно, в кармане нёс, а надо в сумку класть, – сказал Коля.

А Володя ничего не спросил. Он подошёл к Вите, разломил пополам кусок хлеба с маслом и протянул товарищу:

– Бери, ешь.

На вопросы ответьте письменно.

Какими были Володя и Коля?
Володя был щедрым. А Коля был жадным.

Кто оказался настоящим другом?
Настоящим другом оказался Володя, потому-что он разломал хлеб с маслом пополам и отдал Вите.

С кем из мальчиков вам хотелось бы подружиться?
Мне хотелось бы подружиться с Володей.

Как бы вы поступили в такой ситуации?
Я бы поступила как ностаяащий друг. Я дала бы одну часть еды Вите.

Posted in Անգլերեն

HomeWork

1.Ես միշտ կարդում եմ իմ սիրելի գրքերը:
I always read my favorite books.

2.Արամը խելացի տղա է:
Aram is a clever boy.

3.Իմ եղբայրը կերակրում է իր շանը հիմա:
My brother is feeding his dog now.

4.Ես հաճախ գնում եմ կենդանիների խանութ և գնում եմ ուտելիք իմ կատվի համար:
I often go to the pet shop and buy food for my cat.

5.Ի՞նչ ես անում հիմա: Ես խնամում եմ իմ փոքր քույրիկին: Նա 2 տարեկան է:
What are you doing now. I look after my little sister. She is 2.

6.Ամռանը մենք գնում ենք գյուղ(village) և երբեմն լողում ենք լճում:
In summer we go to village and usually swim in the lake.

She eats meat every day.
The baby is sleeping at that moment.
I go to bed at 10:00 pm.
Dad is watching TV now.

Mother always washes the dishes.
Jane is reading a book at the moment.
She is running very quickly. Look!
I do my homework every day.

Posted in Մայրենի

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը:

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը: