Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ առաջդրանքներ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

 

1.Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շղարշ-Թափանցիկ ցանցկեն նուրբ գործվածք

Խաշամ-Աշնանը ծառերից թափված տերևներ

Մշուշ-Մառախուղ

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

Գեղեցիկ հարսիկը սպիտակ շղարշից քող էր կրել։

Գույնզգույն խաշամները կարոտել էին իրենց ծառերին։

Ձմռանը մարդու ձեռքերը սառչում են։

Փոքրիկ սպիտակ ամպը վայելում էր արևի ջերմությունը։

Որսորդական շունը լեզուն դուրս էր գցել։

Զինվորական թնդանոթը որոտալու հետևանքով թշնամու բանակը  հետ քաշվեց։

Մի ամբողջ ընտանի կենդանիների խումբ ցրտից կծկվել էր։

 

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

<<Ձմռան սկիզբ>>

4.   Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները.

Մշուշների շղարշի տակ…

Ես հասկանում եմ, որ մառախուղ է իջել և այն նման է փափուկ և ճերմակ ամպի:

Ամպը լեզուն կուլ է տվել…

Ես հասկանում եմ, որ ամպը չի հասցնում խոսել, որովհետև քամին նրան տարուբեր է անում:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել…

Իսկ ես այս տողից հասկանում եմ, որ արդեն այնքան ցուրտ է, որ ուզում է ձմեռը գալ:

5.Կարդալիս՝

ի՞նչ գույներ ես տեսնում,

ի՞նչ ձայներ ես լսում

Ես այս բանաստեղծությունը կարդալիս տեսնում եմ արծաթագույն քամու, դեղին, ոսկեգույն և կարմիր տերևների ու սև-սպիտակ ամպերի գույները: Լսում եմ քամու սուլոցը և գույզգույն տերևների խշխշոցը:

Posted in Հայաստան

Ավստրալիա

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից

Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու: