Posted in Ես և շրջակա աշխարհը

Ականջների գանգատը

Մի անգամ ականջները իրար հետ զրուցելիս ինչ որ աղմուկի ձայներ լսեցին: Ականջները ասացին.

– Ո՞վ է այդպես բարձր խոսում ու աղմկում, – հարցրեցին ականջները:

Հարցին պատասխանող չկար…

Ու ականջները շարունակում են զրուցել:

Այս անգամ ինչ որ կատվի ու շան ձայներ են լսում: Ու նորից հարցնում են՝

–  Ո՞վ է այդպես աղմկում:

Դարձյալ հարցին պատասխանող չկար…

Քիչ անց լսվում են այլ կենդանիների՝ փղի, կապիկի, վագրի, առյուծի ձայներ: Ականջները բարկանում են, որովհետև չեն հասկանում ինչ է կատարվում: Վերջապես լսվում են կրկեսի քայլերգի հնչյունները ու նրանք վերջապես գլխի են ընկնում, որ հայտնվել են կրկեսում:

Author:

Ողջու՜յն: Ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում: Ունեմ շատ ընկերներ: Ես շատ եմ սիրում իմ ուսուցիչներին, սիրում եմ բոլոր առարկաները: Նաև շատ եմ սիրում սպորտով զբաղվել, շատ ճամփորդել, խաղալ նաև երգեր լսել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *