Posted in Մայրենի

Գանձերի Կղզին

ԾԵՐ ԾՈՎԱՀԵՆԸ Գլուխ I։ Ծեր ծովային գայլը «Ծովակալ Բենբոու» պանդոկում Ազնվական կալվածատեր Տրելոնին, Բժիշկ Լիվսին և ուրիշ ջենտլմեններ խնդրել են ինձ գրել այն բոլորը, ինչ որ գիտեմ Գանձերի Կղզու մասին։ Նրանք ցանկանում են, որ ես պատմեմ ողջ պատմությունն սկզբից մինչև վերջ, չթաքցնելով ոչ մի մանրամասնություն, բացի կղզու աշխարհագրական դիրքից։ Մատնանշել, թե որտեղ է գտնվում այդ կղզին, ներկայումս դեռ անկարելի է, որովհետև կան գանձեր, որ մենք այնտեղից դեռ չենք դուրս բերել։ Եվ ահա ներկա 17… թվին ես գրիչ եմ վերցնում և մտքով վերադառնում դեպի այն ժամանակը։ երբ հայրս «Ծովակալ Բենբոու» անունով պանդոկ ուներ և այդ պանդոկում բնակվեց մի ծեր արևակեզ ծովային, երեսին՝ սրի սպի։ Ես հիշում եմ, կարծես այդ երեկ էր, թե ինչպես նա ծանր քայլերով հասավ մեր դռանը, իսկ նրա սնդուկը բերում էին ձեռնասայլով։ Դա մի բարձրահասակ, ուժեղ, ծանրամարմին, մութ շագանակագույն դեմքով տղամարդ էր։ Կուպրոտ ծամիկը կախ էր ընկած նրա յուղոտ կապույտ բաճկոնի օձիքի վրա։ Ձեռները խորդուբորդ էին, վրան՝ ինչ-որ կտրվածքներ և քերծվածքներ, եղունգները սև, կոտրտված, իսկ դեմքի սպին կեղտոտ, բոսորասպիտակագույն։ Հիշում եմ, ինչպես անծանոթը շվշվացնելով նայեց մեր ծովախորշը և հանկարծ բարձր ձայնով երգեց մի հին նավաստիական երգ, որը հետո այնքան հաճախ երգում էր. Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա, Յո-խո-խո և մի շիշ ռոմ։ Նրա ձայնը ծերունու ձայնի նման էր, խռպոտ, վնգվնգան, ինչպես նավի խարիսխի ճռնչացող լծակները։ Նրա ձեռնափայտն էլ երկաթե լծակի նման էր։ Այդ ձեռնափայտով նա խփեց մեր դռանը, և երբ հայրս դուրս եկավ ու կանգնեց շեմքին, նա կոպիտ կերպով մի բաժակ ռոմ պահանջեց։ Continue reading “Գանձերի Կղզին”