Posted in Մայրենի

Մկների Ժողովը

Մկների ժողովը                                                 Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
– Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.

-Ալո, դո’ւ:
– Ալո՞ն տանի:
– Բալո, դո’ւ:
– Բալո՞ն կախե:
– Չալո, դո’ւ:
– Չալոն կա’ղ է:
– Մստո, դո’ւ:
– Մստոն կարճ է:
– Փոստո, դո’ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո’ւ:
– Ես տկար եմ
– Չամբո, դո’ւ:
– Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
– Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

Գազար, սալոր, օդաչու, պապիկ, կենդանի, պայուսակ տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, կապիկ, երեխա, կենդանի, գնդակ, մոխիր, արձան,

 

Տրված բառերը դարձրու հոգնակի:

Տուն, շուն, մարդ, քար, աղջիկ, դուռ, երեխա, կենդանի, գնդակ, մատ։

Տներ, շներ, մարդիկ, քարեր, աղջիկներ, դռներ, երեխաներ, կենդանիներ, գնդակներ, մատներ։

 

 

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:

Ինչպիսի՞                                     Ի՞նչը                                 Ի՞նչ է անում
Փոքրիկ                                      փիսիկը                               մլավում է։

Ո՞վ                                        Ի՞նչ է անում                            Որտե՞ղ
Երեխան                                    խաղում է                                 բակում։

Ինչերը՞                                Ի՞նչ են անում                         Որտե՞ղ
Ձկնիկները                                 լողում են                         օվկիանոսում։

Ովքե՞ր                                   Ի՞նչ են անում                          Որտե՞ղ
Լողորդները                                   լողում են                        լողավազանում

Փորձիր հակիրճ պատմելով առակը:

Կատուն հաճախ մկներին ուտում էր։ Մի օր մկները որոշեցին, որ կատվի վզին մի զանգ կախեն, որ երբ կատուն գա իրենց մոտ, զանգի ձայնը լսեն ու անմիջապես փախչեն, որ կատոնւ իրենց չբռնի։ Հետո մկները քննարկում էին թե՝ ո՞վ պետք է կատվի վզին զանգ կախի։

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն  ի՞նչ են որոշել անել:

Կատու դու գիտե՞ս, որ մկները քո վզին ուզում եմ զանգ կախեն։

 

 

 

Author:

Ողջու՜յն: Ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում: Ունեմ շատ ընկերներ: Ես շատ եմ սիրում իմ ուսուցիչներին, սիրում եմ բոլոր առարկաները: Նաև շատ եմ սիրում սպորտով զբաղվել, շատ ճամփորդել, խաղալ նաև երգեր լսել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *