1.Մարիամը նկարում է գույնզգույն գնդակներ հետևյալ հերթականությամբ՝ կարմիր, կանաչ, կապույտ և դեղին, այդպես շարունակ: Ի՞նչ գույնի է 21-րդ գնդակը։
Կարմիր
2.Անին, Վարդանը, Արան և Լիլիթը միասին կերան 16 ծիրան։ Անին ու Լիլիթը կերան հավասար քանակությամբ ծիրան։ Արան կերավ ամենշատը՝ 5 ծիրան, իսկ Վարդանը՝ ամենաքիչը։ Քանի՞ ծիրան կերավ Վարդանը։
3
- Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների տեղերը փոխելիս թիվը չի փոխվում։
11, 22, 33, 44, 55, 66, 77, 88, 99
- Պապիկի տան ցանկապատը կազմված է 24 տախտակներից։ Պապիկը յուրաքանչյուր տախտակ ներկում է հետևյալ հերթականությամբ՝ կանաչ, կապույտ, դեղին, այդպես շարունակ։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ տախտակ եղավ։
8
- Արսենը, Արտակը և Կարենը ապրում են շենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հարկերում: Ո՞վ է ապրում չորրորդ հարկում, եթե Արտակը 3-րդ հարկում չի ապրում,իսկ Արսենը չի ապրում 3-րդ և 4-րդ հարկերում։
Արտակը
- Սանդուխքը 15 աստիճան ունի։ Ո՞ր աստիճանին կանգնի Նարեկը, որ գտնվի մեջտեղում։
8
- Աննան ունի երկու տուփ։ Նա երկրորդ տուփից առաջինի մեջ գցեց 4 գնդիկ։ Առաջին տուփում 12 գնդիկ եղավ, իսկ երկրորդում՝ 6 գնդիկ։ Քանի՞ գնդիկ կար սկզբում ամեն տուփում։
1-8
2-10
- Լողի մրցույթին մասնակցեց երեք խումբ, յուրաքանչյուր խմբից 6 մասնակից։ Մասնակիցներից 5-ը մրցանակ ստացան։ Քանի՞սը մրցանակ չստացան։
13
- Ծաղկատունկի ընթացքում սովորողները մի գծով տնկեցին վարդի թփեր իրարից 40սմ հեռավոՔրության վրա։ Առաջին տունկից վերջին տունկի հեռավորությունը եղավ 200սմ։ Քանի՞ վարդի թուփ տնկեցին։
6
- Նարեն 2, 3, 4, 5 թվանշաններով կազմեց երկու երկնիշ թիվ այնպես, որ դրանց գումարը եղավ հնարավոր ամենամեծը։ Գտիր Նարեի գտած գումարը, եթե նշված բոլոր թվանշանները օգտագործել է։
95