1. Բադերն ու բադիկները միասին 16-ն են։ Բադերը 3 անգամ քիչ են բադիկներից։ Քանի՞ Բադիկ կա։
Պատ.՝ 12
2. 24 մետր քաթանը պետք է բաժանել երկու մասի այնպես, որ մի կտորը մյուսից 12 մետրով երկար լինի։ Քանի՞ Մետր երկարություն կունենա յուրաքանչյուր կտորը։
Պատ.՝ առաջին կտորը 6 մետր է, իսկ երկրորդը՝ 18 մետր։
3. 16 մետր երկարություն ունեցող թելը պետք է երկու մասի բաժանել այնպես, որ մեկը մյուսից 1 մետրով երկար լինի։ Քանի՞ մետր կլինի յուրաքանչյուր մասը։
Պատ.՝ առաջին մասը 7.5 մետր է, իսկ երկրորդը՝ 8.5 մետր։
4. Դպրոց բերեցին ընդհանուր քանակով 690 սեղան ու աթոռ։ Աթոռները 230-ով սեղաններից շատ էին։ Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ բերեցին դպրոց։
Պատ.՝ դպրոց բերեցին 230 սեղան և 460 աթոռ։
5. Դահուկավազքի մրցումներին մասնակցում էին 53 մարզիկ։ Աղջիկները 17-ով քիչ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էին մասնակցում մրցումներին։
Պատ.՝ մրցումներին մասնակցում էին 35 տղա և 18 աղջիկ։
6. Երկու հոգի 15․000 դրամը պետք է բաժանեին այնպես, որ մեկին մյուսից 4 անգամ շատ հասներ։ Քանի՞ դրամ կհասնի յուրաքանչյուրին։
Պատ.՝ առաջին անձը կստանա 3,000 դրամ, իսկ երկրորդը՝ 12,000 դրամ։
7. Կոնֆետի համար վճարել են 3 անգամ ավելի կամ 600 դրամով ավելի, քան թխվածքի համար։ Որքա՞ն են վճարել թխվածքի համար։
Պատ.՝ թխվածքի համար վճարել են 300 դրամ։
8. Տետրերի համար վճարել են 4 անգամ ավելի կամ 720 դրամով ավելի, քան քաննոների համար։ Որքա՞ն են վճարել քանոնների համար։
Պատ.՝ քանոնների համար վճարել են 240 դրամ։
9. Հայրը 8 անգամ մեծ է աղջկանից, իսկ աղջիկը 28 տարով փոքր է հորից։ Քանի՞ տարեկան է հայրը։
Պատ.՝ հայրը 32 տարեկան է։
10. Մայրը 6 անգամ մեծ է որդուց, իսկ որդին 25 տարով փոքր է մորից։ Քանի՞ տարեկան է մայրը։
Պատ.՝ մայրը 30 տարեկան է։