Posted in Քիմիա 7

Ինքնաստուգում

1․Ինքնաստուգման հարցեր․

1. Ո՞ր տարրերն են կոչվում
ա) մետաղական
Ոսկին, մագնեզիումը, տիտանը, երկաթը, արծաթը:
բ) ոչ մետաղական:
Նեոնը, ֆտորը, ածխածինը, ֆոսֆորը, թթվածինը:

2. Ինչպե՞ս են փոխվում տարրերի հատկությունները:
ա) խմբերում
Ուժեղությամբ
բ) պարբերություններում
Կարևորությամբ

2. Համեմատի՛ր և հիմնավորի՛ր
Ա) Նատրիում՝ կարգաթիվը՝ 11, խտությունը՝ 22.9(23)
Բ) Կալիում՝ կարգաթիվը՝ 19, խտությունը՝ 39.09

3. Տրված եռյակներում ներկայացված տարրերը դասավորի՛ր ըստ ոչ
զբաղեցրած դիրքի:
Մետաղական հատկությունների աճի.
ա) ազոտ, թթվածին, ածխածին.
ածխածին, ազոտ, թթվածին
բ) քլոր, ֆոսֆոր, ծծումբ.
ֆոսֆոր, ծծումբ, քլոր
գ) բրոմ, քլոր, ֆտոր.
բրոմ, քլոր, ֆտոր
դ) սելեն, թթվածին, ծծումբ.
սելեն < ծծումբ < թթվածին

4. ՊՀ-ից օգտվելով՝ ներկայացրո՛ւ 5-ական մետաղական և ոչ մետաղական տարրերի նշաններ:

5. Ո՞ր բանաձևով է որոշվում տարրի իրական զանգվածը.

6. Հաշվի՛ր պարբերական համակարգի 17–րդ տարրի ատոմի զանգվածային թիվը, եթե ատոմում նեյտրոնների թիվը երեքով մեծ է էլեկտրոնների թվից:

7. Առօրյայից գիտես՝ նյութը որով պայմանավորված է լողավազանների սուր հոտը, և նյութը, որն օգտագործվում է որպես սննդային հավելում, պարունակում է նույն տարրի ատոմը: Ո՞րն է այդ տարրի Ar-ը:

Posted in Հանրահաշիվ 7

Թեստային աշխատանք

1) Ճիշտ է արդյո՞ք այս բանաձևը`(d − l)2 = d2 − dl + l2
ա) Ոչ
բ) Այո
2) Հավասարության մեջ ի՞նչ թիվ պետք է լինի բազմակետերի փոխարեն՝
(7y − 5)(7y +5) = 49y2 − 25
3) Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:
Աստիճան բարձրացնելիս՝ (b+3)2 ստացվում է՝
ա) b2−6b+9
բ) b2+6b+9
գ) 9+3+b+b2
դ) 9+b2
4) 0.49−p2 քառակուսիների տարբերությունը ներկայացրու արտադրյալի տեսքով:  
Ընտրի՛ր ճիշտ պատասխանը:
ա) (p+0.7)
բ) (p−0.7)
գ) բերվածներից ոչ մեկին
դ) (0.7−p)
5) Բարձրացրու քառակուսի՝ (x−30)2
Պատասխաններից որո՞նք են սխալ:
ա) x2 − 60x + 900
բ) x2 − 900
գ) 900 − 60x + x2
դ) x2 + 900
ե) x2 + 60x + 900
6) Երկու թվերի գումարի և տարբերության արտադրյալը հավասար է (c − v) ⋅ (c + v)=
Շարունակիր պնդումը (ընտրիր ճիշտ պատասխանը):
ա) երկու թվերի գումարի քառակուսուն:
բ) առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին:
գ) առաջին թվի քառակուսուն գումարած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին:
դ) երկու թվերի տարբերության քառակուսուն:
ե) այդ թվերի քառակուսիների տարբերությանը:
7) Կատարիր բազմապատկումը՝ (1/7c − 4/13d) ⋅ (1/7c + 4/13d)
Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) 1/49c2−16/169d2
բ) 1/49c2−8/91cd+16/169d2
գ) 1/49c2−2⋅1/7c⋅4/13d+16/169d2
դ) 1/49c2+8/91cd+16/169d2
ե) 1/49c2+2⋅1/7c⋅4/13d+16/169d2
8) a10−b10 քառակուսիների տարբերությունը ներկայացրու արտադրյալի տեսքով:
Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) (a5 − b5) ⋅ (a5 + b5)
բ) a10 + 2a5b5 + b10
գ) a10 − 2a5b5 + b10
դ) (a10 − b10) ⋅ (a10 + b10)
9) Կատարիր բազմապատկումը՝ (2a5 − 7b2)⋅(2a5 + 7b2)
Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) 4a7 − 49b2
բ) 4a10−28a5b2+49b4
գ) 2a10−7b4
դ) 4a10−28a5b2−49b4
ե) 4a10 − 49b4
զ) 4a10+28a5b2+49b4
10) Գտիր (5x − 9y) ⋅ (5x + 9y) − 25×2 արտահայտության արժեքը, եթե  x = 2 և y = 0.01:
(52 − 90.01) ⋅ (52 + 90.01) − 2522
Posted in Անգլերեն 7

What do I want to become in the future

In future, I would like to be a makeup artist, because I love drawing, I love imagining some designs, then make them real: I also love using some lipsticks, highlighters on me, and it’s interesting for me. I would like to make people more beautiful, being make up artist. I like to custom faces with different types of makeup. That’s interesting for me. Now I’m training on my toy doll, and I think in future my final results will be much better than now.

Posted in Երկրաչափություն 7

Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները

1) AB և CD ուղիղները հատվել են MN ուղղով։ Նշեք․
ա) խաչադիր անկյունների երկու զույգ
<AKP և < KPD
բ) համապատասխան անկյունների երկու զույգ
<BKB և <CBK
գ) միակողմանի անկյունների երկու զույգ
<KBD և <MKB
2) Տրված է a||b: Գտեք <2-ը։
<MKA և AKP
52 + 6 = 18
180 – 58 = 122
3) Տրված է a||b, <2-ը երկու անգամ փոքր է <1-ից։ Գտեք <2-ը։
<CMN և <AKP
1 x 2 = 2
2 x 2 = 4
4 + 2 = 6
180 – 6 = 174
4) Երկու զուգահեռ ուղիղ հատողով հատելիս միակողմանի անկյունների տարբերությունը 20o է։ Գտեք այդ անկյունները։
<DKP և <BKB
180 – 20 = 160
160 : 2 = 80
80 + 20 = 100

 

Posted in Քիմիա 7

Քիմիա


1. Լուսասինթեզի արդյունքում ստացվող գազային նյութին համանուն քիմիական տարրի հայերեն անվանումը:
2. Քիմիական տարրերի ՊՀ-ն ստեղծողի ազգանունը։
3. ՊՀ-ում տարրի կարգաթիվը որոշող ներատոմային մասնիկների անվանումը՝ եզակի թվով:
4. Ամենափոքր բացասական լիցք ունեցող տարրական մասնիկը:
5. Մագնեզիում, նատրիում, ալյումին եռյակում առավել ուժեղ մետաղը:
6. Ատոմի մոլորակային մոդելի հեղինակի ազգանունը:
7. Պրոտոնի զանգվածին հավասար զանգված ունեցող ներատոմային մասնիկ:
8. Ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասին համապատասխանող հապավման վերջին բառը:
9. 10–րդ դարի հայոց թագավոր Աշոտ Բ……
10. Միջուկում մեկ պրոտոն պարունակող տարրի անկայուն իզոտոպի անվանումը:
11. ՊՀ ամենաստորին, չհամարակալված «նկուղային հարկում ապրող» տարրերի ընդհանրական անվանումը:
12. Թանկարժեք բնական քարին (ադամանդ, շողակն) համապատասխանող քիմիական տարրի նշանի արտասանությունը:
13. «Երևան» կինոընկերության արտադրության «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում Արուսի հայտնի «ոսկի՜ ա, ոսկի՜» բացականչությանը համապատասխան տարրի խմբի համարը` հայերեն տառերով:

Posted in Հայոց լեզու / մայրենի 7

Գործնական քերականություն

1․ Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Ոսկի, մարգարիտ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

2․ Դպրոցական, ավագ, դավաճան, հերոս, խավար, հսկա, զինվորական, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական:

3․ Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Գեղեցիկ, համեստ, դաժան, հին, բարի, չար, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, լավ, փոքր, խոշոր:

4․ Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Մեծ – ավելի մեծ, մեծագույն, ամենամեծ, ամենից մեծ
Երկար – ավելի երկար
Հին – ավելի հին
Ազնիվ – ավելի ազնիվ
Չքնաղ – ավելի չքնաղ
Կարճ – ավելի կարճ
Քաջ – ավելի քաջ
Խիստ – ավելի խիստ
Ուժեղ – ավելի ուժեղ
Խելոք – ավելի խելոք
Թույլ – ավելի թույլ

5․ Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Բազմագույն, խորագույն, ամենախոշոր, թանաքագույն, ամենահզոր, փոքրագույն, միագույն, ամենալավ, մշուշագույն,  կարևորագույն, հզորագույն, անգույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, հողագույն, դժվարագույն:

6․ Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, ցանկալի, դժբախտ, դարավոր, հարգելի, աշնանային, գունեղ, տձև, անհամբեր, գարնանային, մթին, նեղացկոտ, կրակե, լռին, հոտավետ, բրդոտ, երկարավուն, վճարովի, խոսուն, բրոնզյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժգոհ, մայրենի, փայլուն, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

7․ Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Փայտե դարպաս, բրդյա վերարկու, արծաթե գոտի, ծովային բույսեր, մայրական սեր, դպրոցական պայուսակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, երկաթե սյուն, հերոսական արարք, ջրային կենդանի։

Posted in Հանրահաշիվ 7

Տնային աշխատանք

Լրացուցիչ աշխատանք․
1) Արտահայտությունը ներկայացրեք քառակուսու տեսքով․
ա) 49 = 72
բ) a6 = (a3)2
գ) 4×2 y6 = (2xy3)2
դ) 25m2n6 = (5mn3)2
2) Արտահայտությունը ներկայացրեք բազմանդամի տեսքով․
ա) (a — b)(a + b) = a2 – b2
բ) (c + d)(d — c) = d2 – c2
գ) (y — x)(x + y) = y2 – x2
դ) (a — 3)(3 + a) = a2 – 92
3) Օգտագործելով քառակուսիների տարբերության բանաձևը՝ պարզեցրեք արտահայտությունը։ Սկզբում արտահայտությունը ներկայացրեք քառակուսիների տարբերության տեսքով, այնուհետև պարզեցրեք աստիճանի գրառումը։
ա) (p — 7q)(7q + p) = p2 – 49q
բ) (2a — 3b)(2a + 3b) =4a – 9b
գ) (5x + 4y)(4y — 5x) = 16y2 – 25×2
դ) (4p — 1)(1 + 4p) = 16p2-1
ե) (5m + 8n)(8n — 5m) = 64n2 – 25m2
Posted in Հանրահաշիվ 7

Քառակուսիների տարբերությունը

Քառակուսիների տարբերության բանաձևը՝ a2−b2 = (a−b)(a+b)
Երկու թվերի քառակուսիների տարբերությունը հավասար է այդ թվերի գումարի և տարբերության արտադրյալին:
(a−b)⋅(a+b)=a⋅a+a⋅b−b⋅a−b⋅b=a2+ab−ab−b2=a2−b2
Օրինակ․
Բանաձևի օգնությամբ՝
(x−3)(x+3)=x2−32=x2−9
(4x−y)(4x+y)=(4x)2−y2=16×2−y2
Առաջադրանքներ․
1) Արտահայտությունը ներկայացրեք քառակուսու տեսքով․
ա) 121 = 112 = 11×11
բ) x4 = (x2)2
գ) 1/4p2 = (1/2)2
դ) 0,25×4 – (o.5×2)2
ե) 9/4x4q2 = (3/2x2q)2
2)Արտահայտությունը ներկայացրեք բազմանդամի տեսքով․
ա) (p + q)(p — q) = p2 – q2
բ) (2 — b)(b + 2) = 4-b2
գ) (m + 1)(m — 1) = m2-1
դ) (7 — n)(7 + n) = 49-n2
3) Օգտագործելով քառակուսիների տարբերության բանաձևը՝ պարզեցրեք արտահայտությունը։ Սկզբում արտահայտությունը ներկայացրեք քառակուսիների տարբերության տեսքով, այնուհետև պարզեցրեք աստիճանի գրառումը։
Օրինակ՝
(3a — 2b)(3a + 2b) = (3a)2 — (2b)2 = 9a2 — 4b2
ա) (x + 2y)(x — 2y) = x2-4y2
բ) (2a + b)(2a — b) = 4a2-b2
գ) (3m — n)(3m + n) = 9m2-n2
դ) (4y — 7x)(7x + 4y) = 16×2-49×2
ե) (11a — 13b)(11a + 13b) = 121a2 – 169b2
Posted in Գրականություն 7

Շառլ Ազնավուր. Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել  ֆրանսիացի մեծ խոհարարների շարքերը, ինչը բավական չափազանցված է:

Խոհարարությունը միշտ էլ եղել է իմ կիրքը, եթե հիշենք այն գազօջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են: Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեղ բան պատրաստելու համար: Բայց այս տարի բոլորը մեկնել են, ոմանք դեպի արևաշող կղզիներ, ոմանք էլ՝ ձյունառատ լանջեր՝ երիտասարդությունը հիշելու: Իսկ ես չեմ սիրում փոխել իրերի սովորական դրվածքը և հրաժարվել իմ փոքրիկ խենթություններից, այդ պատճառով էլ որոշեցի մնալ տանը իմ շան և մենակությանս հետ: Եվ այդ ժամանակ ես մտածեցի իմ տուն հրավիրել Սուրբ Գրվածքի  աստվածներին: Ի վերջո՝ ռիսկը ազնիվ գործ է: Վաղ առավոտյան գնացի եկեղեցի: «Այս տարի չեմ գնա կեսգիշերվա պատարագին, այլ կհրավիրեմ մեծարգո հյուրերին»՝ մտածեցի ես: Ես աղոթեցի ոչ սովորականի պես, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ՝ հիշատակելով Եհովային, Հիսուսին (Աստծո որդուն քրիստոնյաների և հենց Աստծո համար) և Ալլահին: Ծնկաչոք խնդրում էի բարձրյալներին բարեհաճ լինել իմ նկատմամբ այս յուրահատուկ օրը, երբ հոգնած տարին պատրաստվում է իր պարտականությունները զիջել ավելի երիտասարդ, ավելի եռանդուն և հույսերով լի տարվան:

Խանութներով անցնելուց և անհարժեշտ մթերքը գնելուց հետո ես արդեն գազօջախիս մոտ էի:

Ճաշացանկը չպետք է ոչ ոքի նեղացներ: Հետևաբար չէր լինի ոչ խոզի միս, ոչ էլ ալկոհոլ, բայցևայնպես կարելի է մի քանի շիշ գինի դնել իմ սեփական մառանից: Բարեբախտաբար տարվա վերջին օրը ուրբաթ էր և ես որոշեցի ձկնային հյուրասիրություն պատրաստել: Ես համոզված էի, որ այդ դեպքում բոլոր աստվածները գոհ կլինեին: Մսի միակ կտորը բաժին էր հասնելու իմ հավտարիմ ընկերոջը՝ շանս, ով նույնպես պետք է նշեր այդ տոնական օրը:

Մեծ բուխարու մեջ ուրախ վառվում էր բուրավետ փայտե կրակը, դրանից ոչ հեռու կանգնած էր գեղեցիկ եղևնին, որը ես կտրել էի անտառում: Ես և կինս սովորություն ունեինք եղևնին հավաքելու միայն տարվա ավարտի տոներից հետո, այդ պատճառով եղևնին դեռ կանգնած էր իր տեղում՝ անծանոթ մնալով էլէկտրականությանը: Եղևնու շուրջբոլորը ես շարեցի տարբեր չափերի և գույների մոմեր: Կրակների արտացոլանքները պար էին բռնել պատերի վրա. կարծես թատերական ներկայացում լիներ: Այդ ամենից սենյակն ավելի տաք ու հարմարավետ էր թվում:

Երբ վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ես թեքեցի իմ բազկաթոռը դեպի մուտքի դուռը և նստեցի, Ֆիդելիոն՝ իմ շունը, նստեց ոտքերիս մոտ: Ես չէի համբերում, թե երբ կտեսնեմ իմ աստվածային հյուրերին:

Ժամանակը գնում էր: Գնալով իմ ոգևորությունը մեծանում էր՝ արդյոք նրանք կգան: Տասներկուսից տասնհինգ պակաս է, երեք է պակաս, երկու, մեկ… Իմ հին նորմանդական ժամացույցը հերթով խփեց բոլոր տասներկու զարկերը: Վերջին զարկի հետ դուռը բացվեց և հայտնվեց մի մարդ, նա երիտասարդ չէր, բայց բավական առույգ էր երևում: Երկար մազերը փռված էին նրա ուսերին, գրեթե խառնվելով նրա խնամված ճերմակ մորուսին: Եկեք չվախենանք բառերից, որովհետև այս ամենի հետ միասին նրա տեսքը իսկապես աստվածային էր: Թեև ես զարմացա, նրա գլխի շուրջ լուսապսակ չտեսնլով: Մի տարօրինակ բան ևս եղավ՝ Ֆիդելիոն, ով, ինչպես և հարկն է իսկական շանը, անծանոթներին բարեհամբույր դիմավորելու սովորություն չունի, բայց այս անգամ, նա տեղից չշարժվեց, այլ մնաց ոտքերիս մոտ պառկած: Նա նույնիսկ մի աչքը չբացեց, որպեսզի մեր տուն այցելած անծանոթին տեսնի:

Անկեղծ ասաց՝ ես չգիտեի, թե ում, ավելի ճիշտ՝ որ աստծո հետ եմ հանդիպել: Ես ուզում էի ծնկի գալ նրա առաջ և հարգալից համբուրել նրա ձեռքը որպես ողջույն, նա կանգնեցրեց ինձ:

-Մտեք իմ դրության մեջ,- դողացող ձայնով ասացի ես,- ամեն օր չէ, որ իմ տուն եմ հրավիրում աստվածներին, թեև Դուք դեռ առաջինն եք:

-Մենք, առաջինն ու միակն ենք,- ասաց նա հանդարտ և խիստ:

 

Ես չկարողացա թաքցնել զարմանքս:

— Չեմ հասկանում,թե ինչու,-շարունակեց նա,-բայց դուք, երկրի բնակիչներդ, բազմացրել եք ինձ:Երբ ես քարոզում էի՝ «աճեք ևբազմացեք» , նկատի ունեի ձեզ, ոչ թե ինձ: Եվ ահա, ես ամենաքիչը ունեմ երեք անուն, որոնց պետք է արձագանքեմ: Ալահ, Յահվե և Աստված: ԵՍ էլ չեմ խոսում Բուդդայի, ով ընդամենը ձեզ նման մահկանացու էր, և մյուս անունների մասին, որոնցով կոչում են ինձ տասնյակ աղանդներ: Այդ աղանդները իրենց կրոն են անվանում և իմ անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն իրենց առևտուրը: Ամեն դեպքում, դա ինձ չի անհանգստացնում, քանի դեռ այս բոլոր կրոնները միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Ինչ անունով էլ դիմեն ինձ, այդ, այսպես կոչված մարգարեները, ինչպես էլ որ օգտագործեն իմ խոսքերը, ես դեմ չեմ: Ես միայն ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, իսկ դուք բոլորդ իմ երեխաներն եք:

Այս ամենը լսելուց հետո ես առաջարկեցի Արարչին մոտենալ սեղանին, բայց ցավոք, նա մերժեց իմ առաջարկը:

-Ես գիտեմ քո խոհարարական տաղանդի մասին,-ասաց նա,- դու հրաշալի սեղան ես պատրաստել՝ համեղ ուստեստներով, բայց այս ամենը իմ և քո համար շատ առատ է: Այստեղ ընդամենը հինգ ափսե է, բայց ուտելիքը կբավականացնի ամենաքիչը քսան քաղցած մարդ կերակրելու համար, ովքեր շատ վաղուց հնարավորություն չեն ունեցել կուշտ ուտելու: Բաց արա քո դուռը, ներս թող կյանքից հիասթափված, անտուն մնացած և դժբախտ մի քանի հոգիներ, նրանց, ովքեր զրկված են եղել հաջողության այն ուղուց, որից օգտվել են ամենահաջողակները: Դրանից հետո, դու ոչ միայն քեզ միայնակ չես զգա, այլև կհասկանաս, որ դարձել ես բոլորովին այլ մարդ:

Ես ուզում էի որևէ բան պատասխանել, բայց Աստվածն, Ալահը, Յահվեն անվանեք նրան, ինչպես ուզում եք, ասես մի հրաշքով անհետացավ: Իմ զարմանքն այնքան մեծ էր, որ ինձ թվաց, թե այսքան ժամանակ քնած էի: Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպես վարվել: Ֆիդելիոն այդպես էլ տեղից չշարժվեց: Ես կամաց-կամաց ուշքի եկա, հայացքս ընկավ տաք վերարկուիս և գլխարկիս վրա: Ամանորյա սառնամանիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաները վրաս գցելուց հետո ես արագ դուրս եկա տանից: Եկեղեցու մոտ կանայք, երեխաներ և ծերունիներ էին կանգնած, ովքեր ամաչելով պարզում էին անցնողներին իրենց ձեռքերը: Քիչ հեռու տղամարդիկ և կանայք տեղավորվել էին թղթե ինքնաշեն կացարաններում: Ամենուրեք աղքատություն ու քաղցր էր, այն ժամանակ, երբ իմ տան սեղանը լի էր համեղ ուտեստներով, որոնք վաղը կհայտնվեին աղբանոցում՝ հյուրերի բացակայության պատճառով: Վերջապես ես համարձակվեցի հրավիրել այդ թշվառ մարդկանց իմ տուն՝ տաքանալու և քաղցը հագեցնելու:

Սկզբում իմ առաջարկը նրանց կասկածելի թվաց, բայց հետո նրանցից մեկը ասաց.

-Սրա երգը շատ քաղցր է, երևի խաբում է, կամ էլ չի խաբում, ամեն դեպքում կորցնելու բան չունենք: Գնացինք:

Ահա այսպես ես հայտնվեցի իմ փողոցի վրա՝ տարօրինակ խմբի հետ՝ սևամորթներ, սպիտակամորթներ, դեղնամորթներ,մուսուլմաններ, քրիստոնյաներ, հրեաներ, անհավատներ,կանայք և երեխաներ: Թվում էր, թե աղետներից փախչող քոչվորների մի փոքր խումբ գնում է դեպի մարդկայնության և հույսի փոքր կրակը:

Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկամելով առաջ գնացին՝ չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:

Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազկաթոռներին: Շամպայնի առաջին գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ: Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում: Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին, կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ նջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:

Երբ ես արթնացա, խոհանոցը հավաքված էր, իսկ ափսեները՝ լվացված: Բոլոր իրերը իրենց տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին:

Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական, հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, ասահման երջանիկ:

Posted in Անգլերեն 7

HomeWork

1) They all (go) went shopping.
2) I never (imagine) imagined I would see you here.
3) We (book) booked two tickets for the show.
4) He (collect) collected his children from school.
5) Were you (frighten) frightened of the dark when you were young?
6) Who (eat) ate my chocolate?
7) I (feel) felt so tired that I went straight to bed.
8) We (grow) grew this tree from a seed.
9) She (lose) lost her way home.
10) He thought I (steal) stole his umbrella.