240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ա) Ես, մենք
Ինքս ինձ-առաջին դեմք, մենք մեզ-երկրորդ դեմք
Բ) Դու, դուք
Դու քեզ-առաջին դեմք, դուք ձեզ-երկրորդ դեմք
Գ) Նա, նրանք
Նա նրան-առաջին դեմք, նրանք նրանց-երկրորդ դեմք
241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես դու նա դերանուններին:
Դա, այդ, սա, նա
Այդ դերանունները ցուցական են:
242. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերը
Այնպիսի, այդքն, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:
Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա։ Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա։ Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների “ամառանոց”։ Տաք ամռանն այդտեղ հավաքվում են մոտ քառասուն հազար չղջիկ։ Մի գիշերում նրան ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ։ Այդպես սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց ինչպես նաև այգիների ու դաշտերի համար։ Բայց չղջիկներն այսպես ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին։ Ձմռանը նրանք չվում են այնտեղ, որտեղ ավելի ցուրտ է և քուն են մտնում միչև գարուն։
243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր բայ կազմող մասնիկներն ընդգծ՛ր:
Ա) Ամպ-ամպել, ծաղիկ-ծաղկել, վար-վարել, կար-կարել, երգ-երգել, ժողով-ժողովել, օռառ-օճառել։
Բ) Գող-գողանալ, վախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, իջ-իջնել, մայր-մայրանալ։
244. Տրվածածականներից բայեր (ինչ անել կամ ինչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:
Գեղեցիկ-գեղեցկանալ
Հպարտ-հպարտանալ
Տգեղ-տգեղանալ
Մեծ-մեծանալ
Փոքր-փոքրանալ
Չար-չարանալ
Չոր-չորանալ
Թարմ-թարմանալ
Խոնավ-խոնավանալ
Սև-սևանալ
Բարձր-բարձրանալ
Մանր-մանրանալ
Ճերմակ-ճերմականալ (ճերմակել)
Դալուկ-դալկանալ
Ծանր-ծանրանալ
245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների զրոությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝ Բը՛զզ-բզզալ-բզզոց
Դը՛ռռ-դռռալ-դռռոց
Չրը՛խկ-չրխկալ-չրխկոց
Խւ՛շշ-խշշալ-խշշոց
Ծի՛վ-ծի՛վ-ծվծվալ-ծվծվոց
Տը՛զզ-տզզալ-տզզոց
Կը՛ռռ-կռռալ-կռռոց
Թը՛խկ-թխկալ-թխկոց
Մը՛ռռ-մռռալ-մռռոց
246. Թիվ և գործողությայն հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայերից) բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկները ընդգծի՛ր: Ստացված այն բառերը որոնց չես հանդիպել փորձի՛ր բացատրել:
Երրորդ-երրորդել
Ուշ-ուշանալ
Շտապ-շտապել
Մոտ-մոտենալ
Մերձենալ
Հեռու-հեռանալ
Դանդաղ-դանդաղել
Հաճախ-հաճախել
Կրկին-կրկնել