Posted in Մայրենի

Իմ ուսումնական ամառը

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը:

Ողջույն. ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի Հարավային դպրոցում: Այս տարի ես փոխադրվեցի 5-րդ դասարան: Ես իմ ամառը շատ լավ եմ անցկացրել: Ես ամառային արձակուրդի ընդացքոըմ կարդացել եմ գրքեր, դիտել եմ ֆիլմեր: Ես հաճախել եմ ամառային դպրոց, շատ թանգարաններ եմ այցելել:
Ես ճամփորդել եմ այս ամառվա ընդացքում: Օրինակ՝ գնացել եմ Վրաստան, այնտեղ ես ծովում լողացել եմ, ուրախացել և արևայրուք ընդունել: Նաև Վրաստանում այցելել եմ եմ տարբեր քաղաքներ՝ Թբիլիսի, Բաթումի, Բորժոմի: Հայաստանում նույնպես ճամփորդել եմ: Ես գնացել եմ Դսեղ գյուղ: Այնեղ ես այցելել եմ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, իմացել եմ թե ոնց է Թումանյանը ապրել, ինչպիսի կյանք է ունեցել: Նաև գնացել եմ Բյուրականի աստղադիտարան: Այնտեղ ես դիտել եմ Սատուրն մոլորակը, տեսել եմ, որ բոլոր աստղերը մի հատ չէն այլ զույգ են, իսկ ամենահետաքրքիրը դիտել եմ լուսնը: Այն շատ գեղեցիկ և լուսվոր էր, որովհետև լիալուսին էր:

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը
Իսկ հիմա անդրադառնանք գրքերին:
Գրքերից ես կարդաել եմ Մարկ Տվենի Թոմ Սոյերը, Ղազարոս Աղայանի Արեգնազանը և Նիկոլայ Նոսովի Незнайка-ն՝ ռուսերեն լեզվով:

Թոմը մի չարաճճի տղա էր: Նա ապրում էր ԱՄՆ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Նա ուներ մի ընկեր որի անունը՝ Հեքլբերրի էր: Նրանք միշտ չարաճճիություններ էին անում, ուրախանում: Մի օր նրանք որոշեցին գնալ քարանձավ, որտեղ կային շատ շատ գանձեր: Այդ գանձերը պահել էին եկու ավազակներ: Շատ շատ դժվարություններ հաղթահարելով նրանք կարողացան գնտել և քաղաք բերել գանձերը: Նաև նրանք բացահայտեցին ավազակներին և ոստիկանները ձերբակալեցին նրանց:

Արեգնազանը մի երեխա էր: Նա ոչ Աղջիկ էր ոչ տղա: Նա ուներ հայր և երեք քույր: Հայրը աշխատել էր իրենց երկրի, թագավորի մոտ, բայց կնոջ մահից հետո վերաբնակվել էր մի խուլ անտառումև և խնամում էր իր երեխաներին: Մի օր Արեգնազանը որոշեց ծառաել իրենց թագավորին: Մի օր Արեգնազանը գնաց զբոսնելու, լսեց ինչ-որ ձայն: Նա տեսավ մի մարդու, որը քարացած էր, բայց կարողանում էր խոսել: Հետո Արեգնազանը պարզեց, որ մի կախարդ այդ քաղաքի բոլոր մարդկանց քարացրել էր բացի այդ մարդուց, որովհետև այդ մարդը այդ քաղաքի թագավորն էր: Արեգնազանն իմացավ թե ինչպես կարող է օգնել այդ մարդկանց և հանեց կախարդանքը: Արեգնազանը և թագավորի աղջիկը սիրահարվել էին իրար: Նրանք ամուսնացան և երջանիկ ապրեցին:

Իմ բացահայտումներով լի ամառը
Ես ամառվա ընդացքում բացահայտել եմ Վրաստանում շատ մեդուզաներ: Նրանք կարող են մարդկանց այրել, բայց դա մարդկանց վնաս չի տալիս: Բացահայտել եմ, որ Բորժոմի քաղաքը, Հայկական Ջերմուկ քաղաքի նման է, բացահայտել եմ, որ Բյուրականի աստղադիտարանում կարող ենք գիշերը տեսնել Սատուրն մոլորակը, աստղերը, որոնք մի հատ չէն այլ զույգ, նաև լուսինը, որը շատ լուսավոր և մեծ է: Իսկ սեպտեմբեր ամսվա կեսերն գիշերվա 03:00-ին կարող ենք տեսներ Մարս մոլորակը:

Վերջ այսքանը. ցտեսություն:

Author:

Ողջու՜յն: Ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում: Ունեմ շատ ընկերներ: Ես շատ եմ սիրում իմ ուսուցիչներին, սիրում եմ բոլոր առարկաները: Նաև շատ եմ սիրում սպորտով զբաղվել, շատ ճամփորդել, խաղալ նաև երգեր լսել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *