Posted in Մաթեմատիկայի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Արփինե
Հակոբյան
Հարավային դպրոց-պարտեզ
4.1 դասարան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Առյուծ
Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:
Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա: Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:
Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:
Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:
Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:
Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանք
1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
• լեռներում,
• անտառներում,
• անապատներում,
• դաշտավայրերում:

2. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
• 500 կգ,
• 1 տոննա,
• 250 կգ,
• 25 կգ:

3. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
• թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
• չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:

4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
• Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
• Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
• Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
• Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:
5. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:
Ես իմացա, որ առյուծները խմբերով են լինում, որի մեջ կան երկուսից ավել էգեր և արուներ։ Նաև իմացա, որ առյուծները ապրում են քսանհինգից մինչև երեսուն տարի։

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
Գեղեցիկ-տգեղ
Թույլ-ուժեղ
Շատ-քիչ
Փոքր-մեծ

8. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
Երկու հարյուր հիսուն
Երկու

9. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։
Գիշատիչ
Մսակեր

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
• թիվ,
• առարկա,
• գործողություն,
• հատկանիշ:

Author:

Ողջու՜յն: Ես Արփինե Հակոբյանն եմ: Սովորում եմ կրթահամալիրի Միջին դպրոցում: Ունեմ շատ ընկերներ: Ես շատ եմ սիրում իմ ուսուցիչներին, սիրում եմ բոլոր առարկաները: Նաև շատ եմ սիրում սպորտով զբաղվել, շատ ճամփորդել, խաղալ նաև երգեր լսել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *