Posted in Մայրենի

Անխելք Մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Continue reading “Անխելք Մարդը”

Posted in Մայրենի

Շունն ու Որսկանը

Ժամանակով որսկանը ճոն էր, շունն էլ ունենալու բան չուներ։ Մի անգամ որսորդը շանը ասում է․

—Ա՛յ շուն, ի՞նչ ես նստել ու գառանն ես նայում, թե ոնց է ուտում։ Հո քո համար խաղալիք չի, որ նայես ու այդպես սառած մնաս։ Շունը ասում է․

-Ա՛յ մարդ, ի՞նչ ես ուզում, ես գառանը չեմ նայում։ Ուղղակի աչքերս սառել են։

—Լա՛վ-լա՛վ,-ասում է որսորդը,-եթե այդպես է արի գնանք մի կենդանի որսանք։

—Հա՞, դե լավ արի,-ասաց շունն ու գնացին։

Գնացին –գնացին շատ, թե քիչ ու մի կատվի հանդիպեցին՝ ձեռքին մորթի, շունն ասում է․ Continue reading “Շունն ու Որսկանը”