Posted in Մայրենի

Առաջադրանքներ

Ունևոր-Հարուստ, մեծատուն, ապրուստի լայն հնարավորություններ ունեցող:

Ռոճիկ-Աշխատանքի՝ ծառայության համար վճարվող դրամական վարձատրություն, ինչպես և դրա չափը:

Պարտամուրհակ- Դրամական պարտքը վավերացնող մուրհակ, պարտքի մուրհակ:

Ուժասպառ, տարօրինակ, հուսահատված։

 

Ինչ, Ինչեր, Ով, Ովքեր

Ինչ – ռոճիկ, տուն, ժամանակ, պայման, տուգանք, մանեթ, արև, լուսնյակ, արեգակ, հաց, պարտամուրհակ, գլուխ, դարդ, կկու, միտք,

Ինչպիսի – աղքատ, տարօրինակ, վախեցած, հուսահատված, փոքր, մեծ, բարի,

Ինչեր – գառներ,

Ով – ախպեր, Աստված, փոքրը, մեծը, ծառա, տղեն, տեր, ես, մարդ,

Ովքեր – իրենք, մենք, ախպերներ,

 

Posted in Մայրենի

Տերն ու Ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է՝ «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ՝ ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ ո՞րտեղից տամ,— ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։ Continue reading “Տերն ու Ծառան”